Ձևավորվել է ընտրակեղծարար արտոնյալների խավ. Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագիրը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ներկայացրեց իր գլխավորած կառավարության ուղենիշերն ու առաջնահերթությունները: Իր ելույթում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ իր գլխավորած կառավարության համար ուղենիշային են լինելու իշխանության ձեւավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, իրավունքի գերակայության եւ օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունն ու համերաշխությունը, Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին անվտանգությանը ապահովումը, Հայաստանի եւ Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, կոռուպցիայի մերժումը եւ կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության եւ բիզնեսի տարանջատումը, մարդու իրավունքների պաշտպանվածությունը, մարդու արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը:

«Մեր կառավարության համար ուղենիշային են նաեւ արհեստական տնտեսական մենաշնորհների բացակայությունը, տնտեսական մրցակցության պաշտպանությունը, տնտեսական որեւէ գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորությունը, տնտեսության ներառական աճի ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը, աղքատության հաղթահարումը, հանրության կրթական եւ սոցիալական ապահովության մակարդակի շարունակական բարձրացումը, բռնության հանրային մերժումը, շրջակա միջավայրի պահպանումը եւ բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործումը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նա համոզվածություն հայտնեց, որ հենց վերը նշված թեզերով է պարփակվում այն բովանդակային տարածքը, որն անհրաժեշտ է Հայաստանը զարգացման նոր աստիճանի բերելու համար:

«Համոզված ենք, որ արդեն շուրջ 20 տարի Հայաստանի զարգացումն արգելափակող ձախողումները տեղի են ունեցել վերը նշված բովանդակային տարածքում, եւ վերը նշված թեզերը մենք համարում ենք Հայաստանի խնդիրները ախտորոշող եզրակացությունը եւ բուժման դեղատոմս միաժամանակ: Ու չնայած, համոզված ենք նաեւ, որ նշված խնդիրները պատճառահետեւանքային կապով կապված են միմյանց հետ, թույլ տվեք պնդել, որ Հայաստանի զարգացումն արգելափակած անկյունաքարային հիմնախնդիրը, որը հարուցիչ ու պատճառ է դարձել մեր երկրի բոլոր համակարգային խնդիրների, ընտրությունների ընթացքում ժողովրդի կամքի շարունակական ու հետեւողական ձեւախեղումն է: Մենք սա ենք համարում Երրորդ Հանրապետության պատմության չարիքների չարիքը, որի նախապատրաստման գործողությունները, ապա իրագործումից հետո ծագած շղթայական ռեակցիաները բերել են հանրային, քաղաքական, տնտեսական, իրավական, կրթական, սոցիալական եւ կրթական դեգրադացիայի»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի անկախությունից հետո բոլոր խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները կեղծվել են՝ բացառությամբ 1991թ. նախագահական եւ 1999թ. խորհրդարանական ընտրությունների: Նրա խոսքով՝ այլասերման այս գործընթացն անխուսափելիորեն հանգեցրել է նրան, որ Հայաստանում գործել է պետություն՝ պետությունից դուրս:

«Ձեւավորվել է ընտրակեղծարար արտոնյալների մի խավ, ներառյալ նրանց սպասարկող դատաիրավական համակարգը եւ նրանց հովանավորող պետական իշխանությունը, որը դուրս է եղել օրենքից: Այս պայմաններում նույնիսկ այնպիսի արժեքները, ինչպիսիք են հանրային միասնությունն ու համերաշխությունը, ձեւախեղվել են, որովհետեւ պաշտոնական քարոզչության շուրթերից հնչող միասնականության կոչերը ոչ թե միասնություն ապահովելու նպատակ են ունեցել, այլ ապօրինությունները, թալանը, նույնիսկ բռնությունները հանդուրժելու, չնկատելու առաջարկ»,- ասաց վարչապետը:

Նա շարունակում է ներկայացնել ծրագիրը:

Տպել
4556 դիտում

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Էջմիածնում․ վիրավոր վարորդը մեքենան վարել է դեպի հիվանդանոց ու վթարվել, կա զոհ

Մեր ծնողները գնացել են շուկաներ, հիմա էլ պետք է այդպես լինի. ավագանու անդամները՝ փողոցային առևտուրը արգելելու մասին

Չենք խնայել ու չենք խնայի մեր ուժերը ամեն ինչ անելու և Վանիկ Ամիրխանյանին հայտնաբերելու համար․ ԱԻ նախարար

Եթե ահազանգը ՀՀ տարածքից է՝ արագ բացահայտվում է, եթե էլեկտրոնային է և ենթադրաբար այլ երկրից, որոշակի դժվարություններ կան

Մենք մեծ չենք մտածում, չենք կարողանում դիմացինի հաջողությունը հանդուրժել, մեր անձնական շահի ետեւից ենք ընկած․ Խառատյան

Հորդորում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել․ Արցախի ԱԻՊԾ

Նինո Կոբախիձեն խոսել է գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտում ներդրումների ու համագործակցության պատրաստակամության մասին

«Խնդրում եմ, մամայիս նկարը մի տարածեք»․ որքանո՞վ է իրավաչափ մահացած անձանց լուսանկարներն ու անձնական տվյալները տարածելը

«Սուրմալու»-ում դեպքի երկրորդ օրը ևս կայանված ավտոմեքենայից գողություն է կատարվել

Երեխայի բժշկական քարտը` նախկին 026 Ձևը, կթվայնացվի

«Սուրմալու»-ում այս գիշեր ևս աշխատանքը կդադարեցվի, բայց դրանք կշարունակվեն այնքան, մինչև որոնվող քաղաքացին հայտնաբերվի

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության և ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

Ջրափրկարարներն օգնել են ափ վերադառնալ չկարողացող քաղաքացուն

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զինվորական հոսպիտալ

Հայաստան է ժամանել Բելառուսի ՆԳՆ պատվիրակությունը

Կողբ գյուղում 300 հա խոտածածկույթ է այրվել

Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզում. «Հայփոստ»-ի նախկին շենքը վերածվել է մոխրակույտի

Որոշվել է «Աթլետ» մրցաձևի հաղթողը

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարարի հետ

Առողջապահության նախարարի տեղակալը Թեհրանում քննարկել է դեղերի ներկրման և արտահանման հեռանկարային հարցեր

Զորամասերում շարունակվում են մարտավարաշարային պարապմունքները

Կարեն Նալբանդյանը՝ ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի փլել-օֆֆ փուլի հանդիպման մրցավարների տեսուչ

Արմեն Դանիելյանը՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ

«Սուրմալու»-ի տարածքում կոտրել են նախարարի խորհրդականի մեքենայի ապակին և գողացել դրամապանակը. ԱԻՆ մամուլի խոսնակ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 110,2 հա տարածքում բռնկված հրդեհները

Հանդիսության սրահներից մեկում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 4 տղամարդ է հոսպիտալացվել

49-ամյա Ալվարդ Դիլբարյանը որոնվում է որպես անհետ կորած

ԱԱԾ նախագծով անցակետեր կստեղծվեն հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում

Լուսագյուղ-Երասխահուն ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով

Մինչև 9 ժամ վթարային ջրաջատումներ Երևանում ու մարզերում

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Բարձր ջերմային ֆոնը կպահպանվի. օգոստոսի 18-23-ի եղանակային կանխատեսումը

ՌԴ ներկայացուցիչները «Սուրմալուի» պայթյունի հետևանքով ցավակցական հեռագրեր են հղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին

Նարինե Ավագյանը ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից․ վարչապետը որոշում է ստորագրել

Երևանում ԱՄԷ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալուի» պայթյունի հետևանքով 16 զոհվածների համար

Ստեփանակերտում բռնկված հրդեհի վայրում հայտնաբերվել է նռնականետի 2 նռնակ. Արցախի ԱԻՊԾ

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել

Երուսաղեմի հայոց պատրիարքը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալուի» պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին