Մեր ժողովուրդները կապված են խորը, անբաժանելի արմատներով. Փաշինյանը՝ Կվիրիկաշվիլիին

Կառավարության շենքում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հյուրընկալել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վրացական կառավարության լրատվական վարչության տեղեկատվության համաձայն, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը եւ տարբեր բնագավառներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, փոխանցում է Aliq.ge-ն:

Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհավորել է ՀՀ վարչապետին Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ եւ նշել, որ նրա այցը խորհրդանշական է:

«Մեկ դար առաջ մենք գրեթե միաժամանակ ձեռք բերեցինք անկախություն եւ մի քանի օր առաջ միասին տոնեցինք այս օրը Վրաստանում՝ Հայաստանի նախագահի մասնակցությամբ: Մեզ համար, իհարկե, Հայաստանի կայունությունն ու զարգացումը շատ կարեւոր է, հետեւաբար մենք ուշադիր հետեւում ենք վերջին զարգացումներին: Հայ ժողովուրդը ցույց տվեց իր միասնականությունն ու նվիրվածությունը ժողովրդավարական սկզբունքներին, ինչը հանգեցրեց իշխանության խաղաղ փոփոխմանը»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց Վրաստանի կառավարության ղեկավարին՝ ջերմ հյուրընկալության համար եւ կարեւորեց հայ-վրացական հարաբերությունները:

«Հայ-վրացական հարաբերությունները մեզ համար պատմական հիմք ունեն: Մեր ժողովուրդները կապված են խորը արմատներով, եւ այդ կապն անբաժանելի է: Դա խորհրդանշական է եւ պատահական չէ, որ իմ առաջին պաշտոնական այցը եղավ հենց Վրաստան»,- ասել է Փաշինյանը:

Տպել
893 դիտում

Արտաշատ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով 2 հոգի հոսպիտալացվել է

Կենդանիների կենսաապահովման կետեր կկառուցվեն Հայաստանում

Թուրքիայում հայկական եկեղեցու պատերին արված գրաֆիտիները հեռացվել են (լուսանկարներ)

Վաղարշապատի 5 բնակիչ թունավորվել է գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով

Դոնորների հետ համագործակցության համակարգման հարթակը կենսական պահանջ է․ փոխվարչապետ

Անահիտ Տեր-Մինասյանը ՀՀ ամենահեղինակավոր ուսումնասիրող­ներից է. վարչապետը ցավակցել է պատմաբանի մահվան կապակցությամբ

Շարունակում են փակ մնալ Արագածոտնի մարզի 17 գյուղերի միջհամայնքային ճանապարհները

28-ամյա քաղաքացին սպառնացել է նետվել Երեւանի Հաղթանակի կամրջից

Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ. նոր հայցադիմում է ներկայացվել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հետաքրքրել են Դավոսում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մանրամասները

Հանդիպել են Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ու Իրաքի կապի նախարարը

ԳԹԿ կառավարման խորհրդի կազմը հաստատվել է, թեստերի ժողովածուներն էլ վեճի առարկա են

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը

Մենք եկանք անաղմուկ՝ հատուկ ընտրություններին քվեարկելու համար. Նիկոլա Ազնավուրը՝ վարչապետին

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով վաղը կժամանի Երևան

Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդների գործով Վերաքննիչն իրարից տարբերվող որոշումներ է կայացրել

Փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր. ուղերձ՝ Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ

Black Box կամ Սեւ տուփ-Փոքր բեմ. Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է նոր ձեւաչափով թատրոն

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին

Մրցանակներ՝ միջազգային կառույցներից. Արսեն Թորոսյանը մրցանակակիրներից մեկն է