Նրանց դեմ խաղ չկա. մեկ է, Մթնաձորը փրթելու ենք

31/05/2018 schedule17:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մայիսի 28-ի համարում

Էկոլոգիական հասարակական դաշինքը երեկ բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության վարչական շենքի դիմաց: Ակցիայի կազմակերպիչները պահանջում էին դադարեցնել Սյունիքի մարզի Շիկահողի արգելանոցով անցնող Կապան-Մեղրի նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքները: Հիշեցնենք, որ այս ճանապարհի կառուցման արդյունքում կոչնչացվեն մի քանի տասնյակ հազար տարբեր տեսակի ծառեր: Բողոքի ակցիային մասնակցում էին վերը նշված դաշինքի անդամ հանդիսացող տարբեր կազմակերպություններ: Էկոլոգիական հասարակական դաշինքի մեջ ընդգրկված են շուրջ 30 բնապահպան հասարակական կազմակերպություններ:

Ակցիայի մասնակիցները կրում էին ցուցապաստառներ՝ «Անդրանիկ Մանուկյան, մի հարթիր ճանապարհը դեպի անապատ», «Պարոնայք, իշխանավորներ, ձեր երեխաներն ապրելու են օտա՞ր երկրում, շնչելու են օտա՞ր անտառի հաշվին», «Անդրանիկ Մարգարյան, եթե դուք իրոք քաղաքական ուժ եք` թույլ չեք տա ոչնչացնել Շիկահողը» եւ այսպես շարունակ: Բողոքի ակցիայի մասնակիցներին երեկ ընդունեց տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, որից հետո վերջինս նաեւ համաձայնեց պատասխանել բողոքի ակցիան լուսաբանող լրագրողների հարցերին: Ա.Մանուկյանի պատասխաններից ակնհայտ դարձավ, որ կառավարությունը ոչ մի դեպքում չի հրաժարվի Շիկահողի արգելանոցով անցնող ավտոճանապարհ կառուցելու իր մտադրությունից:

«Ամենաօպտիմալ տարբերակը ընդունվել է, ընտրվել է սա, պարզ է, որ մեր երկրի համար ռազմավարական մեծ նշանակություն ունի այդ ճանապարհը, բացի տնտեսական առումով նաեւ ռազմավարական առումով այդ ճանապարհը շատ կարեւոր է մեր երկրի համար»,- ասաց Ա.Մանուկյանը: Վերջինս հանդես եկավ հակադարձ առաջարկությամբ, որի իմաստն այն է, որ ովքեր դեմ են, որպեսզի Շիկահողի անտառը ոչնչացվի, ապա թող դեպի Իրան տանող ճանապարհ կառուցելու համար այլ տարածք մատնանշեն: Բայց ինքն էլ միանգամից պատասխանեց, որ նման հարմար տարածք, ինչպիսին Շիկահողի արգելանոցն է, գոյություն չունի, սակայն այդ ամենը Ա.Մանուկյանը ձեւակերպեց հետեւյալ կերպ:

«Հիմա եթե մտածում են, որ Շիկահողի տարածքով այդ ճանապարհը չպետք է անցնի, ապա խնդրեմ, թող նրանք ցույց տան այն տարածքը, որտեղով պետք է անցնի այդ ճանապարհը, որը բարձր չլինի եւ ավելի անցանելի լինի տրանսպորտային միջոցների համար: Ցավոք սրտի, դա այդպես չէ, եւ ինձ համար, որպես տրանսպորտի նախարարի, ես գտնում եմ, որ ես բնությունը ավելի քիչ չեմ սիրում, քան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, բայց գտնում եմ նաեւ, որ մեր երկրի համար ճանապարհն այդ շատ կարեւոր է»,- ասաց Ա.Մանուկյանը:

Ա.Մանուկյանը տեղեկացրեց նաեւ, որ չնայած ճանապարհի շինարարության հողային աշխատանքներն արդեն սկսվել են, բայց նոր միայն բնապահպանական փորձաքննություն է իրականացվում: Իսկ թե ինչ նշանակություն կարող է ունենալ այդ փորձաքննությունը, ակնհայտ է դառնում Ա.Մանուկյանի հետեւյալ ասածից. «Եթե փորձաքննությունը կասի ընդունելի չէ (ճանապարհի շինարարությունը,-Վ.Հ.), պետությունը կկայացնի քաղաքական որոշում, որ կարելի է»: Մի խոսքով, ճանապարհն այդ մասով պետք է անցնի եւ վերջ: 

Վահագն Հովակիմյան

Տպել
911 դիտում

Սլավա Հայրապետյանը նույնպես դուրս մնաց գեղասահքի աշխարհի առաջնությունից

Հայաստանի ազգային հավաքականն արդեն Սարաևոյում է

Էկրաններին է աստղային դերասանական կազմով «Ա.Կ.Ա.» դրաման

Քաղաքապետարանը սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը՝ Մոնումենտից մինչև Մյասնիկյան

Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում Արցախի բնակչության գոյատևման համար. ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարին

ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Արմավիրում․ հնչել են կրակոցներ

«Միսս Մոսկվա» մրցույթի հաղթողը պայմանագրի պահանջները չկատարելու պատճառով զրկվում է թագից եւ գլխավոր տիտղոսից

ԱԳ նախարարը հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարարի հետ

Երբ մարդուն վտանգ ա սպառնում, ես կանխում եմ, ոչ թե ջարդում, քցում գետնին, մի քանի անգամ քացով տալիս. ԱԺ պատգամավոր

Չինաստանի գործարաններից մեկում պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհի մարմանը կցվել է 930 հրշեջ

Դպրոցի տարածքում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. Երիտասարդներից մեկը վնասվածք է ստացել սրտի շրջանում

«Վանաձոր» ՔԿՀ-ում տեսակցության եկածի մոտից գտել են 5.2 գր քաշով, դեղնականաչավուն զանգված

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից պետք է դուրս գա առավելագույնը մինչեւ ապրիլի 18-ը. ԵԽ նախագահ

«Օրենքով գող» Աստրախանցի Հայկոն ազատ է արձակվել, կալանքի հիմքեր չեն եղել

Երեւանի դատախազը Մարությանից պահանջել է գետնանցումներում եւ զբոսայգիներում տարածքներ զբաղեցնողների տվյալները

Էրդողանի ռեժիմի միջամտությունն այլեւս անընդունելի է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում. Հայ դատի հանձնախումբ

Քաղաքապետարանի աշխատակիցները օրենքից դուրս գործող սգո սրահներ են հայտնաբերել. հարուցվել են քրգործեր

Դպրոցի տնօրենին անվստահություն կարող է հայտնել ծնողական խորհուրդը. Ավշարում կրքերը չեն հանդարտվում

ՊԵԿ-ը հորդորում է Բագրատաշենի մաքսակետից հանել աջ ղեկով մեքենաները, այլապես կգանձվի պահպանության վճար