«Գազպրոմը` երեխաներին» ծրագիրը տարածքի բնակիչների տեղեկություններով՝ վճարովի է լինելու

Այսօր «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրությունը ահազանգ էր ստացել Երեւանի Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուրի փողոցի բնակիչներից մեկից: Բնակիչը ներկայացրեց իրենց խնդիրը, բայց չցանկացավ, որ իր անունը հանրայնացվի:

Բանն այն է, որ 2015 թվականին «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը «Ուսումնական-սպորտային համալիրի» կառուցման ծրագիր էր ներկայացրել Երեւանի քաղաքապետարան: Ծրագրի շրջանակում նախատեսվում էր մայրաքաղաքի Ծարավ աղբյուրի փողոցի հ.55/25 հասցեում կառուցել մարզակրթական համալիր: Ծրագիրը կոչվում էր «Գազպրոմը` երեխաներին» եւ պետք է լիներ բացառապես սոցիալական ուղղվածությամբ:

Այս ծրագիրը քննարկվել էր Երեւանի ավագանու 2015 թվականի ապրիլի 14-ի նիստում եւ հավանության արժանացել: Համաձայն ծրագրի՝ համալիրը ներառելու է հանրակրթական դպրոց, մանկապարտեզ, փակ լողավազան, սպորտային դահլիճ, մինի ֆուտբոլի համար նախատեսված հրապարակ: Համալիրը կունենա նաեւ փակ սառցադաշտ, ստորգետնյա ավտոկանգառ, ինչպես նաեւ՝ բարեկարգ հանգստյան գոտի:

Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ավելի քան 236 աշխատատեղ։ Նկատի առնելով վերը նշվածը՝ ավագանին որոշել է Երեւանի քաղաքային համայնքի սեփականություն համարվող Ծարավ աղբյուրի փողոցի հ.55/25 հասցեում գտնվող հողամասը եւ շինություններն ուղղակի վաճառքի ձեւով օտարել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը: Համաձայն ծրագրի՝ ընկերության կողմից նախատեսվող ներդրման չափը նախնական կազմում է 49.3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ»:

Մեր տեղեկություններով՝ մինչեւ այս տարվա սեպտեմբեր շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն:

2017 թվականի հունիսի 16-ին «Գազպրոմ» ՀԲԸ նախագահ Ալեքսեյ Միլլերը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ այցելել էր կառուցվող համալիրի տարածք՝ ծանոթանալու ընթացող շինարարական աշխատանքներին: Նա լրագրողների հետ զրույցում նշել էր, որ որպես սոցիալական պատասխանատվությամբ ընկերություն՝ «Գազպրոմ»-ը կարեւորում է նման միջազգային ուսումնամարզական համալիրի կառուցումը Հայաստանում, որը հնարավորություն կտա երեխաներին ու պատանիներին զբաղվել տարբեր մարզաձեւերով:

Մեզ ահազանգած տարածքի բնակչի բողոքը կայանում է նրանում, որ տարածքում դպրոցներ եւ խաղահրապարակներ չկան, եւ նրանք հույս ունեին, որ այդ դպրոցը, մանկապարտեզը կլինեն անվճար, քանի որ ծրագիրը սոցիալական ուղղվածության էր, սակայն արդեն տեղեկություններ ունեն, որ այն վճարովի է լինելու եւ բավականին թանկ: Մեր հարցին, թե ի՞նչ գումարի մասին է խոսքը, բնակիչը նշեց, որ իր տեղեկություններով՝ տարեկան ավելի քան 1 մլն դրամի:

Քաղաքացին ասաց, որ ըստ երեւույթին քաղաքապետարանը անհատույց տարածք է տվել ոչ թե երեխաների համար, այլ բիզնես ծրագրի:

Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեցինք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության եւ զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայության հետ, սակայն այդպես էլ հստակ պատասխան չստացանք: Մասնավորապես, մեր հարցին, թե ճի՞շտ է, որ դպրոցը վճարովի է լինելու, ընկերությունից պատասխանեցին, որ դեռ հստակ ոչինչ չեն կարող ասել, եւ մեկ ամսից պարզ կլինի այդ հարցի պատասխանը: Դիտարկմանը, որ տարածքի բնակիչները ահազանգում եւ դժգոհություններ են հայտնում հարցի պատասխանը չունենալու պատճառով, ընկերությունից պատասխանեցին՝ իրենց էլ են զանգահարում, եւ եւս մեկ անգամ կրկնեցին, որ վճարովի կամ անվճար լինելու հետ կապված հարցը պարզ կլինի մեկ ամսից:

Տպել
6308 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին