Նախարարը ներկայացրել է Լոռու նորանշանակ մարզպետին (լուսանկարներ, տեսանյութ)

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ներկայացրել է Լոռու նորանշանակ մարզպետ Հրանտ Մարգարյանին: Ներկա են եղել նաեւ Լոռու արդեն նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու տարածքայինի ղեկավար Արամ Խաչատրյանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանին, հույս հայտնելով, որ Նալբանդյանը կշարունակի աջակցել նորանշանակ մարզպետին, մինչեւ որ վերջինս ամբողջապես կպատկերացնի մարզում տիրող իրավիճակը:

Նախարարը, շնորհավորելով մարզպետին պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ, նշեց, որ առաջիկայում պատրաստվում է հանդիպում ունենալ նաև մարզի համայնքների ղեկավարների հետ՝ ավելի հանգամանալի քննարկում անցկացնելու նպատակով. «Ես մշտապես բաց ու հասանելի եմ լինելու համայնքների ղեկավարների համար»,- ասաց Սուրեն Պապիկյանը՝ կարևորելով հատկապես համայնք-մարզպետարան-կառավարություն կապը՝ պետության առջև ծառացած օրախնդիր հարցերի լուծման ճանապարհին. «Ձեր թափանցիկ գործունեությունը պետք է դառնա վաղվա Հայաստանի ամուր հիմքը: Առաջիկայում ձեզ կներկայացնենք մի ծրագիր, որը կոչվում է համայնքների օտարվող հողերի օնլայն հարթակ: Յուրաքանչյուր համայնք այսուհետ տարեսկզբին ներկայացնելու է համայնքներից օտարվող հողերի և գույքի տարեկան պլան: Դրանք պետք է ներառվեն մեկ օնլայն հարթակում, որպեսզի բոլորը՝ թե՛ ՀՀ բնակիչները և թե՛ օտարերկրյա մեր հայրենակիցները կարողանան տեղեկություններ ստանալ»,- դիմելով համայնքների ղեկավարներին՝ ասաց նախարարը:

Սուրեն Պապիկյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև մարզպետների հետ հանդիպման ժամանակ վարչապետի կողմից տրված ուղերձին, համաձայն որի՝ յուրաքանչյուր մարզ պետք է ունենա բիզնես ծրագրերի փաթեթ: Վերջինս հնարավորություն կտա ներդրումներ կատարել սփյուռքից Հայաստան ժամանած մեր հայրենակիցներին:

Մարզպետ Հրանտ Մարգարյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց նման պատասխանատու պաշտոն իրեն վստահելու համար և պատրաստակամություն հայտնեց մարզխորհրդի ու համայնքապետերի հետ միասին հարազատ լինել կառավարության որդեգրած քաղաքականությանը, նախարարի կողմից հնչեցված ցուցումներին. «Խորապես գիտակցում եմ, որ ինձ վստահվել է ծանր, պատասխանատու և պատվավոր պարտականություն, այդ գործին ես լծվում եմ մաքուր խղճով ու մաքուր ձեռքերով, այդ գործին նվիրվելու եմ իմ ողջ ավյունով, փորձով ու գիտելիքներով»,- ասաց Հրանտ Մարգարյանը, վստահեցնելով, որ գործելու է անկաշառ, առավել թափանցիկ և նույն պահանջը լինելու է յուրաքանչյուրից և, հատկապես, պետական հիմնարկների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներից ու աշխատողներից:

Արթուր Նալբանդյանն իր հերթին շնորհավորեց նորանշանակ մարզպետին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ:

Մանրամասները` Armtimes.com-ի տեսանյութում

Տպել
2260 դիտում

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը