Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը ԱԱ C խմբում պետք է որ խնդիրներ չունենա

Ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության ֆավորիտներից մեկը՝ Ֆրանսիան, տեսականորեն խնդիրներ չի ունենա C խմբում: Հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում կայանալիք մրցաշարի խմբային փուլում Ավստրալիան, Պերուն ու Դանիան առաջին հայացքից պետք է որ չկարողանան խանգարել աստղերով լի «կապույտներին»: Գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը, սակայն, վստահ է, որ իրենց հեշտ զբոսանք չի սպասվում եւ զգուշացրել է այդ մասին:

«Շատերը, նույնիսկ մեր խաղացողներից ոմանք ասացին, որ լավ վիճակահանություն է, բայց մենք պարզապես մատի մեկ շարժումով չենք հաջորդ փուլ անցնելու»,- ասել է նա:

Ֆրանսիա

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն առաջին անգամ մասնակցել է 1930 թ., վերջին անգամ՝ 2014-ին: 1998-ին դարձել է չեմպիոն:

Գլխավոր մարզիչ՝ Դիդյե Դեշամ

«Կապույտների» կազմում 1998-ին դարձել է աշխարհի չեմպիոն: Հավաքականը գլխավորել է 2012-ին:

Թիմի աստղը՝ հարձակվող Անոտւան Գրիզման (լուսանկարում)

Սա այն ընտրանիներից է, որում աստղերի պակաս չկա: Գրիզմանին, թերեւս, կարելի է առանձնացնել հավաքականի կազմում Եվրո 2016-ի շրջանակներում լավագույն ռմբարկու դառնալու համար: Այդ մրցաշարում նա 6 գոլի հեղինակ էր դարձել: Աշխարհի առաջնության որակավորման փուլում էլ իր թիմի համար 4 գոլ է խփել ու նույնքան գոլային փոխանցում կատարել:

Պետք է փորձի պահել նշաձողը, բայց նախ պետք է մի կողմ թողնի կողմնակի մտքերը: Այս շրջանում Մադրիդի «Ատլետիկոյի» առաջատարը կարիերայի հետ կապված կարեւոր որոշում կայացնելու շեմին է: Նա կատալոնական «Բարսելոնայի» տրանսֆերային կարեւորագույն նպատակներից է, ու դեռ հստակ չէ՝ ԱԱ-ից հետո որտեղ է շարունակելու խաղալ:

Ավստրալիա

Աշխարհի առաջնությանն առաջին անգամ մասնակցել է 1974 թ., վերջին անգամ՝ 2014-ին: Լավագույն արդյունքը 1/8 եզրափակիչ դուրս գալն է: Դա տեղի է ունեցել 2006-ին:

Գլխավոր մարզիչ՝ Բերտ վան Մարվիյկ

Հոլանդացի մասնագետն ընտրանու ղեկն ստանձնել է 2018-ի հունվարին Անգելոս Պոստեքողլուի հրաժարականից հետո: 2010-ին նրա գլխավորությամբ Հոլանդիայի հավաքականը հասավ աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ բաղձալի տիտղոսը զիջեց Իսպանիային:

Թիմի աստղը՝ հարձակվող Թիմ Քեհիլ

38-ամյա ֆուտբոլիստը 11 գոլ է խփել աշխարհի 2018 թ. առաջնության որակավորման փուլում: Նա կարող է պատմություն կերտել աշխարհի այս առաջնությունում. եթե Քեհիլին հաջողվի այստեղ էլ աչքի ընկնել կդառնա այն եզակի ֆուտբոլիստներից մեկը, որոնք գոլի հեղինակ են դարձել աշխարհի 4 տարբեր առաջնություններում: Նման ցուցանիշ ունեն Ուվե Զիլերը, Պելեն եւ Միրոսլավ Քլոզեն:

Պերու

Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 1930 թ., վերջին անգամ՝ 1982-ին: Լավագույն ցուցանիշը քառորդ եզրափակիչ հասնելն է: Նման արդյունքի է հասել 2 անգամ՝ 1970-ին եւ 1978-ին:

Գլխավոր մարզիչ՝ Ռիկարդո Գարեկա

Այս պաշտոնում նշանակվել է 2015 թ.: Պատմություն է կերտել՝ Պերուին 36 տարվա դադարից հետո կրկին աշխարհի առաջնութուն առաջնորդնելով:

Թիմի աստղը՝ հարձակվող Ջեֆերսոն Ֆարֆան

33-ամյա ֆուտբոլիստն առանցքային դեր ունի իր ընտրանու կազմում: Կարեւոր գոլերի հեղինակ է դարձել աշխարհի առաջնության որակավորման փուլում:

Դանիա

Աշխարհի առաջնությանն առաջին անգամ մասնակցել է 1986 թ., վերջին անգամ՝ 2010-ին: Լավագույն ցուցանիշը քառորդ եզրափակիչն է: Այդ արդյունքը գրանցել է 1998-ին:

Դանիան որակավորման փուլում Հայաստանի հետ E խմբում էր: Զբաղեցրեց 2-րդ տեղը՝ առաջինը զիջելով Լեհաստանին:

Գլխավոր մարզիչ՝ Օգե Հարեյդե

Հավաքականի ղեկին նշանակվել է 2016-ին: Նրա գլխավորությամբ 8 տարի դադարից հետո Դանիացիները վերադառնում են աշխարհի առաջնություն:

Թիմի աստղը՝ կիսապաշտպան Քրիստինա Էրկսեն

Որակավորման փուլում թիմի իսկական հերոսն է եղել: 11 գոլի հեղինակ է դարձել՝ օգնելով ընտրանուն ԱԱ ուղեգիր նվաճել:

Տպել
1340 դիտում

Կենտրոնական Կիլիկիա ավտոկայանում խայտառակ հակասանիտարական վիճակ է․ Հակոբ Արշակյան (տեսանյութ)

Ամերիկան իրավունք չունի թելադրել Հայաստանին, որ մարդասիրական խումբ չուղարկի Սիրիա․ Սասունյան

Տնտեսական գործունեության դաշտ ազատ մուտքը, հասավար մրցակցությունն այլևս անշրջելի են․ նախարար

ՏԻՄ ընտրություններ. հաղթանա՞կ, թե պարտություն. խմբագրական

ԵՄ-Հայաստան առևտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով. արտահանման դյուրացմանը նպաստել է նաև GSP+ համակարգը

Հրդեհ Սյունիքում․ փայտյա 2 տնակ ամբողջությամբ այրվել են

Վիսենտե դել Բոսկեն՝ աշխարհի ֆուտբոլային ամենատիտղոսակիր մարզիչներից մեկը, կգա Հայաստան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանել են Երեւան․ այնուհետեւ կայցելեն Բաքու

ԱՄՆ-ի 16 նահանգներ դատական հայց են ներկայացրել Թրամփի՝ արտակարգ իրադրություն հայտարարելու որոշման

Ոստիկանությունը հայտնաբերել է որոնվող 12-ամյա Հրաչյա Բադասյանին

Աշխարհը չունի. քննություն ենք բռնելու

Օմբուդսմենը էլի նշանակվեց. Քոչարյանը չդարձավ Մանդելա

Կոմիտասի պողոտայում գտնվող դպրոցի արտաքին պատից քարերը թուլացել են, թափվել երթևեկելի հատված

Բարձր աշխատավարձ. պայքար դատական կոռուպցիայի դեմ

Երևանում թալանել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Անատոլի Գնունու տունը

Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել նաև Սանկտ-Պետերբուրգում

Ոստիկանները բացահայտել են տրակտորի գողության 27 տարի առաջ կատարված դեպքը

Փրկարարները դուրս են բերել ձյան շերտում արգելափակված մեքենաները

Շարունակում են փակ մնալ Շիրակի ու Արագածոտնի մարզերի մի շարք միջհամայնքային ճանապարհներ

Այգեպար գյուղում այրվել է փայտյա տնակի տանիքը. տուժածներ չկան