Նոր կառավարության ծրագիրը՝ հայկական սպորտին աջակցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունն իր ծրագրում անդրադարձել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին ու մարզական ֆեդերացիաներին: Հունիսի 1-ին ներկայացված ծրագրի մի հատված վերաբերում է սպորտին եւ երիտասարդությանը: Այնտեղ նշվում է, որ աշխատանքներ պետք է տարվեն ինչպես մասսայական, այնպես էլ մեծ սպորտի զարգացման ուղղությամբ:

«Առողջ ապրելակերպի եւ սպորտի քաղաքականությամբ կառավարությունը նպատակ է դնելու ապահովել անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացումը, բնակչության առողջության ամրապնդումն ու առողջ ապրելակերպի ձեւավորումը, ակտիվ հանգստի կազմակերպմանն աջակցումը, հանրային կյանքում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի դերի բարձրացումը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ մարզաձեւերի ֆեդերացիաների գործունեությանն աջակցումը:

Երիտասարդությանն ուղղված պետական քաղաքականությունը կնպաստի երիտասարդության ներուժի լիարժեք իրացման եւ զարգացմանը, երիտասարդների ինքնադրսեւորման համար անհրաժեշտ բոլոր նախապայմանների ստեղծմանը՝ կարեւորելով քաղաքական, քաղաքացիական, տնտեսական եւ մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության աստիճանի բարձրացումը, նրանց սոցիալական կայացումը, հասարակական-մասնագիտական գործունեությանն աջակցությունը»,- գրված է ծրագրում։

ՀՀ Ազգային ժողովը քննարկելու է, ինչպես նաեւ քվեարկությամբ ընդունելու կամ մերժելու է կառավարության ներկայացրած ծրագիրը: Դա տեղի է ունենալու հունիսի 7-ին:

Տպել
1359 դիտում

Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի նորանշանակ դեսպանին

Կյանքից հեռացել է «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը

Մեծամորում քաղաքացին ցանկացել է նետվել հինգերորդ հարկի տանիքից

Ձմեռային զորակոչի շրջանակում կկկատարվի պատվո պահակային վաշտի ծառայողների ընտրւթյուն

Տեղի է ունեցել Հանրային խորհրդի նիստ. գլխավոր հարցը պետաիրավական հարցերի շուրջ իրավիճակի քննարկումն էր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Արմավիրում մառախուղ է

Երևանում և ևս 4 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Արտաշատում մեքենան ընկել է ջրանցքը. 15 եւ 16-ամյա ուղեւորները հիվանդանոցում են

Գյումրեցի գործարար Գարիկ Ուզունյանը՝ Շեկոն, ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդներից մեկն ազատ կարձակվի

Գյումրեցի գործարար Գարիկ Ուզունյանը բերման ենթարկվեց. Կարեն Սարուխանյան

Իրանն ու ԱՄՆ-ն փոխանակվել են դատապարտյալներով

Կաշառքի գործով Ռազմիկ Աբրահամյանն ընդունեց մեղադրանքը, իսկ Արսեն Դավթյանը` ոչ

ՊԵԿ նախագահի տեղակալը խաղային ոլորտի միջազգային փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան

«Ես ասել եմ էտել, իրենք սխալ են հասկացել». Գյումրու N20 դպրոցի բակում ծառեր են հատվել, վնասը կփոխհատուցի տնտեսվարը

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են պղնձաձուլարանի կառուցման նախագծին վերաբերող հարցեր

Փարիզում հանդիպել է «Նորմանդական քառյակը». Ռուսաստանը չունի սպասելիքներ, Ուկրաինան ունի հարցեր

Երևանի շոկոլադի գործարանը ավելացրել է արտահանման ծավալները

Ցանկացած դատավոր ցանկանում է այս գործով չզբաղվել. Քոչարյանի պաշտպանը՝ դատավորի ինքնաբացարկի մասին

Նպատակ ունենք կրճատելու վաղաժամ մահացությունների թիվը. Տիգրան Ավինյան