Կառավարության ծրագրի նախագիծը. ի՞նչ փոփոխություններ կլինեն արտաքին քաղաքականությունում

ՀՀ կառավարությունը հունիսի 1-ին կայացած նիստում հավանություն տվեց կառավարության ծրագրին եւ ուղարկեց այն Ազգային Ժողով: Ծրագրի համաձայն՝ կառավարության գործունեության հիմնական նպատակը «2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային եւ ազգային հարաբերությունների հիմք եւ հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն»: Կառավարության առաջնահերթությունների թվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների առավելագույնը մեկ տարվա ընթացքում անցկացումը:

Այդպիսով, ծրագիրը առավելագույնն առաջիկա մեկ տարվա համար է: Այդ սեղմ ժամկետների համար կառավարությունն իր վրա բավական ծանր բեռ է վերցրել՝ ապահովել կոռուպցիայի հանրային մերժումը եւ կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության եւ բիզնեսի գործնական տարանջատումը, արհեստական տնտեսական մենաշնորհների բացառումը, տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորությունը, տնտեսության ներառական աճի ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը, աղքատության հաղթահարումը եւ այլն:

Սակայն, բացի սոցիալ-տնտեսական բաղադրիչից ծրագրի մեջ, բնականաբար, առկա են նաեւ այլ ոլորտներին վերաբերող հարցեր: Նախորդ կառավարության 5-ամյա ծրագրում ներկայացված արտաքին քաղաքականության առաջնահերթություններ են ներառվել նաեւ ներկայիս կառավարության ծրագրի նախագծում: Այդուհանդերձ կան նաեւ տարբերություններ:

Նախորդ ծրագրում իրականացվելիք արտաքին քաղաքականության հայտարարված ուղենիշներից բացակայում էին Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության բարձրացումը, բոլոր պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատումը, նոր շուկաների ձեռքբերումն ու դեպի Հայաստան եւ Արցախ ներդրումային ծրագրերին նախաձեռնումը:

«Արտաքին քաղաքականություն իրականացնելիս կառավարությունն առաջնորդվելու է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հավաքական շահերով»,- նշված է կառավարության ծրագրի նախագծում։

Տարբերություններով հանդերձ՝ Հայաստանի արտաքին մարտահրավերների նկատմամբ նախկին եւ ներկա իշխանությունների վերաբերմունքը գրեթե նույնն է: Երկուսն էլ Արցախի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա հիմնված բացառապես խաղաղ կարգավորման ջատագով են։ Նոր ծրագրի նախագծով այս հարցում կա հավելում առ այն, որ «բանակցությունների արդյունավետության բարձրացման նպատակով էական նշանակություն ունի խաղաղության հաստատման համար համապատասխան մթնոլորտի առկայությունը եւ կողմերի ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը»։

Նոր կառավարության ծրագրի նախագծում նշվում է նաեւ, որ Արցախը որպես հակամարտության կողմ պետք է որոշիչ ձայն եւ ներգրավվածություն ունենա իրական եւ տեւական խաղաղ հանգուցալուծման գործընթացում:

Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն հարցերից մյուսի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը շարունակվելու է նաեւ նոր ծրագրով:

ԵԱՏՄ-ի հարցում նկատվում է որոշակի փոփոխություն. եթե նախորդ իշխանությունները շեշտը դնում էին միության շրջանակներում համագործակցության ակտիվ մասնակցությանը, ապա նոր ծրագրով նախատեսվում է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին առավել արդյունավետ դարձնել:

Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների զարգացումը նոր ծրագրի նախագծով շարունակում է մնալ կառավարության «գլխավոր առաջնահերթությունների թվում»։ Միաժամանակ նոր ծրագրի նախագծում նշվում է, որ «Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պետք է հիմնված լինեն բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա»: Այլ կերպ ասած «հովանավոր - հաճախորդ» հարաբերությունները վերանալու են։

ԵՄ-ի հետ համագործակցությունը նոր ծրագրի նախագծով համալրվել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու մտայնությամբ։

Հարեւան Իրանի եւ Վրաստանի առանձնահատուկ հարաբերությունների զարգացումը, համաձայն նոր ծրագրի նախագծի պետք է հնարավորինս զերծ լինի այլ աշխարհաքաղաքական ազդեցություններից։

Նոր կառավարության ծրագրի նախագծով եւս հատուկ ուշադրություն է դարձվում աշխարհասփյուռ հայությանը: Սակայն, եթե նախորդ կառավարության գործունեությունը ուղղված էր լինելու «սփյուռքի ներուժի թիրախային օգտագործման, ինքնակազմակերպման եւ ազգային ինքնության պահպանման հարցերում աջակցությանը եւ Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանը», ապա նոր ծրագրով նախատեսվում է «հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, մտավոր ներուժը կամ նրա զգալի մասը կենտրոնացնել Հայաստանի Հանրապետության տարածքում»։

Ըստ նոր կառավարության «մեծ հայրենադարձության հարուցումը» հնարավորություն կտա լուծել Հայաստանի առջեւ ծառացած ժողովրդագրական, ազգային անվտանգության խնդիրներ եւ «ճշգրտել ՀՀ գործնական դերակատարումը»։

Այս ամենը ներառված է կառավարության ծրագրի նախագծում, որը դեռ պետք է արժանանա խորհրդարանի հավանությանը: Հաշվի առնելով Ազգային Ժողովում առկա ընդդիմադիր մեծամասնությունը, միանգամայն բնական է, որ քննարկումների ընթացքում ծրագրում կլինեն որոշակի փոփոխություններ եւ ճշգրտումներ: Հասկանալի է նաեւ, որ հայտարարված նպատակներից շատերը չափից դուրս ծավալուն են առաջիկա մեկ տարվա ընթացքում դրանց հասնելու համար: Սակայն, եթե այդ ընթացքում հաջողվի գոնե անբեկանելի միտում ձեւավորել դրանց ուղղությամբ՝ դա արդեն իսկ կարելի է առաջընթաց համարել:

Տպել
5732 դիտում

Փայտանյութ տեղափոխած հաղարծինցիները փաստաթուղթ չեն ունեցել

Հոսանքազրկմամբ պայմանավորված տևական ժամանակով կդադարեցվի Արմավիրի, Նորավան և Լուկաշին գյուղերի ջրամատակարարումը

Քիշնևի օդանավակայանում մոտ հարյուր ուղևորի մասնակցությամբ սկանդալ է տեղի ունեցել

ԱՀ նախագահը հանրության տարբեր շրջանակների հետ հանդիպումներին ներկայացրել է Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը

Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայողն ինքնասպան է եղել

Կրեմլն արձագանքել է Շոլցի՝ մոտ ժամանակներս Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու հայտարարությանը

Ավտովթար Շիրակի մարզում․ «ՎԱԶ 2114»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում

Քաղաքացին որոնվում է քրեական վարույթի շրջանակներում

Սյունիքում մեկնարկել է «Ոչխարների խուզման» փառատոնը

Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ ԱԴԾ-ն. Մուստաֆաև

Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները. ՀՀ նախագահ

«Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը նոր կացարան կունենա (լուսանկարներ)

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն չնախատեսված այցով ժամանել է Կիև

Ադրբեջանի ԶՈՒ-ն 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Հրդեհ է բռնկվել Ապարանի տներից մեկում

Հայտնի է «Ոսկե գնդակի» հանձնման օրը

Օդի ջերմաստիճանը կնվազի, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Աշտարակ-Փարպի ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Ուսուցումը դարձնել կենսակերպ. ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթը Կազանի միջազգային ֆորումի ժամանակ

Խաչատրյանի բալետային հանճարեղ ստեղծագործությունները զարդարեցին անցնող 3 երեկոները. Տիգրան Ավինյան

Փարիզի քաղաքային խորհուրդը Արցախի և ՀՀ-ում ապաստանած արցախցիների վերաբերյալ բանաձև է ընդունել (տեսանյութ)

1 օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի որոշ բնակավայրերում

15-ամյա գյումրեցին իր վրա ջուր լցնելու համար դանակահարել է 14 տարեկան տղային

Տոկիոյի օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել. որոշ միջազգային չվերթներ հետաձգվել են

Անկարայում հրթիռների արտադրամասի պայթյունի հետևանքով հինգ մարդ է մնացել փլատակների տակ

Մահվան ելքով վրաերթ Այնթափում․ 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Գլխավոր դատախազն այցելել է Սևանի կայազորի զինվորական դատախազություն և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուս

Պայթյուն է որոտացել Անկարայի հրթիռների գործարանում. կան զոհեր

ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ

«Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ բախվել են մոտոցիկլն ու «Նիսսան»-ը. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է

Երևանի բազմաթիվ հասցեներում և 7 մարզի տարբեր բնակավայրերում տևական ժամանակ լույս չի լինի

Քուչակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և բռնկվել. կան տուժածներ

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում երթևեկության սահմանափակումները պահպանվում են

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հայկական դիրքերի ուղղությամբ

Բելառուսի տարածքում միջուկային մարտավարական զենքի տեղակայումը կսկսվի հուլիսի 7-8-ը․ Պուտին

Գայանե Հակոբյանը գրառում է արել

Վորոնեժի մարզում անօդաչու է ընկել. կան տուժածներ

Երևանում Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշար կանցկացվի. 15 երկրի մասնակցություն է ակնկալվում

Թուրքիան ՄԻԵԴ-ից զգուշացում է ստացել

Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. Երևանում կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը