Անսալով Բ. Սահակյանի հետ պայմանավորվածությանն ու Ն. Փաշինյանի կոչին, ցույցերը դադարեցին

04/06/2018 schedule22:56

Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն հայտարարել է, որ դադարեցնում են բողոքի գործողությունները: Այդ մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը։

«Հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ քիչ առաջ Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն հայտարարեց, որ դադարեցնում են բողոքի գործողությունները:

Այս իրավիճակում ճիշտ որոշումը դա էր, քանի որ երկխոսությունն ու արդյունավետ հաղորդակցությունը բոլորիս շահերից են բխում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Բեգլարյանը:

Իսկ Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը քիչ առաջ ինքն է ելույթ ունեցել ցուցարարների առջեւ, նա ասել է, թե իրենք բոլորն են պատրաստ հրաժարականի, եթե ժողովրդի ցանկությունն է այդպիսին, նա նշել է, որ պատրաստ է անգամ հրաժարական տալ Բակո Սահակյանը, եթե դա ժողովրդի պահանջն է, քանի որ երկրի կայունությունն ու անվտանգությունը, ժողովրդի պահանջն առաջնային են: Հարությունյանը խոստացել է լուծում տալ բոլոր խնդիրներին ու կատարել պայմանավորվածությունները:

Հիշեցնենք, որ հունիսի 01-ին, ժամը 19.15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի  Բաղրամյան-2բ  հասցեի դիմաց վիճաբանություն է առաջացել, մի կողմից, Դավիթ  Հարությունյանի եւ Ալբերտ Ավետիսյանի, մյուս կողմից,  Մհեր Մուսայելյանի /ԱԱԾ աշխատող/, Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի եւ Վարդան Ղարամյանի /ԱԱԾ աշխատող/ միջեւ, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Միջադեպը հասարակական լայն հնչեղություն է ստացել, արդեն քանի օր Ստեփանակերտում բողոքի ցույցեր են՝ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականների պահանջով:

Ավելի վաղ հրապարակել էինք համացանցում հայտնված ամբողջական տեսագրությունը՝ Ստեփանակերտի ծեծկռտուքի վայրից, որտեղ սլաքներով նշված են վեճի բոլոր մասնակիցները։ Ոստիկանության ու դատախազության հավաստմամբ, վիճաբանության առիթը կենցաղային հարցերն են եղել, հատուկջոկատայիններն այդ պահին ծառայության մեջ չեն եղել, այդպիսի տպավորություն է նաեւ տեսանյութից: Մի քանի անգգամ ցուցարարների ներկայացուցչական խմբերը հանդիպել են Արցախի նախագահին, վերջինս խոստացել է, որ պատժվելու են բոլորը՝ անկախ դիրքից:

 

Տպել
2927 դիտում

Մոտ 600 մլն դրամի հարկեր չեն վճարվել. բացահայտվել են նոր չարաշահումներ «Հյուսիս-Հարավ» ծրագրում. դատախազություն

«Իմ քայլը» հիմնադրամը ԱՄՆ կատարած այցի ընթացքում հավաքագրել է 1 մլն 60 հազար դոլար. Ղազարյան

Ֆրագմենտացիայի ու կանաչների հաղթանակը. Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները

Խաբում է և չի վճարում աշխատավարձը. բողոքի ակցիա՝ Կոտայքի մարզի «Նաիրի» ՃՇՇ-ում.

Սևանի թերակղզուն հարակից տարածքում այրվել է վագոն-տնակ. ԱԻՆ

Մխիթարյանին ասել են, որ Բաքվում չցուցադրի ՀՀ դրոշը. Մելիքբեկյանի հարցազրույցը CNN-ին

Քննարկվել են փոխգործակցության մի շարք հարցեր. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին

Եղեգնաձորն էլ միացավ մետաղական հանքարդյունաբերությունը մերժած համայնքներին․ ՀԲՃ

Շիրակի մարզի 3 գյուղերում ներգործության են ենթարկվել կարկտավտանգ ամպեր

Հետեւանքներ. գրական-գեղարվեստական քաղաքականություն

Խտրական մոտեցում. երբ մաքսայինը ծառայում է մաքսանենգներին

Արդեն երրորդ անգամ. ոչ մի խելացի երեխա դուրս չի մնա՞

Պերուում 8 ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով կա զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ

Կարո Փայլանը խստորեն քննադատել է թուրքական պետական հեռուստաընկերությանը

Մեքենան դուրս է եկել ճանապարհից, բախվել ծառին ու տապալել այն. 2 հոգի հիվանդանոցում են

Խնձորեսկ գյուղում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

«Եղեգնուտի անտառտնտեսություն»-ում բենզասղոցով հատված 17 հատ ծառ է հայտնաբերվել

Բուքմեյքերական գրասենյակները կփակվեն 1,5 տարուց, իսկ լցակայանների խաղային ավտոմատները կհանվեն 10 օրում

Արտակարգ իրավիճակ Արմավիրում. ուժեղ քամին մի քանի գյուղերում մեծ ավերածություններ է արել

Մեղվապահությունից այգեգործություն. աշխարհի ամենահարուստ մարդիկ՝ Գեղարքունիքի Դպրաբակ գյուղում