Մրցակիցս ինձնից ուժեղ չէ. բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը կմենամարտի գոտու համար

Հաջորդ մենամարտում բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը կարող է առաջին լուրջ նվաճումն ունենալ պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Հունիսի 29-ին մեքսիկացի Խեսուս Գալիսիայի դեմ պայքարելու է WBC Intercontinental Silver գոտու համար: Մենամարտը կայանալու է Իսպանիայում, նախնական տվյալներով, Մադրիդում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Նարեկն ընդգծեց, որ անպայման, հաղթելու է:

«Եթե մտածեմ՝ կհաղթեմ, թե՝ ոչ, ուրեմն ընդհանրապես պետք չէ մենամարտել: Հաղթելու եմ: Հաստատ ինձանից լավը չէ, ինձանից ուժեղ չէ: Այնպես որ պետք է հաղթեմ»,- ասաց նա:

WBC Intercontinental Silver գոտու համար այս բռնցքամարտիկի դեմ Աբգարյանը պետք է դուրս գար դեռ մայիսի 19-ին: Մեքսիկացին, սակայն հետաձգեց մենամարտը վնասվածքի պառճառով: Նրա փոխարեն Նարեկը մայիսի 19-ին իսպանական Էլչե քաղաքում ուժերը չափեց Նիկարագուայի ներկայացուցիչ Պաբլո Նարվաեսի հետ եւ պրոֆեսիոնալ ռինգում տարավ 9-րդ հաղթանակը:

«Ճիշտն ասած, թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես պատրաստվել էի ուրիշ մրցակցի. այսինքն՝ գոտու համար պետք է մենամարտեի: Վնասվածք ուներ, բժիշկները թույլ չտվեցին, այդ մարտը 1 ամիս հետաձգվեց, ու ընտրվեց նիկարագուացի բռնցքամարտիկը: Մինչեւ մարտը սկսվելն էլ համոզված էի, որ հաղթելու եմ, ուսումնասիրել էի, շատ հանգիստ էի, ընդհանրապես լարվածություն չկար»,- ասաց նա:

Նարեկ Աբգարյանը Ռիո 2016-ի մասնակից է: Չի բացառվում, որ փորձի հանդես գալ նաեւ Տոկիո 2020-ում: Թեեւ, հիմա կենտրոնացած է պրոֆեսիոնալ բռնցքամարտի վրա, սակայն նշում է, որ հնարավոր է՝ Հայաստանի հավաքականի կազմում փորձի օլիմպիական ուղեգիր ձեռք բերել:

«Օլիմպիական խաղերի համար շատ հնարավոր է՝ մասնակցեմ վարկանիշային մրցումների: Միայն ես չէ, տղաներն էլ հնարավոր է՝ մասնակցեն (խմբ. նկատի ունի նույնպես պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխված Արամ Ավագյանին ու Գոռ Երիցյանին): Բայց դեռ շուտ է այդ մասին խոսել»,- ասաց նա:

Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգ է տեղափոխվել Ռիո դե Ժանեյրոյում կայացած օլիմպիական խաղերին մասնակցելուց հետ: Punch Boxing փրոմոութերական ընկերության կողմից անցկացրել է 9 մենամարտ ու բոլորում հաղթել:

Տպել
1039 դիտում

Պարտությո՞ւն, թե՞ մարտավարական ճկունություն. Հրանտ Մարգարյանը հեռանում է ՀՅԴ ղեկավար կազմից

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է Բաքու. կստորագրվի երկկողմ հուշագիր

ՌԴ-ն ամեն օր ուժեղացնում է իր ներկայությունը Միջերկրական ծովի արևելքում

Վալերի Սեմերիկովը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու առթիվ

Սարգսանը ՄՈՒԲԱԴԱԼԱ ընկերության գործադիր տնօրեն առաջարկել է ճանաչողական այց կատարել Հայաստան

Ըստ ՀԱՕԿ-ի՝ բռնցքամարտի ֆեդերացիայում պետք է նախագահի ընտրություն լինի, իսկ Գեւորգյանը հերքում է

ԼՂ հիմնախնդրի արագ կարգավորման գործում Ադրբեջանի դեսպանը հատուկ հույսեր է կապում Ռուսաստանի հետ

Միքայել Մինասյանը լավագույն դեսպաններից է եղել. «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր

Այս սադրանքի որոշակի նպատակներից մեկը PR-ն է. Բաբաջանյան-Աբովյան մեղադրանքները շարունակվում են ԱԺ միջանցքում

Առաջիկա 5 տարում Երեւանում կտնկվի 500 հազար ծառ. քաղաքապետարան

Մեկնարկել է Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների. ԱԳՆ

ՀՀ բնապահպանության եւ ԱՄԷ շրջակա միջավայրի նախարարության միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են երրորդ գանգատը ներկայացնել ՄԻԵԴ

Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

95 տարեկանում կյանքից հեռացել է հայ բեմադրիչ, մեծ արվեստագետ Ռաֆայել Ջրբաշյանը

Նոր ԱԺ-ի առաջին սկանդալը. ԼՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները վիճեցին․ պատճառը Ծառուկյանի խնամին էր

Անձին ապօրինի պահել են հոգեբուժարանում. ՄԻՊ-ի արձանագրած դեպքով հարուցվել է քրեական գործ

Գյուլբուդաղյանցը հանդիպել է Դել Բոսկեի, Իերոյի ու Սիմեոնեի հետ

Փոխըմբռնումից հետո. այսօր Փարիզում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները

Արդարությունը պահանջում է նրան ու նրա նմաններին կախաղան բարձրացնել, բայց գիլիոտինի պահանջարկը վտանգավոր է