Սպասեք, թող մյուսներն անակնկալ լինեն. նախարարը՝ ԲՀԿ-ական մարզպետների մասին (տեսանյութ)

Արդեն հայտնի են հանրապետության վեց մարզի մարզպետների անունները: Նրանք վաղը կառավարության նիստի ժամանակ կնշանակվեն իրենց պաշտոններում: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջիկա օրերին հայտնի կդառնան նաեւ մյուս չորս մարզի մարզպետների թեկնածուների անունները. «Սպասեք, թող մյուսներն անակնկալ լինի»։

Սուրեն Պապիկյանը հաստատեց, որ Ծառուկյան դաշինքից եւս մարզպետներ կնշանակվեն, նա չբացառեց, որ գուցե 4 մարզպետն էլ այդ դաշինքից լինի։

Հիշեցնենք, որ կառավարության առաջիկա նիստի օրակարգում է լինելու մի խումբ մարզպետների պաշտոնից ազատելու հարցը եւ միաժամանակ հայտնի են 6 մարզպետի թեկնածուների անունները, որոնք նշանակվելու են: ՀՅԴ-ական Աշոտ Սիմոնյանը կնշանակվի Արագածոտնի մարզպետ, ՔՊ-ականներ՝ Գարիկ Սարգսյանը՝ Արարատի մարզպետ, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի մարզպետ, Վահե Ղալումյանը՝ Տավուշի մարզպետ, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի մարզպետ: Մեկ այլ ՀՅԴ-ական` Իշխան Սաղաթելյանը, կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ։

«Առաջնորդվել ենք ըստ արժանիքների, հիմքում դրել ենք այդ մարդկանց այսօրվա Հայաստանի տեսլականին համապատասխանությունը, իրենց անցած քաղաքական ճանապարհը, կրթական եւ մյուս արժանիքները։ Մարզպետները չեն կարող ներկայացնել քրեաօլիգարխիան, չեն կարող զբաղվել բիզնեսով, օրենքով սահմանված կարգով պետք է իրենց պարտավորությունները կատարեն»,- շեշտեց Սուրեն Պապիկյանը։

Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ Իշխան Սաղաթելյանը գործարար է, Սուրեն Պապիկյանը ասաց, որ այդ մասին տեղեկությունների չի տիրապետում։

Սուրեն Պապիկյանը բացառեց նաեւ, որ Քրիստ Մարուքյանը կարող է Լոռու մարզպետ նշանակվել։ Նախարարը վստահեցրեց, որ մարզպետները չեն լինելու ընտրական շտաբի չգրանցված պետեր եւ չի լինելու այնպես, որ որեւէ կուսակցություն որեւէ մարզում «որքան ուզի, այնքան խփի»։ Նախարարը հստակեցրեց, որ իր խոսքը վերաբերում է նաեւ ՔՊ-ին։

Տպել
4203 դիտում

Կորոնավիրուսն ու դրա դաշնակիցները

Փաստորեն մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավեցրել ադրբեջանցի զինծառայողներին. Շուշան Ստեփանյան

Պետություն-հասարակություն հարաբերությունների հիմնաքարը

Փրկարարները դադարեցրել են արդեն 3 օր կորած համարվող քաղաքացու որոնողական աշխատանքները

Նորմերի խախտման դեպքերով երեկվա դրությամբ կայացվել է 4372 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

Շենգավիթ վարչական շրջանում վերահսկողություն է իրականացվել հանրային տրանսպորտում

Կուրթան համայնքի 5 բնակիչ սնկային թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց. 2-ի վիճակը ծանր է

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 2 սպանվածի ու 5 վիրավորի մասին

Նուբարաշենի աղբավայրում hրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներ են տարվում արդեն մի քանի օր

Ինչպես է բերման ենթարկվել «Վստրեչի ապեր»-ը. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Շենգավիթ վարչական շրջանում խախտումներ են արձանագրվել միայն մեկ խանութում

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի սահմանը հատելու փորձ են արել. ՊՆ

Ոստիկանությունը հուլիսի 11-ին հայտնաբերել է արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման 3516 դեպք

Հայաստանը ներկայացրել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային կամավոր գնահատման երկրորդ զեկույցը

Շենգավիթ վարչական շրջանի զբոսաշրջային վայրերում կրկնակի շրջայցի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել

Արցախում տարբեր զինատեսակների հմտություններն են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները. հետեւել է նախագահը

UNESCO-ն բազմիցս իր մտահոգություններն է հայտնել Թուրքիայի Սբ. Սոֆիայի կարգավիճակի հարցով

Այսօր ու վաղը սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ՝ կարկուտ, ուժեղ քամի

Հիբրիդային պատերազմ սեփական ժողովրդի դեմ

Նոր մանրամասներ Երևանում ռումբի տեղադրման կեղծ ահազանգից․ ոստիկանություն է հրավիրվել Մանվել Գրիգորյանի փաստաբանը