Պորտուգալիա-Իսպանիա՝ իսկական եզրափակիչ ֆուտբոլի ԱԱ խմբային փուլում

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հենց սկզբից երկրպագուներին ուրախացնելու է եզրափակչին վայել դիմակայությունով: Հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում կայանալիք մրցաշարի խմբային փուլի հենց առաջին տուրում B խմբում միմյանց դեմ են դուրս գալու ֆավորիտներ Պորտուգալիան ու Իսպանիան: Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան ու աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Իսպանիան Սոչիի «Օլիմպիական» մարզադատում կհանդիպեն հունիսի 15-ին:

B խմբում Պորտուգալիային ու Իսպանիային կփորձեն խանգարել Մարոկկոն եւ Իրանը:

Պորտուգալիա

Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 1966 թ., վերջին անգամ՝ 2014-ին: Լավագույն ցուցանիշն այս մրցաշարում ունեցել է 1966 թ.՝ 3-րդ տեղ:

Գլխավոր մարզիչ՝ Ֆերնանդու Սանտուշ

Կարլուշ Կեյրուշ

Նա գլխավոր մարզիչ է նշանակվել 2014 թ.: Պատմություն է կերտել Պորտուգալիայի հավաքականի հետ՝ թիմին խոշոր մրցաշարերում առաջին լուրջ հաջողությանն առաջնորդելով. Պորտուգալիան հաղթող դարձավ Եվրո 2016-ում:

Գլխավոր աստղը՝ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու

Կրիշտիանու Ռոնալդու

Թիմի գլխավոր աստղը եւ առաջատարը Կրիշտիանու Ռոնալդուն է: Հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: Ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից է, «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակիր:

Իսպանիա

Աշխարհի առաջնությանն առաջին անգամ մասնակցել է 1934 թ., վերջին անգամ՝ 2014-ին: Լավագույն ցուցանիշը չեմպիոնությունն է. բաղձալի գավաթը նվաճել է 2010 թ. Հարավաֆրիկյան Հանրապետությունում:

Գլխավոր մարզիչ՝ Խուլեն Լոպետեգի

Խուլեն Լոպետեգի

«Ռեալ Մադրիդի» ու «Բարսելոնայի» նախկին դարպասապահը գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Վիսենտե դել Բոսկեին: Ընտրանին գլխավորել է 2016 թ. Եվրոպայի առաջնությունից հետո:

Թիմի աստղը՝ պաշտպան Սերխիո Ռամոս

 

Իսպանիայի հավաքականում, իհարկե, աստղերը շատ են, ու դժվար է առանձնացնել մեկին: Ռամոսին, թերեւս, կարելի է առանձին անդրադառնալ այն պատճառով, որ նա ավագն է: Պաշտպանը, որը նաեւ «Ռեալի» ավագն է, ըստ ՖԻՖԱ-ի, հավաքականի կազմում անցկացրած հանդիպումների քանակով զիջում է միայն հավաքականի ու «արքայական ակումբի» նախկին ավագ ու իր թիմակից Իկեր Կասիլյասին: Վերջինս ընտրանու մարզաշապիկը կրել է 167 անգամ:

Մարոկկո

Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 1970 թ., վերջին անգամ՝ 1998-ին: Լավագույն ցուցանիշը 1/8 եզրափակիչն է: Նման արդյունք  գրանցել 1986 թ.:

Գլխավոր մարզիչ՝ Էրվե Ռենար

Էրվե Ռենար

Նա թիմը գլխավորել է 2016-ին: Նրա օգնությամբ Մարոկկոն 20 տարվա դադարից հետո կրկին մասնակցում է աշպարհի առաջնությանը:

Թիմի աստղը՝ պաշտպան Մեհդի Բենատիա

Մեհդի Բենատիա

«Յուվենտուսի» խաղացողն Աֆրիկայի լավագույն պաշտպաններից է: Իր տաղանդի շնորհիվ, բացի «Յուվեից», հանդես է եղել այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Բավարիան» ու «Ռոման»:

Իրան

Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 1978-ին, վերջին անգամ՝ 2014-ին:

Գլխաբոր մարզիչ՝ Կարլուշ Կեյրուշ

Կարլուշ Կեյրուշ

Պորտուգալացի մասնագետն իր երկրի ընտրանու ղեկին է եղել աշխարհի 2010 թ. առաջնությունում: 2011 թ. գլխավորել է Իրանի հավաքականը, որի հետ մասնակցել է աշխարհի 2014 թ. առաջնությանը: Աշխարհի 2018 թ. առաջնության որակավորման փուլում նրա հետ Իրանը դարձավ ասիական առաջին թիմը, որը մրցաշարի ուղեգիր  նվաճեց: Ընդհանուր առմամբ Իրանը 3-րդը որակավորվեց ԱԱ-ին՝ Ռուսաստանից ու Բրազիլիայից հետո: Ռուսաստանն ավտոմատ կերպով էր մասնակցության իրավունք ստացել որպես մրցաշարը հյուրընկալող երկիր:

Թիմի աստղը՝ հարձակվող Սերդար Ազմուն

Սերդար Ազմուն

23-ամյա երիտասարդ ֆուտբոլիստն իրանցիների գլխավոր հույսն է: Իր հավաքականի երկրպագուներին լավ խաղով ուրախացնում է 2015 թվականից: Ռուսաստանը նրա համար հարազատ միջավայր կլինի, քանի որ այնտեղ է հանդես գալիս 2013 թվականից: Այս պահին Կազանի «Ռուբինի» ֆուտբոլիստ է:

Տպել
3472 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին