Թուրքիայի և ԵՄ-ի միջև կայացել է վիզաների ազատականացման վերաբերյալ հերթական հանդիպումը

Մայիսի 31-ին Անկարայում կայացել է Թուրքիայի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման թեմայի վերաբերյալ հանդիպումը։ Այն անցկացվել է ԵՄ հանձնաժողովի միգրացիայի հարցերով վարչության փոխտնօրեն Սիմոն Մորդյուի և Թուրքիայի ԱԳՆ հյուպատոսական հարցերի վարչության տնօրեն Մեհմեթ Սամսարի նախագահությամբ և ԵՄ հարցերով նախարարության, արդարադատության ու ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանդիպման ժամանակ քննարկվել է վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում չբավարարված ԵՄ չափանիշների վերաբերյալ դեռևս փետրվարին Թուրքիայի կողմից ԵՄ-ին ներկայացված աշխատանքային պլանը, փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում անելով Anadolu գործակալությանը։

Եվրոպայի հանձնաժողովի ներկայացուցիչները այդ աշխատանքային պլանը գնահատել են որպես ԵՄ չափանիշների բավարարմանն ուղղված դրական քայլ և գոհունակություն հայտնել վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների վերսկսման առթիվ։ Համաձայնություն է ձեռք բերվել՝  առաջիկայում ևս շարունակել ներկայացված աշխատանքային պլանի հետ կապված տեխնիկական աշխատանքները։

Նշենք, որ փետրվարին ԵՄ պատվիրակության հետ կայացած հանդիպման ժամանակ թուրքական կողմը համոզմունք էր հայտնել, որ Թուրքիան արդեն լիովին բավարարում է առաջադրված 72 չափանիշին, մինչդեռ ԵՄ պատվիրակությունը բավարար էր համարել միայն դրանցից 65-ի վիճակը։

Ակնկալվում է, որ նշված տեխնիկական աշխատանքներից հետո ԵՄ պատվիրակությունը զեկույցի միջոցով կտեղեկացնի ԵՄ անդամ երկրներին, որ ներկայացված չափանիշները բավարարվել են Թուրքիայի կողմից և կառաջարկի ներդնել առանց վիզայի ռեժիմը։ Դրանից հետո ԵՄ անդամ երկրների արդարադատության և ներքին գործերի նախարարներից կազմված խորհորդը պետք է համաձայնության գա հարցի շուրջ։

Այնուհետև թեման կբերվի Եվրախորհրդարանի օրակարգ և քվեարկության կդրվի։ Հաստատվելու դեպքում փաստաթուղթը պետք է հավանության արժանանա նաև Եվրախորհրդի կողմից։ Թուրքիան ակնկալում է, որ բոլոր այս գործընթացները տեղի կունենան հնարավորինս արագ՝  մինչև Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք նախատեսված են 2019թ․ մայիսին։

Թուրքիայի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրն ու փախստականների հետ ընդունման մասին պայմանագիրը ստորագրվել էին 2013թ․ դեկտեմբերի 16-ին՝ Անկարայում։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փախստականների հետ ընդունման պայմանագիրը պետք է լիովին ուժի մեջ մտներ 2017թ․ հոկտեմբերի 1-ին։ Ինչից հետո՝ 2018թ․ կյանքի էր կոչվելու առանց վիզայի ռեժիմը, որը թույլ կտա կենսաչափական անձնագիր ունեցող Թուրքիայի քաղաքացիներին՝ մինչև 3 ամիս ժամկետով առանց վիզայի գտնվել Շենգենյան գոտու երկրներում։

Տպել
1724 դիտում

Ինչու են վաղը փակվելու դատարանների մուտքերը եւ ինչպիսին է լինելու ընթացքը. վարչապետը մանրամասնում է (տեսանյութ)

Արմավիրում Opel-ը բախվել է կայանված Nissan-ին, վերջինն էլ վրաերթի է ենթարկել 3 հոգու

Գիզայի պայթյունից նախնական տվյալով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ

Վաղը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը. վարչապետ

13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը հեռացվել է ամբողջությամբ. ՄԻՊ

Ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը. վարչապետ

ՀՀ վարչապետը վաղը կարեւոր հայտարարություն է անելու դատաիրավական համակարգի վերաբերյալ

Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը կմասնակցի Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը

Օպերայի եւ բալետի թատրոնում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. մարդկանց տարհանել են, տեղազննում իրականացրել

Ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, առաջիկա օրերին անձրեւներ են սպասվում

Նախարար Բաթոյանն անդրադարձել է 13-ամյա երեխայի հղիությանն ու կոչ արել այլեւս չտարածել տեսանյութը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել

Արմեն Գրիգորյանը Լոս Անջելեսում մասնակցեց «Ինովեյթ Արմենիա» ամենամյա 4-րդ փառատոնին

Վարչապետն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (լուսանկարներ)

Հանգիստ եղեք, ոչինչ չի մոռացվել, ոչ մեկը չի խուսափի արդարադատությունից. Սիմոնյանը՝ Քոչարյանի դատավարության մասին

Կապանի 28-ամյա բնակչուհին որոնվում է որպես անհետ կորած

Գյումրու մարզադպրոցում ապօրինություններ են բացահայտվել․ յուրացվել է մոտ 17 մլն դրամ

Ինքնաթիռում 3 ժամ տեւած ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել ՀՀ եւ ՌԴ ներկայացուցիչները. Ալեն Սիմոնյան

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին.մեկ մարդ զոհվել է, մյուսի վիճակը միջին ծանրության է

Շիրակի մարզում իրականացվել է հատուկ «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ