Եթե Ադրբեջանը ցանկություն հայտնի անդամակցել ԵԱՏՄ-ին՝ ՀՀ-ն միանշանակ դեմ կլինի. ԱԳՆ

Ռուսական Կոմերսանտի հետ հարցազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Ադրբեջանի հետաքրքրությանը Եվրասիական տնտեսական միության հանդեպ:

Պատասխանելով հարցին, թե ինչպիսին կլինի Երեւանի դիրքորոշումը, եթե Ադրբեջանը որոշում կայացնի ավելի սերտացնել հարաբերությունները ԵԱՏՄ հետ եւ շարժվել դեպի միության, Մնացականյանը նշել է. «Ադրբեջանն այն պետությունն է, որը շրջափակում է Հայաստանը: Միակողմանի միջոցներ է ձեռնարկում Հայաստանի դեմ: Բաքուն վարում է մի քաղաքականություն, որը միտված է նրան, որպեսզի խոչընդոտվեն բոլոր փոխգործակցության գործընթացները, վստահության մթնոլորտի ձեւավորումը եւ մարդկային շփումները: Մենք գործ ունենք մի պետության հետ, որը ջանքեր չի խնայում խրախուսելու ատելության մթնոլորտը: Տեսեք, թե ինչպիսի հռետորաբանություն է օգտագործում Բաքուն Հայաստանի եւ ամբողջ աշխարհի հայության դեմ: ԵԱՏՄ-ն դա համագործակցության կազմակերպություն է, ի՞նչ եք մեզանից սպասում»:

Ճշտող հարցին՝ այս պատասխանից կարելի՞ է ձեւակերպել Հայաստանի դիրքորոշումը, որպես դեմ, եթե Ադրբեջանը ցանկանա անդամակցել ԵԱՏՄ-ին, ԱԳ նախարարը դրական պատասխան է տվել. «Դուք ձեւակերպեցիք Հայաստանի դիրքորոշումը: Հայաստանը չի կարող հաշվի չնստել իրողությունների հետ, մենք չենք կարող դրանք հաշվի չառնել համագործակցության վերաբերող հարցերի քննարկման ժամանակ:

Իսկ իրողություններն այնպիսին են, որ մենք ունենք իրավիճակ, երբ միանշանակ մերժվում է ամեն տիպի համագործակցությունը: Այդ թվում նաեւ մարդկային շփումները, էլ չեմ ասում տնտեսական համագործակցության մասին: Եվ ինչի՞ մասին ենք խոսում, ունենալ մի դիտորդ, որն արհամարհում է պետություններից մեկի՞ն: Որը կարծում է, որ այդ պետության հետ պետք չէ նույնիսկ խոսե՞լ»,- հավելել է Զոհրաբ Մնացականյանը:

Տպել
2976 դիտում

Որեւէ վախ չկա, չի էլ կարող լինել եւ տղաները վստահորեն վերահսկում են իրավիճակը. Բաբայանը` Պողոսյանի գրառման մասին

Զինկոմի տեղակալը առանց բուժզննման զինգրքույկ է խոստացել՝ 1000 դոլարի դիմաց. ԱԱԾ բացահայտումը (տեսանյութ)

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

Անթույլատրելի է այս տարածաշրջանում «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել. Փաշինյանը կարեւորում է ռազմարդյունաբերությունը

Մաքսատուրքերի ժամանակավոր վերացում. Մհեր Գրիգորյանը նախագահում է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ՀԱՊԿ-ում ղեկավարման ոչ մի վակուում չկա. Պեսկով

«Երկրապահ»․ ռազմական կապիտալիզմից մինչեւ ՀԿ

Սանիտարական ավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան

Վիգեն Չալդրանյանն ազատվել է կինոակադեմիայի նախագահի պաշտոնից. ԱՄՆ-ից հրաժարականի նամակ է գրել

Ինչ են անում ՊՆ բժիշկներն ու ականազերծողները Սիրիայում. մանրամասներ

Կրկին հեշտ մրցակից «Արսենալի» համար Եվրոպա լիգայում

Ողբերգական դեպք. Ֆրանսիացի լեռնագնացը մահացել է ՊՆ ուղղաթիռում

Երեւանի քաղաքապետարանը թափուր պաշտոնների համար մրցույթ է հայտարարել

Թալանել են Արագածոտնի մարզպետարանի վարչության պետի պաշտոնակատարի տունը. տարել են ոսկյա զարդեր եւ փող

Լին Մ. Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանում որպես ԱՄՆ դեսպան

Կոտայքի լեռներում ձնահոսքի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացիներին գտել են. ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ

Արցախում կան ծանրամարտի զարգացման հեռանկարներ. Նազիկ Ավդալյանը հանդիպել է Արցախի ԿԳ եւ սպորտի նախարարին

Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը կառավարության առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Համաներման որոշումը ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» վրա չի տարածվի անգամ մեկ առարկության դեպքում. Զեյնալյան

Չիրացված մեծ ներուժ կա. Արարատ Միրզոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային