Մարդիկ տուն են ծախում, մեքենա, որ ազատվեն. քաղաքացին հորդորում է չխաբվել Վարկս Էյ-էմ -ին

Այսօր ՀԺ ահազանգեց քաղաքացի Ռուզաննա Թովմասյանը, որն առողջական խնդիրների պատճառով չի կարողանում վճարել Վարկս Էյ Էմ-ից վերցված գումարը: Կարճաժամկետ վարկեր տրամադրող Վարկս Էյ Էմ հայկական ֆինանսական ընկերությունը քաղաքացուն հնարավորություն չի տալիս սառեցնել մայր գումարը կամ ժամանակավոր կանխել տույժի ավելացումը:

Ռուզաննա Թովմասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վարկը վերցրել է բուժման նպատակով, քանի որ այլընտրանք չի ունեցել: «Շատ գումար էր անհրաժեշտ, գնացի, վերցրեցի, մտածում էի, որ մեկ ամսից կկարողանամ հետ վերադարձնել, սակայն առողջական վիճակս այդպես էլ չբարելավվեց: Գումարն օրեցօր աճում է, իսկ ես հայտնվել եմ անելանելի վիճակում»,- ասաց նա:

Քաղաքացին հունվարի 30-ին 135 հազար դրամ գումար է վերցրել, որն այսօր հասել է 198 հազարի ու շարունակում է ավելանալ: Ռուզաննա Թովմասյանը գումարը վերցրել է, ապա մեկ ամիս անց՝ երկարաձգելու նպատակով վճարել նվազագույն՝ 9 հազար 450 դրամը, որպեսզի կարողանա մեկ շաբաթով երկարաձգել, ավելի ուշ՝ 30 օր երկարաձգելու նպատակով՝ 23 հազար 630 դրամը:

Այնուհետեւ տիկնոջ առողջական վիճակն է՛լ ավելի է վատթարացել եւ նա ի վիճակի չի եղել վարկը մարել: Վերջին մուծումն արել է մայիսի երեքին՝ 20 հազար դրամ, ապա խնդրել, որ ժամանակավորապես դադարեցնի մուծումը եւ կասեցնեն տույժ տուգանքը: «Դիմելուցս հետո ինձ ասացին, որ 10 աշխատանքային օրից կպատասխանեն, այդ ընթացքում գումարն աճել էր, տոկոսադրույքներն աճել, 10 օրից ինձ պատասխանեցին, որ դիմումս մերժված է եւ որ պարտավոր եմ գումարն ամբողջությամբ վերադարձնել»,- ասաց Ռուզաննա Թովմասյանը:

53-ամյա Ռուզաննան այս պահին աշխատանք չունի, ասում է՝ մինչեւ ապրիլ ամիս կարողացել է վճարել, ապա առողջական խնդիրների պատճառով չի կարողացել աշխատել, վարկը մնացել է, սկսել կուտակվել՝ տույժ ու տուգանք ավելանալ: Երեք անգամ գնացել է եւ՛ գրավոր, եւ՛ բանավոր կերպով ներկայացրել խնդիրը, խնդրել վարկի ժամկետի երկարաձգում կամ վճարումների ժամանակավոր կասեցում, սակայն՝ ապարդյուն:

Վարկս էյ-էմ ում չվճարված գումարին օրական ավելանում է մայր գումարի 1%-ի չափով: Ռուզաննան մեր զրույցում ասաց, որ մայր գումարին գումարվել են չվճարված տոկոսագումարները, տոկոսգումարներին էլ՝ տույժը: «Եթե հիմա իմ գումարը դարձել է 198 հազար, իմ տույժն ու տուգանքը հազար 980 դրամ ավելանում է, հաջորդ օրն արդեն 2 հարյուր հազար է դառնում, դրան էլ գումարվում ավելի շատ տույժ եւ ըստ այդմ շատանում»:

«Հայաստանում շատ քիչ մարդ կա, որ կարողանում են շաբաթը 20 հազար դրամ հատկացնել տույժ ու տուգանքի: Միլիոնավոր մարդիկ այսօր այդ վիճակում են, տուն են ծախում, մեքենա են ծախում, որ մի կերպ կարողանան ազատվել վարկից: Այդքանից հետո շարունակել այդ վարկերը խրախուսելն ու հեռուստացույցով գովազդ անելը, թե եկեք, վերցրեք, անվճար է՝ աբսուրդ  է:

Հավատացեք, մտահոգությունս միայն ինձ չի վերաբերում, ուզում եմ, որ իմ օրինակով բոլոր ճարահատյալ մարդիկ իմանան, որ սա թակարդ է, որ ընդամենը մի քանի րոպեի ընթացքում կանխիկ գումար ստանալուն չխաբնվեն»,- ասաց Ռուզաննա Թովմասյանը: Վարկս Էյ Էմ-ից տեղեկատվություն ստանալ չհաջողվեց, աշխատակիցները մեր զրույցում նշեցին, որ այս ամենը բանակային գաղտնիք է:

Վերջիններս չցանկացան պարզաբանել, թե ինչ չափորոշիչներով են տոկոսադրույքներն ու տույժերն ավելացնում՝ ասելով. «Դուք մեզ տրամադրել եք հաճախորդի տվյալները, մենք կարող ենք իրեն զանգահարել եւ իր հետ խոսել եւ տեղեկատվություն տրամադրել վարկի կարգավիճակի վերաբերյալ: Եւս մեկ անգամ հավելյալ կապ կհաստատենք, տեսնենք՝ ինչ խնդիր է»:

Մեր հարցին՝ նման դեպքերում արտոնություններ կամ զիջումներ լինո՞ւմ են, պատասխանեցին. «Այո, որոշակի զիջումներ լինում են, դա մեր ներքին ընթացակարգն է եւ, ըստ կազմակերպության կարգի է որոշվում»: Վարկս Էյ Էմ-ի աշխատակիցները մեզ խոստացան կապ հաստատել Ռուզաննա Թովմասյանի հետ:

Նշենք, որ «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ՓԲԸ-ն Հայաստանում գրանցվել է 2016 թվականի նոյեմբերի 8-ին: Ընկերության միակ հիմնադիրն ու բաժնետերն է հանդիսանում ԻՍի Ինվեստմենտս սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Գործադիր տնօրենն է Վարդան Հովսեփյանը:

Տպել
5261 դիտում

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

Անթույլատրելի է այս տարածաշրջանում «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել. Փաշինյանը կարեւորում է ռազմարդյունաբերությունը

Մաքսատուրքերի ժամանակավոր վերացում. Մհեր Գրիգորյանը նախագահում է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ՀԱՊԿ-ում ղեկավարման ոչ մի վակուում չկա. Պեսկով

«Երկրապահ»․ ռազմական կապիտալիզմից մինչեւ ՀԿ

Սանիտարական ավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան

Վիգեն Չալդրանյանն ազատվել է կինոակադեմիայի նախագահի պաշտոնից. ԱՄՆ-ից հրաժարականի նամակ է գրել

Ինչ են անում ՊՆ բժիշկներն ու ականազերծողները Սիրիայում. մանրամասներ

Կրկին հեշտ մրցակից «Արսենալի» համար Եվրոպա լիգայում

Ողբերգական դեպք. Ֆրանսիացի լեռնագնացը մահացել է ՊՆ ուղղաթիռում

Երեւանի քաղաքապետարանը թափուր պաշտոնների համար մրցույթ է հայտարարել

Թալանել են Արագածոտնի մարզպետարանի վարչության պետի պաշտոնակատարի տունը. տարել են ոսկյա զարդեր եւ փող

Լին Մ. Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանում որպես ԱՄՆ դեսպան

Կոտայքի լեռներում ձնահոսքի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացիներին գտել են. ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ

Արցախում կան ծանրամարտի զարգացման հեռանկարներ. Նազիկ Ավդալյանը հանդիպել է Արցախի ԿԳ եւ սպորտի նախարարին

Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը կառավարության առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Համաներման որոշումը ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» վրա չի տարածվի անգամ մեկ առարկության դեպքում. Զեյնալյան

Չիրացված մեծ ներուժ կա. Արարատ Միրզոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային

Թուրքիայի իշխանությունները 295 զինվորականի կալանելու օրդեր են տվել

Մեկնարկում է «Աշխատիր Հայաստան» արշավը. կառավարությունում տեղի է ունեցել քննարկում