ՏԿԶ նախարարը ներկայացրել է Շիրակի մարզպետին

ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզի համայնքների ղեկավարներին եւ ուժային կառույցների ներկայացուցիչներին պաշտոնապես ներկայացրել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանին:

Նախարարը մեկ անգամ եւս ընդգծել է, որ վերջին իրադարձություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը մեր պետականության համար նոր էջ բացելու հնարավորություն է, եւ այս պատասխանատու փուլում կարեւոր է յուրաքանչյուրիս գիտակից գործունեությունը:

«Շնորհակալ եմ վստահության համար: Հանդիսանալով Շիրակ աշխարհի ներկայացուցիչ, ծննդով գյումրեցի, ներկաներին եւ ամբողջ Հայաստանին վստահեցնում եմ, որ ծառայելու եմ Շիրակ աշխարհին եւ ՀՀ քաղաքացիներին: Իմ հնարավորությունների սահմաններում վայելելով ձեր բոլորի աջակցությունը ՀՀ կառավարության հետ համագործակցելով կանեմ այն ամենը, ինչն օգնելու է գյումրեցիներին եւ շիրակցիներին: Ծառայում եմ Հայաստանի հանրապետությանը»,- ելույթի իր խոսքում ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը:

Ինչու՞ հենց Կարեն Սարուխանյանը դարձավ Շիրակի մարզպետ, եղե՞լ են արդյոք այլ թեկնածուներ հարցին, նախարարը պատասխանեց, որ Սարուխանյանին ընտրել է այն քաղաքական ուժը ում որ քվոտայով բաժին է ընկել Շիրակը, այս պարագայում դա Քպ-ն էր եւ կուսակցությունը ժողովրդին ծառայելու այդ պարտականությունները դրել է պարոն Սարուխանյանի ուսերին եւ ես վստահ եմ, որ նա պատվով կկատարի: Նախարար Պապիկյանը ներկաներին ուղիղ նայելով ասաց, որ յուրաքանչյուրդ պետական պաշտոնյա եք եւ ընտրվել եք ժողովրդի կողմից որպես ՏԻՄ ղեկավարներ, ուստի պետք է Ձեր տեղերում թափանցիկ աշխատանքով կարողանաք ժողովրդավարություն ապահովել:

Նախարարն ասաց մեծապես կարեւորում է համայնքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Պետք է կանխել Երեւանի մեգապոլիսի վերածումը, պետք է անել ամեն ինչ, որպեսզի հանարպետության մնացած քաղաքներն էլ զարգանան: Սա Գյումրու եւ Շիրակի ցավոտ խնդիրներից է: Փոփոխության եւ համաչափ զարգացման համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ: Կարծում եմ առաջնային քայլը պետք է լինի այն, որ Երեւանին տրվող դոտացիայի զգալի մասն ուղղվի մարզերին: Նախարարը նաեւ անդրադարձավ համայնքների խոշորացման գործընթացին եւ նշեց , որ համայքների միավորման դրական եւ բացասական կողմերը հասկանալու համար լուրջ քննարկման  կարիք կա:  

Դահլիճում ներկաներին նախարար Պապիկյանը պարբերաբար հիշեցնում էր, որ սա նոր Հայաստան է, որտեղ հաստատված է օրենքի գերակայություն:  Որեւէ մեկը, ոչ մի պաշտոնյա կամ ինչ-որ կառույցի աշխատակից իրավունք չունի իրեն լիազորել այլ իրավասություններ, քան նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ։  Սա վերաբերում է բոլորին, իսկ իրավապահ մարմինները  պետք է  հետևեն, որ երկրում ամեն ինչ կատարվի օրենքի տառին համապատասխան: Օրենքին հակառակվողները համատեղելի չեն լինի իրենց պաշտոնների հետ: 

 

Տպել
2594 դիտում

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում