Մենք համամիտ չենք ՌԴ-ի հետ ամեն ինչում, բայց կարողանում ենք պայմանավորվել. Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վստահ է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկխոսության մակարդակում հրաշալի փոխըմբռնում կա։ Այս մասին «Կոմերսանտ»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա այսպես է արձագանքել լրագրողի հարցին, թե կարելի է արդյո՞ք «Ռոսնեֆթի» մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտեւի հետ կապված միջադեպը սպառված համարել, երբ վերջինս վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել Հայաստանի մասին ապրիլյան իրադարձությունների ժամանակ։

Մնացականյանը հիշեցրել է, որ Միխայիլ Լեոնտեւը նամակ է հղել ՀՀ վարչապետին եւ պաշտոնապես ներողություն խնդրել։ «Սակայն ինձ համար կարեւոր է այս ամենից վեր լինելը։ Շատ ուշադրություն չդարձնել այն ամենին, ինչը մարդկային արժանապատվությունից ցածր է։ Ես չեմ ասում անտեսել, սակայն շատ ուշադրություն չդարձնել այն ամենին, որը չի համապատասխանում նորմալ, արժանապատիվ վարքագծին»,–ասել է նա։

Մնացականյանն ասել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը երկկողմ հարաբերությունների օրակարգի բոլոր հարցերում չէ, որ միակարծիք են, սակայն կողմերն ի զորու են աշխատել միմյանց հետ, պայմանավորվել եւ առաջ շարժվել: «Սա հրաշալի է, որ մենք կարողանում ենք գտնել դիրքորոշումների կոորդինացման փոխընդունելի շրջանակներ»,- ասել է նա:

Հայկական կողմը, նշում է նախարարը, բացարձակապես հստակ է եղել իր ձեւակերպումներում: Խոսքը, առաջին հերթին, արտաքին քաղաքական կուրսի կայունությունն ու հետեւողականությունը անխախտ մնալու մասին է։ «Եւ նաեւ, որ այդ կուրսում Ռուսաստանի հետ հարաբերություններն ունեն հատուկ, վառ արտահայտված տեղ։ Մենք առաջ ենք շարժվում մեր հարաբերություններում հենց այդ ձեւակերպման հիմքի վրա։ Սա կանխադրույթ է»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ հայկական կողմը կշարունակի օգնել փորձագիտական հանրությանն ավելի պարզ տեսնել այն, ինչ կատարվում է հայ հասարակությունում:

Նա հավաստիացրել է նաեւ, որ վերջին իրադարձությունները խորը ներքաղաքական գործընթաց էին, որոնք չունեին ոչ մի աշխարհաքաղաքական երանգ։

«Դա առավել քան հստակ ասվել է, ցույց է տրվել։ Եթե փորձագիտական հանրությունը դա դեռ չի ընկալել, ապա ժամանակը դա, անպայման ցույց կտա, եւ նրանք կկարողանան իրավիճակն ընկալել ավելի հստակ։ Չնայած մենք կանենք ամեն բան, որ դրա ընկալումն արագ տեղի ունենա։ Հնարավոր է, գրավիչ է զուգահեռներ անցկացնել տարատեսակ այլ իրավիճակների հետ, գուցե դրանում էլ կայանում է փորձագիտական հանրության աշխատանքը։ Սակայն եւս մեկ անգամ ընդգծում եմ՝ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում խորը ներքաղաքական գործընթաց էր՝ առանց աշխարհաքաղաքական երանգի»,- նշել է նա։

Տպել
2787 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ