Եղվարդ համայնքի ուշագրավ գնումները եւ համայնքապետի խորհրդականի պարզաբանումները

ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգի սպասվելիք 2018 թվականի գնումների պլանում բավական ուշագրավ թվեր կան: Ներկայացնում ենք Կոտայքի մարզի Եղվարդի համայնքապետարանի 2018 թվականին նախատեսված տարեկան գնումների պլանը:

Մասնավորապես՝ համայնքապետարանի գնումների պլանի մեջ է մտնում 5 մլն 650 հազար դրամի «ռեգուլյար» տեսակի բենզինի գնումը: Ֆինանսների նախարարության gnumner.am կայքում նշված է, որ Եղվարդի համայնքապետարանը «ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը գնել է 448,5 դրամով, այսինքն՝ խոսքը, ընդհանուր առմամբ 12 հազար 600 լիտր բենզինի մասին է: Նկատենք, որ այս պահին Հայաստանի բենզալցակայաններում «ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրի արժեքը տատանվում է 440-ից 450 դրամի սահմաններում:

Ուշագրավ գնումների ցանկում կարելի է ներառել նաեւ հատը 95 հազար դրամ արժեցող 6 հատ արհեստական տոնածառը, որի ընդհանուր արժեքը 570 հազար դրամ է: Գնման պլանների մեջ է ներառված նաեւ 100 հատ անձնական օգտագործման ժամացույցի ձեռք բերումը, յուրաքանչյուրը՝ 7 հազար դրամ արժողությամբ, այսինքն՝ 700 հազար դրամի:

Եղվարդի համայնքապետարանը նաեւ նախատեսել է գնել 25 հազար դրամ արժողությամբ 160 հատ ոսկյա կախազարդեր, այսինքն՝ ընդհանուր 4 մլն դրամի:

Սրանցից բացի կան նաեւ այլ թվեր, որոնք պակաս ուշագրավ չեն, 800 հազար դրամի տոմսեր (400 հատ տոմս, 1 տոմսի արժեքը՝ 2000 դրամ), 1 մլն դրամի նվերներ, հատը՝ 20 հազար դրամ արժողությամբ, ընդհանուր` 50 հատ: Ամանորյա տոպրակներ, դարձյալ 1 մլն դրամի հատը՝ 2 հազար դրամ արժողությամբ, ընդհանուր` 500 հատ: Հուշանվերներ 1 մլն դրամի, հատը՝ 10 հազար դրամ արժողությամբ, ընդհանուր` 100 հատ:

Թե, որ ապրանքն ի՞նչ նպատակով են նախատեսել գնել, պարզաբանեց Եղվարդի համայնքապետ Նորայր Սարգսյանի խորհրդական Վահագն Վիրաբյանը:

- Պարոն Վիրաբյան, 5 մլն 650 հազար դրամի բենզինը ինչի՞ համար է, քանի՞ մեքենա է սպասարկում համայնքապետարանին:

- Վարչական ղեկավարներինն էլ միասին՝ 6-7 մեքենա:

- 300 հազար դրամի տոնական մոմերը ի՞նչ առիթի համար են նախատեսված:

- Այդ տոնական մոմերը նախատեսված են նրա համար, որ ամեն տարի եկեղեցում միջոցառում են անում` Տրընդեզի համար:

- Այսինքն՝ ամեն տարի այդ միջոցառման համար այդքա՞ն գումար եք հատկացնում:

- Ամեն տարի նոր ամուսնացածներ են լինում, այդ նոր ամուսնացածների համար ամեն տարի Տրընդեզի արարողություն ենք կազմակերպում, յուրաքանչյուր զույգին մոմեր ենք տալիս, ոսկյա կախազարդեր ենք տալիս, ու այդպես շատ բաներ:

- Փաստորեն, բացի տոնական մոմերից, ոսկյա կախազարդ, նվերներ, բոլորը ուղղվում են ամուսնական զույգերի՞ն:

- Այո: 10 տարուց ավելի է՝ ամեն տարի այդ միջոցառումը կազմակերպում ենք:

- Գնումների պլանում առանձին նշված է` նվերներ 1 մլն դրամի, դրանք ո՞ւմ են տրվում:

- Նվերները տարբեր միջոցառումների համար, տարբեր առիթներով տրվում են: Մենք վերջին զանգի հետ կապված ավարտական դասարանի երեխաներին ենք նվերներ տալիս: Տարվա ընթացքում տարբեր միջոցառումներ են կազմակերպվում, տարբեր թեմաներով շարադրություններ են լինում, դրա մեջ են մտնում այդ նվերները: Այս քանի օրն արդեն այդպիսի բան արել ենք:

- Իսկ 570 հազար դրամի 6 հատ արհեստական տոնածառն ի՞նչ նպատակով եք գնել:

- Այս տարի, որ համայնքները միացել են, մտածել ենք՝ ամեն համայնքում մի հատ տեղադրենք, դրա համար նախատեսել ենք:

- Գնումների պլաններում ուշագրավ էին նաեւ 800 հազար դրամի տոմսերը, դրանք ի՞նչ տոմսեր են, եւ ինչի՞ համար են նախատեսված:

- Դա չգիտեմ, ինչ-որ երեկոներ են լինում բանաստեղծության, ամեն տարի լինում են, որ տալիս են երեխաներին, գնում են մասնակցելու:

- Այսինքն՝ հստակեցված չէ՞, թե ինչ տոմս պետք է գնեք:

- Կոնկրետ ինչ-որ մի նպատակ չկա էլի, որ ասենք հենց այս տոմսը պիտի առնենք: Ըստ ժամանակի, որը որ ավելի նպատակահարմար ենք գտնում, որը ավելի առաջնահերթ է լինում, դա ենք գնում:

- Իսկ անձնական օգտագործման ժամացույցները 700 հազար դրամի, ի՞նչ նպատակով եք գնում:

- Դա էլի նույն մեր Տըրնդեզի միջոցառման պես, մի քանի տարի է, անում ենք: Բանակ մեկնող մեր զորակոչիկներին տալիս ենք անձնական օգտագործման ժամացույց եւ խաչ: Դա ամեն զորակոչի մեկնողներին մեր քաղաքապետը տալիս է:

- Բոլոր զորակոչի մեկնողներին 7 հազար դրամ արժողությամբ ժամացո՞ւյց եք նվիրում:

- Այո: 7 հազար դրամը գրված է նախահաշվային գին, կարող է 7 հազար չլինի, այլ լինի 5 հազար դրամ:

- Ձեր գնումների պլանների մեջ նշված է 700 հազար դրամի 100 հատ ժամացույց:

- Մենք չգիտենք, թե քանի զորակոչիկ կլինի, մոտավորապես նախնական թիվ ենք վերցնում եւ մոտավորապես արժեք ենք գնում ժամացույցի, որ դրանից ավելի չառնենք, բայց դրանից պակաս կարող ենք գնել:

- Ցուցակում նշված է 850 հազար դրամի ամանորյա տոնածառի լույսերի գնման մասին, բացի այս, նշված է նաեւ 150 հազար դրամի ամանորյա տոնածառի լույսերի մասին, սրանք տարբե՞ր են:

- Միանշանակ տարբեր են, կա որ օգտագործվում է մեր տոնածառների համար, կա որ ընդհանուր համայնքի համար է օգտագործվում:

- 1 մլն դրամի ծաղիկներն ու ծաղկե կոմպոզիցիաները Մարտի 8-ի եւ Ապրիլի 7-ի համա՞ր են նախատեսված:

- Ոչ միայն Մարտի 8, Ապրիլի 7, այդ ծաղիկների մեջ մտնում են նաեւ ծաղկեպսակներ, ու նաեւ էլի միջոցառումներ կան, որ այդ միջոցառումներին ծաղիկներ են օգտագործվում:

- 2 հատ հրավառության ի՞նչ նյութեր եք գնել մեկ մլն դրամ ընդհանուր արժողությամբ:

- Ունենք տարվա ընթացքում նախատեսված միջոցառումներ, որ օգտագործվում են:

- Այսինքն՝ մեկ հրավառության նյութը 500 հազար դրամ արժե՞:

- Դա նախնական թիվ է գրված, մենք կոնկրետ այդ գնով չենք առնում:

- Այդ գնով չեք առնում, բայց ինչքա՞ն տարբերություն պետք է տա նախնական գինը եւ իրական գինը: Հնարավո՞ր է 500 հազար դրամի փոխարեն 100 հազար դրամով գնեք:

- Մենք մոտավոր շուկայական գինն ենք ճշտում, բայց թե ըստ դրա մրցույթի արդյունքում ինչ գին կգա, դա չգիտեմ: Կարող է նաեւ 500 հազար դրամանոցը 100 հազար լինի, թե հիմա մենք ինչ կցանկանանք եւ ի՞նչ գնով նրանք կառաջարկեն, չեմ կարող ասել:

Տպել
7966 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել