Շատ կարևոր է սահմանամերձ համայնքների, տնտեսական կարողությունների բարձրացումը. Ս. Պապիկյան

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում էին Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը, ժողովրդավարական կառավարման ծրագրերի վերլուծաբան Ալլա Բակունցը, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատու Աննա Գյուրջյանը, Տավուշի մարզի ծրագրերի համակարգող Արմեն Տիրատուրյանը, գյուղական տուրիզմի ծրագրերի համակարգող Արման Վալեսյանը, «Կանայք և տեղական ժողովրդավարությունը» ծրագրի համակարգող Նատալյա Հարությունյանը։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կազմակերպությանը Հայաստանում ծավալած երկարամյա և օգտակար գործունեության համար և նշել, որ ոլորտների այն բազմազանությունը, որոնցում UNDP-ին ներկայացված է, չափազանց կարևոր է մեր երկրի համար։

«Այժմ մեր պետության համար առավել քան երբևէ կարևոր է տեղերում ժողովրդավարության հաստատումը և այս գործում ձեր մասնակցությունն անչափ էական եմ համարում։ Միաժամանակ, մեզ համար մեծ նշանակություն ունի սահմանամերձ համայնքների, հատկապես` Տավուշի մարզի տնտեսական կարողությունների բարձրացմանը, դիմակայունության ամրապնդմանն ու ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ձեր ջանքերը»,- ասել է նախարարը։

Անդրադառնալով կազմակերպության կողմից իրականացվող մյուս ծրագրերին՝ նախարարը նաև ընդգծել է մարզերի քաղաքական-հասարակական կյանքին կանանց ինտեգրման, նրանց առաջնորդության կարողությունների զարգացման առաջնահերթությունը, ինչպես նաև գյուղական համայնքներում զբոսաշրջության զարգացման միջոցով եկամտի այլընտրանքային աղբյուրներ ստեղծելու ջանքերը, ինչը տնտեսական զարգացման համար էական խթան կարող է հանդիսանալ։

Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը շնորհակալություն է հայտնել նախարար Պապիկյանին ջերմ ընդունելության համար և արձանագրել, որ ՏԿԶ նախարարությունը UNDP-ի համար հանդիսանալով չափազանց կարևոր գործընկեր, միշտ աչքի է ընկել արդյունավետ և կառուցողական աշխատանքով։

Մանրամասն ներկայացնելով կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրային փաթեթը՝ Դմիտրի Մարիյասինը ասել է. «Մեր հիմնական նպատակն ու խնդիրն է կոնկրետ վայրերում օգնել մարդկանց հաղթահարել առկա դժվարությունները, կայուն մեխանիզմներ ստեղծել սոցիալ-տնտեսական զարգացման համար, որոնք հնարավորություն կտան բնակիչներին տեղերում ինքնակազմակերպվել և հետագա զարգացման խթաններ ձևավորել»։

Դմիտրի Մարիյասինը նաև ներկայացրել է մարզերում գյուղական տուրիզմի զարգացման, ինչպես նաև համայնքներում երիտասարդների կարողությունների ու առաջնորդության հմտությունների բարելավմանն ուղղված աշխատանքների ընթացքը։

Իր հերթին նախարար Պապիկյանը ևս մեկ անգամ շեշտել է կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի կենսական նշանակությունը Հայաստանի համար և հավաստիացրել, որ կառավարությունը ունի համապատասխան քաղաքական կամք և հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի ժողովրդավարությունը թափանցի հեռավոր գյուղական բնակավայրեր։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ մշակել տեղական կարողությունների զարգացմանն ու բարեփոխումների խորացմանն ուղղված նոր ծրագրեր, որոնք միտված կլինեն տեղերում մարդկանց կյանքի բարելավմանը։ 

Տպել
8348 դիտում

Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ, որովհետեւ ապրում եմ մի տեղում, որն ընդհատակ է․ Նիկոլ Փաշինյան

«Երկրի հակառակ կողմը»-ը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է իր գրքի քննարկմանը

Անգելա Մերկելին ու Լիտվայի նախագահին ես անվանում եմ եվրոմամաներ կամ եվրոքույրիկներ․ Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

ՀՀ ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել

2018 թվականի լավագույն պարեկային ոստիկան է ճանաչվել ենթասպա Տիգրան Սարգսյանը

Հանդիպել են Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները

ՀՀ ԱԳ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Խորվաթիայի ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին

Հանդիպել են Զոհրաբ Մնացականյանն ու Լավրովը, անդրադարձ են կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին

Այս տարի շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողությունը լինելու է առավելագույն խիստ․ Երեւանի փոխքաղաքապետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիխտենշտայնի արտաքին գործերի, մշակույթի եւ արդարադատության նախարար Աուրելիա Ֆրիքի հետ

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով եւ այն չլինի ուղղակի փիառ գործիք. Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը չի համագործակցում որեւէ կուսակցության հետ․ պարզաբանում

Փնտրտուքներ. ընդդիմությունը չի գտնում իր ֆասադը

Ավազակային հարձակում Երեւանում․ պարանը գցել են վաճառողի պարանոցին ու սպառնալիքով հափշտակել խոշոր չափի գումար

Ֆեմիդա. նոր դատական համակարգ` հին դատավորներով

ԳԱԱ. ժողովում լուրջ հարցեր են քննարկվելու

Ոստիկանության Մուշի, Կումայրիի, Անիի եւ Արթիկի բաժիններում քաղաքացիները զենքեր են հանձնել

Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը» 2018 թվականին կտրուկ նվազեցրել է իր հարկային մուտքերը․ ՊԵԿ