ԿԳ նախարարը կհանդիպի «Արարատյան բակալավրիատով» աշխատել պատրաստվող դպրոցների տնօրենների հետ

«Այբ» հիմնադրամի եւ կրթության եւ գիտության նախարարի միջեւ սկիզբ առած հակասություններն առայժմ հանգուցալուծում չեն գտնում:

Նախարար Արայիկ Հարությունյանն այդ պաշտոնում նշանակվելու առաջին իսկ օրերին բարձրաձայնել էր իր վերապահումները՝ կապված հիմնադրամի «Արարատյան բակալավրիատ» ծրագրի հետ՝ դա որակելով որպես կրթությունը էլիտարիզացնելու փորձ:

Հետո հիմնադրամում աուդիտ անցկացվեց. այդ կառույցը նաեւ պետական ֆինանսավորում է ստանում, ընդ որում՝ հարյուրավոր միլիոնների հասնող դրամի չափ: Ստուգումների արդյունքները պատրաստ են: Նախարարության լրատվական ծառայությունից մեր հարցմանը պատասխանեցին, որ Արայիկ Հարությունյանը նախորդ օրը տված մեկնաբանություններին ավելացնելու բան առայժմ չունի: Իսկ Ազգային ժողովում նա հայտարարել էր, որ ստուգումների փաթեթը թեպետ իր սեղանին է, այն ուսումնասիրել չի հասցրել՝ առկա բազմաթիվ հրատապ խնդիրով պայմանավորված:

Կրթության եւ գիտության նախարարությունից նաեւ պարզեցինք, որ դեռեւս հստակ որոշում չկա՝ սեպտեմբերին բացվելո՞ւ են Արարատյան բակալավրիատի դպրոցները, ինչպես նախատեսվել էր: Նոր ուսումնական տարվանից պետք է գործեին, ընդհանուր առմամբ 14 այդպիսի դպրոցներ՝ մարզերում: Եւս 10-ը, դարձյալ մարզերում, ծրագրվում էր բացել հաջորդ տարի: Այնուհետեւ ծրագրում ընդգրկվելու էին երեւանյան հանրակրթական հաստատությունները: ԿԳՆ-ից վերոնշյալ հարցի առնչությամբ պատասխանեցին, որ Արայիկ Հարությունյանը մտադիր է հանդիպել Արարատյան բակալավրիատ ծրագրով աշխատել պատրաստվող 14 դպրոցների տնօրենների հետ, ինչից հետո միայն վերջական եզրակացություն կլինի դրանց գործելու նպատակահարմարության մասին:

Ստեղծված իրավիճակին aravot.am կայքում երեկ անդրադարձել է «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանը: Իր հոդվածում նա, մասնավորապես գրել է. «Կրթությունն ուրիշ խնդիր չունի՞: Որակի եւ դրան հասնելու մասին ե՞րբ ենք խոսելու: Եթե կրթությունը չունենա բարձր հավակնություններ եւ սովորողին չընձեռի լավագույնին հասնելու հնարավորություն, ապա հավասարության հարմարավետ քարոզը տանելու է համահարթեցման եւ միջակության բուծման: Իսկ կրթության ամենամեծ թշնամին մեր այսօրվա կրթական համակարգում արմատավորված միջակությունն է, որը դատապարտում է մեզ ոչ մրցունակ լինելու այսօրվա խիստ մրցակցային աշխարհում: Կրթությունն, այո՛, պետք է ապահովի իրավական եւ իրական հավասարություն, բայց նաեւ խթանի բարձր ձգտումների անհավասարություն: Մարդիկ ե՛ւ հավասար են, ե՛ւ անհավասար: Հավասար են իրավունքներով, անհավասար են իրենց աստվածատուր տաղանդով»: 

«Մենք ստեղծելու էինք գերազանցության կենտրոններ, որտեղ որոշակի խմբի մարդկանց հսկողության տակ գտնվելու էին բավականին լավ գիտելիք ունեցող երեխաներ։ Մենք սրանով նվազեցնելու էինք մյուս դպրոցների դերն ու կշիռը, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ լավ երեխաներին դուրս ես բերում դպրոցներից ու կենտրոնացնում ինչ-որ մի տեղ, կրթական դրական մթնոլորտը դպրոցներում նվազում է։ Սա է եղել իմ հիմնական պրետենզիան տվյալ գործունեությանը, մնացած վերլուծությունները՝ կոնկրետ դրամական միջոցների ծախսման արդյունավետության հետ կապված կհրապարակվեն առաջիկայում»,- դարձյալ Ազգային ժողովում հայտարարել էր նախարար Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը մշակել է «Այբ» հիմնադրամը եւ այն կիրառվում է «Այբ» մասնավոր կրթահամալրիում: Նախորդ իշխանությունները նպատակ ունեին այդ փորձը տարածել նաեւ պետական ավագ դպրոցներում: Հայտարարվել էր, որ Արարատյան բակալավրաիտով» աշխատող ավագ դպրոց ընդունված երեխան ունենալու է ընտրության հնարավորություն` կա՛մ սովորել պետական ծրագրով, կա՛մ ընդունվել «Արարատյան բակալավրիատի» հոսքը, որի դեպքում պահանջներն ավելի խիստ են լինելու: Նախաձեռնության հեղինակները նաեւ վստահեցնում էին, թե ամեն ինչ արվելու է, որպեսզի մեկուսացում տեղի չունենա: Նշվում էր, թե ուսուցիչը, որը դասավանդելու է «Արարատյան բակալավրիատի» հոսքում, միեւնույն ժամանակ դասավանդելու է այլ դասարաններում, ինչը նշանակում է, որ այն հմտությունները, որոնք նա ստացել է զարգացման ծրագրով, կկարողանա կիրառել նաեւ այնտեղ, լաբորատորիաները, որոնք հիմնվելու են այդ դպրոցներում, բաց են եւ օգտագործվելու են բոլոր երեխաների համար: 

«Արարատյան բակալավրիատ» ծրագրի ներդրման համար պետական բյուջեից 2014 թվականին հատկացվել է շուրջ 200 միլիոն դրամ: 2015-ին՝ շուրջ 590 միլիոն դրամ: Նույնքան գումար տրամադրվել է 2016 թվականին, իսկ արդեն 2017-ին այդ հատկացումները գերազանցել են 600 միլիոնը:  

Արայիկ Հարությունյանը նկատել էր, որ օրինակ 2017 թվականին ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտին հատկացվել է 638 միլիոն դրամ` Հայաստանի բոլոր՝ գրեթե 1400 դպրոցների տասնյակ հազարավոր ուսուցիչներին վերապատրաստելու, ինչպես նաեւ կրթության ամբողջ ծրագրերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար: Եվ սա այն դեպքում, երբ ըստ նրա, Արարատյան բակալավրիատ ծրագիրը թարգմանություն է, իսկ այդ ծրագրով աշխատելու համար վերապատրաստում անցած ուսուցիչների թիվը հարյուրի սահմաններում է:

Տպել
6075 դիտում

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ