ՀՀ-ում սպասվում են արմատական փոփոխություններ. վարչապետը՝ ԵՄ դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը կարեւորել է Եվրոպական միության հետ համագործակցության շարունակական զարգացումը եւ անդրադարձել կառավարության գործունեության առաջնահերթություններին ու ծրագրերին: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններն էապես նպաստել են ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը: Վարչապետի խոսքով՝ ստեղծված բարենպաստ մթնոլորտը նոր խթան կհանդիսանա տարբեր ոլորտներում բարեփոխումների եւ արմատական փոփոխությունների իրականացման համար:

Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ կառավարության թիվ մեկ առաջնահերթությունը կոռուպցիայի դեմ պայքարն է եւ գործադիրի քայլերն ուղղված են ժողովրդավարական ինստիտուտիների զարգացմանը, բիզնես միջավայրի շարունակական բարելավմանը, այդ թվում` ներդրումների պաշտպանվածության բարձրացմանը, մենաշնորհների դեմ պայքարին, պետական գնումների ոլորտում կոռուպցիոն դրսեւորումները նվազագույնի հասցնելուն, ներդրումների ներգրավմանը եւ այլն:

«Մենք վճռական ենք մեր կողմից նախանշված նպատակները, ծրագրերն ու միջոցառումները կյանքի կոչելու հարցում՝ կոնկրետ արդյունքներ արձանագրելու նպատակով»,- ընդգծել է վարչապետը:

Պյոտր Սվիտալսկին ողջունել եւ կարեւորել է վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրերը՝ ընդգծելով, որ Եվրոպական միությունը պատրաստ է առարկայական օժանդակություն ցուցաբերել դրանց իրականացմանը, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ժամանակավոր կիրարկման շրջանակում: Դեսպանը նշել է, որ տեսնում է դեպի Հայաստան եվրոպական ներդրումներ ներգրավելու լավ հնարավորություններ, հատկապես, պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում տարբեր ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Պյոտր Սվիտալսկիի խոսքով՝ եվրոպացի ներդրողները պատրաստ են քննարկել կոնկրետ ծրագրեր:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդարադարձ են կատարել նաեւ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային մի շարք այլ հարցերի:

Տպել
2489 դիտում

Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ է արձակվել

ԱԺ-ն քննարկում է այլընտրանքային՝ հեռավար կրթության անցման մասին նախագիծը

Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետին գեներալ-մայորի կոչում է շնորհվել

Պուտինն աշխարհի 5 երկրների առաջնորդներին առաջարկել է հանդիպում ունենալ

Սա իմ խաչն է, որը ես պիտի տանեմ. Հրայր Թովմասյան

Ատրճանակ, հրացաններ, նռնակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը փոփոխել է իր որոշումը՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների թիվը 15-ից դարձնելով 16

ԵԱՍՄ ամբողջ տեխնիկան՝ 29 մեքենա, գիշերն աշխատել է քաղաքի ողջ տարածքում

Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունն ավարտվեց

Մոսկվայում տեղի ունեցավ «Սուսերով պարը» ֆիլմի շնորհանդեսը

Հայկ Մարությանն այցելել է Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի շինհրապարակ (լուսանկարներ)

Վրաերթի է ենթարկվել 10-ամյա երեխա. հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած

Վիճաբանություն՝ Հրայր Թովմասյանի պաշտպանների եւ ՀՔԾ քննիչի միջեւ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վիրավոր զինվորներից մեկի վիրահատությունն ավարտվել է. վիճակը ծանր կայուն է. Հովհաննիսյան

Քննիչը մերժեց խուզարկությունը տեսանկարահանելու մեր միջնորդությունը. պաշտպան

Երևանում թալանել են ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի բնակարանը. տարել են ոսկյա զարդեր, բրենդային կանացի ժամացույցներ և գումար

2019 թվականի ընթացքում ՊԵԿ-ը հայտնաբերել է 3 մլն դոլարից ավելի արժեքով թմրամիջոցներ. Վարդանյան

Ազատումներ, նշանակումներ ոստիկանությունում. Երեւանը նոր փոխոստիկանապետ ու ՊՊԾ գնդի հրամանատար ունի

Դուք գալիս եք ստեղծելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր ապագան

Պետական սեփականության գույքն օտարվել է հավանական շուկայական արժեքից 13 անգամ պակաս գնով. դատախազություն