20 մլն թիվն ուռճացված է, խոսքը 14 միլիոնի մասին է. Միրզոյանը՝ Դուշանբե կատարած այցի մասին

Խորհրդարանում Արարատ Միրզոյանը պատասխանելով ՀԺ-ի այն հարցին՝ թե կան կառավարության անդամներ, որոնք չեն տիրապետում որոշ օրենքների եւ նշանակումների հարցում «սայթաքումներ» են թույլ տալիս, ասաց.

«Նախարարությունն ու նախարարն ափսոսանք են հայտնել, եւ ներողություն են խնդրել քաղաքացիներից այս սխալի համար»,- ասաց նա:

ՀԺ-ի ճշտող հարցին` ինչո՞ւ այդ տարրական կանոններին չեն տիրապետում կառավարության անդամները, որ նման սխալներ են լինում, փոխվարչապետն ասաց.

«Կարծեմ, բայց վստահությամբ չեմ պնդում, որ նախարարության հաստիքներով աշխատող իրավաբանները նախարարին հուշել էին, որ այդպիսի հնարավորություն օրենքը թույլ տալիս էր»:

Հիշեցնենք, որ սփյուռքի նախարարի տեղակալ էր նշանակվել Վաղարշակ Հակոբյանը, սակայն ավելի ուշ սփյուռքի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ ասված է. ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի սխալ կիրառման արդյունքում սփյուռքի նախարարի խորհրդական նշանակված Վաղարշակ Հակոբյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից եւ նշանակվել սփյուռքի նախարարի օգնական: Սփյուռքի նախարարությունն ափսոսանք է հայտնում տեղի ունեցած շփոթմունքի համար, եւ հայցում է քաղաքացիների ներողամտությունը»։ Նշենք, որ ըստ օրենսդրության՝ խորհրդական կարող է նշանակվել 30 տարին լրացած քաղաքացին, իսկ Վաղարշակ Հակոբյանը 27 տարեկան է:

ՀԺ-ի դիտարկմանն էլ իրենք միշտ նշել են, որ ծանոթ-բարեկամ-խնամի չի լինելու կառավարությունում պաշտոններ նշանակելիս: Բայց, երբ նոր նշանակում է լինում՝ ավանդույթ դարձած սելֆիով ներկայացնելիս նոր աշխատակցին, ասում են` նա իմ ծանոթն է, առաջին փոխվարչապետն ասաց.

«Խոսում ենք հայեցողական պաշտոններից, եթե փորձենք խորանալ հայեցողական բառի մեջ, խորանալ այս բառի ստուգաբանության մեջ, մենք կհասկանանք, որ նշանակողի հայեցողությամբ, իսկ հայեցողությամբ նշանակողը հաշվի է առնում ե՛ւ փորձը, ե՛ւ վստահելիությունը, իսկ վստահելիությունը նաեւ պայմանավորված է որոշակի ճանապարհ միասին անցնելով»:

Միրզոյանը նաեւ անդրադարձավ Դուշանբե այցի ժամանակ առաջին բորտի օգտագործումն ու ասաց, որ առաջին բորտի օգտագործումն արդարացված էր:

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ առաջին բորտն այնպիսի նպատակների համար է օգտագործվել ու այնպիսի հաճախականությամբ, որն ընդհանրապես կապ չունի ոչ միայն պետության շահերի, այլ ընդհանրապես քաղաքականության հետ»,- ասաց Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով նախկինում բորտի օգտագործման նպատակներին: 

Նա նաեւ նկատեց, որ 20 մլն թիվն ուռճացված է. «Խոսքը 14 միլիոնի մասին է»,- նշեց Միրզոյանը։

Խոսելով Դուշանբե կատարած այցի լուսաբանման համար լրատվամիջոցների ընտրությունից` փոխվարչապետը նշեց, որ գործնականում բոլոր լրատվամիջոցներին հրավիրել հնարավոր չէր, մինչդեռ փորձել է արվել պահել համամասնությունն ու այդ պատճառով հրավիրվել են Հ1-ն ու Factor.am-ը։

«Այսուհետ եւս ապահովելու եմ ԶԼՄ-ների մասնակցությունն այն ֆորմատով, որ ներկա լինի առնվազն մեկ ԶԼՄ՝ նախկին արտոնյալ ԶԼՄ-ներից, եւ առնվազն մեկ ԶԼՄ նախկինում մերժվածներից»,- ավելացրեց Միրզոյանը։

Տպել
1898 դիտում

Շիրակի մարզի Կամո գյուղում այսօր անշնչացած վիճակում հայտնաբերված երիտասարդն առողջական խնդիրներ ուներ

Երեւանում վրաերթի է ենթարկվել Ֆրանսիայի 73-ամյա քաղաքացուհին եւ տեղում մահացել

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան փակ է ու կրկին մարդաշատ. ընթանում է 6-րդ բողոքի ցույցը (տեսանյութ)

ՀՀ դեսպանն Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է ոլորտում համագործակցության հարցեր

Ազգային ժողովին մատակարարվել են կեղծ ոսկյա և արծաթյա մեդալներ. զբաղվում է ոստիկանությունը

Իսպանիայում երեխաների վեճը զանգվածային անկարգությունների է վերածվել

Քոչարյանի պատկերացրած Հայաստանը՝ «կոնսենսուս մինուս ժողովուրդ». հիրավի «դուխով» մարդու պահվածք

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. 28-ամյա երիտասարդին մահացած են գտել

Մինսկ-2019. բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը եւս 5:0 հաշվով դուրս եկավ 1/4 եզրափակիչ

ՏՄՊՊՀ եւ ՀԾԿՀ նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը կվերապահվի կառավարությանը. ընդդիմադիր ֆրակցիաները դեմ քվեարկեցին

Հրդեհ «Փարվանա» ռեստորանային համալիրի հարակից խոտածածկ տարածքում

Երևանում թալանել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանին

Մնացականյանը և Մոլլերը բարձր են գնահատել ՄԱԿ Ժնևյան կառույցների աշխատանքներում ՀՀ ներգրավվածությունը

Կարկուտը Շիրակի մարզի 8 համայնքի բերք է ոչնչացրել

Հրդեհ Այգեկում. ծխահարվել են քաղաքացիներ

Հունվար-մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.4 տոկոսով

Շիրակի մարզի 9 գյուղերի սպառնացող կարկտավտանգ ամպեր են ներգործության ենթարկվել

Վրաստանի ցույցերի համատեքստում պատգամավորին մեղադրանք է առաջադրվել

Կարծում եմ, որ կոնֆլիկտը չի էսկալացվի այնպես, որ հարցը հասնի նաեւ ցամաքային ճանապարհ փակելուն. Փամբուխչյան

Մինսկ-2019. բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը 5:0 հաշվով հաղթեց իսպանացի մրցակցին