Ալավերդցի Վահագնից կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Թաթուլ Շուշանյանն ազատ է արձակվել

 Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանի կողմից կաշառք ստանալու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով կալանավորված պաշտոնյա Թաթուլ Շուշանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է սույն գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ հավելելով, որ նման որոշում կայացրել է դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը:

Վարոսյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Տեղեկացա, որ այսօր գրավի դիմաց դատարանի որոշմամբ (Տաթևիկ Գրիգորյան) ազատ է արձակվել սպանության կազմակերպչին պարտակելու, սպանության կատարողին ակնհայտ մեղմ մեղադրանք առաջադրելու նպատակով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար մեղադրվող Լոռու մարզի քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը։

Իրոք որ դատական համակարգում կարծես խառնել են իրար սաղ, ազատության մեջ են հայտնվում մարդիկ, ում կալանավորումը օրինական է ու հիմնավոր, կալանավորվում են մարդիկ, ում կալանավորելու համար որևէ հիմք չկա։

Որպես սպանված Կամո Փիրուզյանի իրավահաջորդի ներկայացուցիչ պատրաստվում եմ վերաքննիչ բողոք ներկայացնել կայացված որոշման դեմ։ Ալավերդցի Վահագնի փաստացի «ենթակա» ու կամակատար (Կ.Փիրուզյանի սպանության վերաբերյալ քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո դա ակնհայտ է) քննչական վարչության նախկին պետի պարագայում առկա են առավել քան բավարար ապացույցներ, որոնք հիմնավորում են նրա կալանքի անհրաժեշտությունը»:

Նշենք, որ Շուշանյանը կալանքի տակ էր գտնվում փետրվարից:

Տպել
6103 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ