Նախարարությունն օրենքի խախտմամբ նշանակում չի արել. պարզաբանում են Ս. Փաշինյանի նշանակումը

05/06/2018 schedule20:32

ՀՀ ՏԿԶ նախարարությունը պարզաբանում է մամուլում շրջանառվող տեղեկությունները՝ Սիփան Փաշինյանի նշանակման մասին:

Նախարարությունը պարզաբանում է

2018  թվականի հունիսի 5-ին  մամուլում տեղ գտած հաղորդագրություններն առ այն, որ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում տեղի է ունեցել օրենքի խախտմամբ նշանակում, չի համապատասխանում իրականությանը։

Ղեկավարվելով  ՀՀ կառավարության 2014 թ-ի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային  դրույքաչափեր սահմանելու մասին» N 737-Ն որոշմամբ՝ Սիփան Փաշինյանի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, որով նա նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման  նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչությունում որպես խորհրդական` առանձին գործառույթներ համակարգելու նպատակով:

Նշված պաշտոն զբաղեցնող անձը համարվում է քաղաքացիական աշխատանք իրականացնող, որի վրա չի տարածվում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջները:

Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի` քաղաքացիական աշխատանքը ՀՀ օրենսդրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների և գործառույթների իրականացումն  է` պայմանագրային հիմունքներով:

Տպել
3092 դիտում

Այսօր ընտրված 102 պատվիրակները դեկտեմբերի 11-ին Ստամբուլում կընտրեն Պոլսո հայոց 85-րդ պատրիարքին

5 ոսկի, 5 արծաթ, 1 բրոնզ. հաշմանդամ մարզիկների ​աշխարհի առաջնությունում ՀՀ ֆեդերացիայի հաջողությունները

Հինգերորդ շարասյան հակապետական քարոզչությունը

17:00-ի դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 41.28 տոկոսը․ԿԸՀ տվյալները

Եվրանեսթ ԽՎ-ում տապալվեց ադրբեջանցիների՝ Մեծամորի ատոմակայանի փակման նախաձեռնությունը. Գայանե Աբրահամյան

Զավեն Անդրիասյանը՝ կայծակնային խաղի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հրշեջ-փրկարարները մարել են Բամբակաշատ գյուղում վագոն-տնակում բռնկված հրդեհը

Պոլսում պատրիարքական ընտրություններ են. Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի (լուսանկարներ)

Քուվեյթի Կարմիր մահիկի հետ համագործակցելով հայկական Կարմիր խաչը կօգնի սիրիացի փախստականներին

Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է 56-ամյա բնակչի դին՝ կախված վիճակում

Երևանի Արմենակյան փողոցում բեռնատարը բախվել է տան պատին եւ շրջվել. տան պարիսպն ու դարպասը փլվել են

Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան վիրավոր է

Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա 4-5 աստիճանով

Երևանի արվեստի, երաժշտական և մարզակրթական դպրոցների աշխատակիցների աշխատավարձերը հունվարի 1-ից կբարձրանան

Վանաձորում մեքենայի տակ ընկած շունը տեղափոխվել է անվտանգ տարածք

Գագիկ Աղբալյանն առաջադրվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու

Մանկատան երեխաներին՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը՝ տարվա ձեռքբերում. Բաթոյանն ամփոփում է տարին

Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ավտոմեքենան ընկել է գետը

Վրաերթ Եղեգնաձոր քաղաքում. տուժածը հոսպիտալացվել է

Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում