Կալիֆորնիայում ընթանում են նախնական ընտրություններ, 84-ամյա սենատորը մոտ է հաղթանակին

07/06/2018 schedule10:25

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Դայան Ֆայնստայնը մոտ է 6-րդ անգամ երկրի Սենատում ընտրվելուն, քանի որ երեքշաբթի օրը Կալիֆորնիայում անցկացված նախնական ընտրությունների ժամանակ ստացել է առավել թվով ձայներ։

«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, 84-ամյա Ֆայնստայնը, որը ժամանակին եղել է Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետը, հեշտությամբ հաղթել է իր ավելի երիտասարդ մրցակցին՝ նահանգային Սենատի դեմոկրատ անդամ Քեւին դը Լեոյին։ Նախնական, այսինքն՝ ներկուսակցական ընտրություններում հաղթող թեկնածունները նոյեմբերին մասնակցելու են համընդհանուր ընտրություններին։

Հանրապետական կուսակցության նախնական ընտրությունների արդյունքում հաղթող է ճանաչվել փոխկառավարիչ Գեյվին Նյուսըմը, որը նույնպես անցյալում եղել է Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետը։ Նահանգապետի պաշտոնի համար մրցապայքարում նրա դեմ հանդես է գալու նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած թեկնածուն՝ հանրապետական բիզնեսմեն Ջոն Քոքսը։
Սակայն Լոս Անջելեսի նախկին քաղաքապետ Անտոնիո Վիարաիգոսան, որը Կալիֆորնիայի նահանգապետի դեմոկրատ թեկնածուն է, կոչ է անում ընտրատեղամասերը բաց պահել մինչեւ այս շաբաթավերջը, քանի որ տպագրական սխալի պատճառով ավելի քան 1ՕՕ հազար ընտրողների անուններ դուրս են մնացել ցուցակներից։

Կալիֆորնիայի նախնական երկու այս ընտրությունների ընթացքը կարող է ցույց տալ, թե արդյոք դեմոկրատները կկարողանան վերցնել այն առնվազն 23 աթոռները, որոնք անհրաժեշտ են Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմելու համար։

Տպել
3334 դիտում

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում

Իմ սպասումն է, որ ժողովրդի կարիքները հանգրվանային կերպով իրագործվեն. Արամ Ա-ն՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Դադարեք անհանգստացնել հացադուլն ընդհատելու հորդորներով. Գալստյանը մտահոգներին առաջարկում է աջակցել նշված հաշվեհամարներով

Մեկնարկեց Գաստիկի, Ծըգլի եւ Տլեի գործով վերաքննիչ բողոքների քննությունը. նրանց համար ցմահ ազատազրկում են պահանջում

«Շախմատ» առարկայի դասավանդման կողմնակից եմ. Արայիկ Հարությունյան

Հայտարարություն մրցույթի մասին

Որեւէ վախ չկա, չի էլ կարող լինել եւ տղաները վստահորեն վերահսկում են իրավիճակը. Բաբայանը` Պողոսյանի գրառման մասին

Զինկոմի տեղակալը առանց բուժզննման զինգրքույկ է խոստացել՝ 1000 դոլարի դիմաց. ԱԱԾ բացահայտումը (տեսանյութ)

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

Անթույլատրելի է այս տարածաշրջանում «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել. Փաշինյանը կարեւորում է ռազմարդյունաբերությունը

Մաքսատուրքերի ժամանակավոր վերացում. Մհեր Գրիգորյանը նախագահում է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ՀԱՊԿ-ում ղեկավարման ոչ մի վակուում չկա. Պեսկով

«Երկրապահ»․ ռազմական կապիտալիզմից մինչեւ ՀԿ

Սանիտարական ավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան

Վիգեն Չալդրանյանն ազատվել է կինոակադեմիայի նախագահի պաշտոնից. ԱՄՆ-ից հրաժարականի նամակ է գրել

Ինչ են անում ՊՆ բժիշկներն ու ականազերծողները Սիրիայում. մանրամասներ