Արարատի մարզի Աբովյան համայնքի «հետաքրքիր» գնումները

ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգի 2018 թվականին կատարված եւ նախատեսվող գնումների պլաններում բավական ուշագրավ թվեր կան: Ներկայացնում ենք Արարատի մարզի Աբովյան համայնքի գնումներից մի քանիսը.

Թերթերի բաժանորդագրություն -250 հազար դրամ

Տոնակատարության անցկացում - 650 հազար դրամ

Նվերներ դպրոց հաճախող երեխաներին - 270 հազար դրամ

Նվերների գումար - 600 հազար դրամ

Կարուսելներ - 395 հազար դրամ

Հասարակական զուգարանների կառուցում - 1 մլն դրամ

Այս գնումների հետ կապված փորձեցինք պարզաբանում ստանալ Աբովյանի համայնքապետ Ավետիք Հարությունյանից, սակայն Հարությունյանը, ընդհանուր առմամբ, անտեղյակ լինելով ամբողջական ցուցակից՝ խորհուրդ տվեց կապ հաստատել համայնքի գլխավոր հաշվապահ Ջուլիետա Կարապետյանի հետ: Կարապետյանը մեր զրույցում պարզաբանեց գնումների նպատակահարմարությունը:

- Որքա՞ն բնակչություն ունի ձեր համայնքը:

- 1600 բնակիչ ունի համայնքը:

- Տիկին Կարապետյան, ձեր համայնքապետարանը 250 հազար դրամի թերթեր է բաժանորդագրվել, ի՞նչ թերթեր են դրանք:

- Մենք հողերի աճուրդ ենք անում, «Հայաստանի Հանրապետություն» թերթում հայտարարություն ենք տալիս: «Արտաշատ» թերթին ենք բաժանորդագրված՝ 5 օրինակ: 10 օրինակ մեր մարզային` «Արարատ» թերթին ենք բաժանորդագրված: Այս տարի մեկ էլ «Միտք.ամ» մեր համայնքի աշխատանքներն են եկել նայել, գցել են կայք, դրա համար ենք փոխանցում կատարել:

- Թերթերի բաժանորդագրությունը ձեզ հարկավոր է հայտարարությունների համա՞ր:

- Այո, ուրիշ ոչ մի բանի:

- Դրանք միշտ նախատեսվա՞ծ բաժանորդագրություններ են, թե՞ մարզպետարանն է ասում, որ գնեք:

- Ոչ, մենք ենք ուզում, կարդում ենք:

- 650 հազար դրամով ի՞նչ տոնակատարություն եք անցկացրել:

- Տյառընդառաջն ենք կազմակերպում: Նշանվածներին, նոր ամուսնացածներին հրավիրում ենք, միջոցառում ենք կազմակերպում, միջոցառումից հետո հյուրասիրություն ենք կազմակերպում: Նվերներ ենք բաժանում նորապսակ զույգերին: Դրանից հետո մարտի 8-ին, բուժքույրեր ունենք 2 հոգի, նրանք են ուշադրության կենտրոնում, դպրոցի ուսուցիչները եւ համայնքի աշխատակիցները նույնպես միշտ ուշադրության կենտրոնում են:

Հունիսի 1-ին ամեն տարի մեծ միջոցառում է կազմակերպվում: Այս տարի 400 հատ պաղպաղակ ենք բաժանել երեխաներին, 400 հատ քաղցրավենիք: Ամանորի միջոցառում ենք կազմակերպում, մուլտհերոսներ ենք հրավիրում:

- Ձեր համայնքն այնքան բարեկարգ է, որ նմանատիպ ծախսեր էլ ե՞ք կատարում:

- Բարեկարգում էլ ենք անում: Անցած տարի եւ այս տարի գերեզմանատան հիմնանորոգում ենք արել: Երկու ճանապարհների խողովակ ենք անցկացրել դեպի նոր կառուցվող մեր մանկապարտեզը: Ասֆալտապատում ենք անում մեկուկես կիլոմետր ճանապարհ, հանգստի քար ենք կառուցել:

- Իսկ դպրոց հաճախող երեխաներին 270 հազար դրամի ի՞նչ նվերներ եք տվել:

- Սեպտեմբերի 1-ին մենք գրենական պիտույքներ ու պայուսակներ ենք բաժանում 1-ին դասարանցիներին, նաեւ նախակրթարանի երեխաներն են ուշադրության կենտրոնում: Իսկ վերջին զանգին նվերներ ենք տալիս ավարտական դասարանի երեխաներին:

- Իսկ 600 հազար դրամը ի՞նչ նվերների համար է նախատեսված:

- Դա հունիսի 1-ի, մարտի 8-ի եւ ամանորի նվերների գումարն է: Տոնակատարության հետ կապ չունի: Բայց մենք այդքան գումար չենք ծախսում, դա նախատեսում ենք: Օրինակ՝ նախանցած տարի սոցերի մեջ ներառված, տարեցների օրը մենք շրջել ենք տներով, համայնքի ղեկավարը 10 հազարական դրամներ է բաժանել 70 եւ ավելի տարիք ունեցող բոլոր տարեցներին:

- Իսկ 395 հազար դրամի ի՞նչ կարուսելներ են ներառված ձեր գնումների պլանների մեջ:

- Երկու կարուսել ենք պատվիրել, բերել են, տեղադրել են: Պտտվող եւ ճոճվող կարուսելներ են:

- Մեկ միլիոն դրամ հասարակական զուգարանների կառուցման համար, սա ի՞նչ ծախս է:

- 1950 թվականին փայտից զուգարան է կառուցվել, քանդվել էր, հիմա նախահաշիվ ենք կազմել, 0-ից զուգարան են կառուցել, փոսը քանդել են, ներկել են, սալիկապատել են, տանիք ու դուռ են դրել եւ դարձել է շատ գեղեցիկ զուգարան:

- Այս գումարները ֆինանսների նախարարությո՞ւնն է հատկացնում:

- Ոչ, մեր վարչական բյուջեից գումարը գնում է ֆոնդային բյուջե, ինչպես նաեւ հող ենք վաճառում, եւ այդ գումարներն ամբողջությամբ ծառայում են այս նպատակների համար:

Տպել
3427 դիտում

Արարատի մարզի Մրգավետ գյուղում կորած քաղաքացու դին հայտնաբերել են հողամասում

Ահազանգեր մարզերից՝ ձյան մեջ մեքենաների արգելափակման մասին. ամփոփ ներկայացնում է ԱԻՆ-ը

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհը, Սիսիան-Գորիս հատվածում բուք է

Հրազդանում բախվել են Mercedes-ներն ու Opel-ը. 3 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են

Մայիսին Դիլիջանում հայ-վրացական գործարար ֆորում կանցկացվի. Նիկոլ Փաշինյան

Հայազգի գործարարները այցելել և սուրճ են պատրաստել Facebook-ի նոր գրասենյակում (տեսանյութ)

Երեւանի Շարուրի փողոցում ծառն ընկել է մեքենայի վրա. հեռացրել են փրկարարները

Անհամբեր սպասում եմ վերադարձիս. Հենրիխ Մխիթարյան

Երեխաների շրջանում սուր-շնչառական վարակներով հիվանդացությունը նվազում է, իրավիճակը՝ կայունանում. նախարար

Անցկացվում են հրամանատարական հավաքներ՝ «Պատրաստված սպա, արհեստավարժ բանակ, հզոր հայրենիք» կարգախոսով

Ինչ կապ ունի «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի հետ

Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակվելու կապակցությամբ

Թուրքիան ներառվել է Ռուսաստանի ամենախոշոր առևտրային գործընկներների շարքում

«Իմ քայլը» դաշինքի՝ ԱԺ մանդատից հրաժարված պատգամավորին կփոխարինի Վարդան Աթաբեկյանը

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների կանխարգելման մասին ակտը. Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Արդյոք Մարտի 1-ի հանրահավաքները եղել են խաղաղ եւ անզեն. Քոչարյանի պաշտպանները նոր տեսանյութ կներկայացնեն դատարանին

Այսօր Սպիտակում հրազենից սպանվածին փորձել էին սպանել նաեւ 2008թ-ին. նոր մանրամասներ

Հրդեհ Նոր Երզնկա գյուղում. այրվել է անասնագոմն ու ամբարված անասնակերը

Զենքի գործադրմամբ խուլիգանություն, դանակահարություն, կրակոցներ Կարբիում. մեղադրանք՝ 6 անձի

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է, Աշոցքում եւ Ապարանում ձյուն է տեղում