Երևան
27 °C
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի երկօրյա այցով գտնվում էր Մոսկվայում: Նախարարի մոսկովյան այցը եւ դրա շրջանակներում տեղի ունեցած հանդիպումները ՌԴ Դաշնային ժողովի պատգամավորների եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում մնացին ստվերում: Պատճառները ՀՀ Ազգային ժողովում Կառավարության ծրագրի նախագծի երկարատեւ քննարկումն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական ուղիղ եթերը, որի ընթացքում ՌԴ ղեկավարը ուղղակիորեն է շփվում քաղաքացիների հետ:
Ինչեւէ, հանդիպումների ընթացքում Զոհրաբ Մնացականյանը հատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ հայաստանյան վերջին քաղաքական զարգացումների հետեւանքով տեղի ունեցած բոլոր փոփոխությունները տեղի են ունեցել ՀՀ Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում եւ կրում են ներհայաստանյան բնույթ։ Ընդգծվել է, որ հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունները բնական են եւ բանական:
Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը հիշել է ՄԳԻՄՕ-ում անցկացրած տարիները՝ նշելով, որ ուսանողական տարիներն ամենահրաշալիներից էին իր կյանքում։ Օրակարգային հարցերի շուրջ նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում: Լավրովի պատասխաններից երեքը յուրահատուկ կարեւորություն ունեն հայ-ռուսական հարաբերությունների նոր շրջանում:
Լավրովը անդրադարձել է ռուսաստանցի որոշ փորձագետների կողմից՝ հայաստանյան իրադարձությունները որպես հայ-ռուսական հարաբերություններին վտանգ սպառնացող երեւույթ ներկայացնելու փորձերին: Դրանց վերաբերյալ Լավրովը նշել է, որ, անկախ փորձագետների կարծիքներից, պաշտոնական Մոսկվան հիմք է ընդունում ՀՀ պաշտոնական դիրքորոշումը:
«Մենք, որպես արտաքին քաղաքականությամբ զբաղվող ռուսաստանյան գերատեսչության ներկայացուցիչներ, մեր դաշնակիցների եւ ռազմավարական գործընկերների հետ հարաբերություններում՝ անկախ փորձագետների վերլուծություններից, ելնում ենք տվյալ դեպքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարած պաշտոնական դիրքորոշումից, որը այսօր պաշտոնապես հաստատեց Զոհրաբ Մնացականյանը՝ որպես ՀՀ արտաքին գործերի նախարար», - ասել է Լավրովը՝ հավաստիացնելով, որ գործընկերոջ հետ զրույցը անցել է դաշնակիցներին եւ ռազմավարական գործընկերներին վայել մթնոլորտում:
Հայ-ռուսական հարաբերությունների խորության մասին հարցին ի պատասխան Լավրովը որպես օրինակ բերեց Հայաստանում ապրող ռուսների եւ Ռուսաստանում ապրող հայերի ինքնագիտակցման մակարդակը:
«Մենք միշտ հետաքրքրվում ենք, թե ինչպես են մեր հայրենակիցները ապրում Հայաստանում. նրանք ապրում են հարմարավետ եւ ազատ: Նույնը զգում է Ռուսաստանի հայկական սփյուռքը»,- ասել է Լավրովը:
Այս առումով, թերեւս, տեղին է հիշել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ռոսիա 24-ին տված հարցազրույցի այն հատվածը, որտեղ նա հայտնում է, որ բավարարված չէ Ռուսաստանում հայերի ներկայացվածությամբ: Նախագահի խոսքը որոշակի հակասության մեջ է մտնում Լավրովի հայտարարության հետ:
«Մեր մշակութային եւ կրթական ներկայացվածությունն ինձ չի բավարարում: Ես շատ եմ ճանապարհորդում Ռուսաստանում, համայնքը հսկայական է, բայց ներկայության որակ չկա»,- ասել էր Արմեն Սարգսյանը:
Ինչ վերաբերվում է Արցախի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալուն, Լավրովը նշել է, որ դա Հայաստանի եւ Ադրբեջանի որոշելու հարցն է:
«Ռուսաստանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Մենք միշտ եղել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով խնդրի լուծման կողմնակից: Մենք համոզված ենք, որ դա օպտիմալ ձեւաչափն է եւ որպես համանախագահող մենք հետաքրքրված ենք ու շահագրգռված ստեղծել պայմաններ, որոնք հնարավորություն կտան Երեւանին ու Բաքվին գալ համաձայնության: Եթե որեւէ փուլում կողմերը համաձայնության գան, որ Արցախը պետք է նորից ներկայացված լինի բանակցային գործընթացում, մենք կհարգենք այդ որոշումը»,- ասել է նա:
Արցախի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու իրավական հիմքերի մասին հունիսի 7-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի նախագիծը ներկայացնելիս խոսել է նաեւ Նիկոլ Փաշինյանը:
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում հայաստանյան ընտրություններին, չի մասնակցում Հայաստանում իշխանության ձեւավորման գործընթացին, փոխարենն ունի իր իշխանությունը՝ իր Ազգային ժողովը, կառավարությունն ու նախագահը եւ նրան կարող է ներկայացնել միայն դա անելու օրինական եւ լեգիտիմ հիմք ունեցող ներկայացուցիչը»,- ասել է ՀՀ վարչապետը:
Վերադառնալով Զոհրաբ Մնացականյանի մոսկովյան այցին, հարկ է նշել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի հանդիպումները նախ եւ առաջ, ճանաչողական բնույթ էին կրում՝ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու մասին խոսք չկար: Այդուհանդերձ, դրանք կարեւոր էին հայ-ռուսական հարաբերություններում առաջնահերթությունները նախանշելու տեսանկյունից: Դրանք նաեւ կոչված էին հերթական անգամ հավաստիացնելու, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոփոխության չի ենթարկվել, ինչի մասին փաստեց նաեւ Լավրովը: Հետագա հարաբերությունները շարունակվելու են դաշնակցային մթնոլորտում:
Վլադիմիր Մարտիրոսյան
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա
Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման
Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը
Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները
Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից
Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին
Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով
Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին
Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է
Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը
Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար
Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան
Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա
Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)
Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել
Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)
Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ
7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում
Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)
Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
© 2024 Հայկական ժամանակ