Աղջիկս առաջինն ինձ նվեր արեց. Լուիզա Ղամբարյանը՝ մանկության հուշերի ու հունիսի 1-ի մասին  

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը դերասանուհի Լուիզա Ղամբարյանի դուստրը հասցրել է առաջինը նվեր մատուցել մայրիկին: Գաբրիելան, որն ամսվա վերջին 13 տարեկան կդառնա, ընկերուհու հետ իր ու նրա մայրիկի համար խմորեղեններ է պատվիրել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց՝ ինչպես է աղջիկն այսօր՝ հունիսի 1-ի առավոտյան, հյուրասիրել իրենց:

«Այս տարի առաջին անգամ իմ աղջիկն ինձ նվեր արեց առաջինը: Սովորաբար ես եմ նրան նվիրում, իսկ նա այս տարի, երեւի, այնքան մեծ բալիկ է դարձել, որ որոշել է իր տոնին ինքն ինձ շնորհակալություն հայտնել: Ընկերուհու հետ շատ գեղեցիկ, փոքրիկ խմորեղեններ էին պատվիրել, որոնց վրա գրված էին իմ անունը, իր անունը: Առավոտ շուտ իջավ շենքի բակ, իր պատվերը վերցրեց, բերեց, շնորհավորեց, եւ մենք ընկերուհուս հետ առավոտյան սուրճի սեղանի շուրջ նշեցինք: Հետո ես նրան իմ նվերը տվեցի եւ խնդրեցի իր եւ աշխարհի մյուս բալաների համար, որ Աստված նրանց պաշտպանի ոչ միայն հունիսի 1-ին: Եվ տա Աստված, որ երեխաներն այնքան պաշտպանված լինեն, որ միայն հունիսի 1-ով դա չարձանագրենք, այլ կյանքի բոլոր օրերին նրանք պաշտպանված զգան: Երեկոյան էլ շարունակելու ենք նշել. միասին մի տեղ կգնանք, կզբոսնենք, կխաղանք»,- ասաց դերասանուհին:

Լուիզա Ղամբարյանը կիսվեց նաեւ իր մանկական հուշերով: Ընդգծում է, որ հրաշալի մանկություն է ունեցել, հիանալի ընտանիք, որտեղ իշխել է սերն ու հարգանքը, ծնողներ, որոնց ջանքերով ինքը, քույրը եւ եղբայրը կայացած մարդիկ են դարձել: Բազմաթիվ գեղեցիկ պահեր է ապրել մանուկ հասակում ու բոլորն էլ պարզ հիշում է՝ հատկապես հունիսիմեկերը:

«Կարող է՝ չհիշեմ ինձ հետ 1 ամիս առաջ տեղի ունեցած ինչ-որ դեպք, բայց մանկությանս ցանկացած էպիզոդ շատ հստակ աչքիս առաջ է: Մշտապես հիշում եմ հատկապես հունիսիմեկերը՝ հենց հունիսիմեկերը, երբ մայրս պարտադիր ինչ-որ խմորեղեն կամ անուշեղեն էր պատրաստում, այդ հոտն եմ հիշում: Մենք՝ բոլորս, ճամբար-ճամբար էինք խաղում: Ի տարբերություն այսօրվա՝ նախկինում շատ էին բակային խաղերը եւ կենդանի շփումները: Ամեն մեկս մեր տանը պատրաստած ինչ-որ բան իջեցնում էինք բակ եւ մեծ «փարթի» էինք անում, այդ ամենը վայելում էինք, հետո տեղի էր ունենում համերգային մասը: Ակտիվիստներից մեկը, բնականաբար ես էի: Երգում էինք, պարում էին, ինչ-որ ստեղծագործություններ էինք ներկայացնում գրական, պոեզիայի, հումորային... Բակում տաղավար ունեինք, մեր ծնողները բոլորը գալիս նայում էին»,- պատմում է նա:

Փոքր ժամանակ Լուիզա Ղամբարյանի հայրն իրեն, քրոջն ու եղբորը խորհուրդ է տվել լինել երջանիկ՝ անկախ նրանից, թե կյանքի տարբեր ոլորտներում ինչ որոշումներ կկայացնեն: Միաժամանակ նա նրանց հորդորել է նպատակներն իրականացնելու ճանապարհին երբեք ուրիշների չվնասել: Հիմա դերասանուհին նույն սկզբունքը փորձում է դաստիարակել իր դստեր մեջ:

«Հիշում եմ, որ հայրս ասում էր, որ առաջին հերթին պետք է խոստանաք դառնալ երջանիկ (ինչը հիմա ես իմ աղջկան եմ ասում), որ դա ամենակարեւորն է, որ անկախ մասնագիտական եւ անձնական ընտրությունից՝ մշտապես պետք է կարողանք լինել երջանիկ, եւ հետո իհարկե պատվախնդրություն էր մեզ խորհուրդ տալիս. լինել ընկերասեր, պատվախնդիր, մադրասեր: Դրանք խորհուրդներն էին, որոնք իսկապես անջնջելի հետք են թողել: Երազանքներն էլ կամաց-կամաց կատարվում են»,- ասաց նա:

Դերասանուհին ընդգծում է, որ հայ ծնողները մեծ նշանակություն են տալիս իրենց երեխաների կրթությանը: Կարեւոր է համարում, որ նրանք շարունակեն առաջնահերթություն համարել դա: Իսկ մնացածը վստահ է, որ Աստված իր տեղը կգցի, ու երեխաները երջանիկ կլինեն:

Տպել
6572 դիտում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան