Արա Աբրահամյանը վիրավորված է. ո՞վ է ազատել հայ օդաչուներին

09/06/2018 schedule14:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 9-ի համարում

Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ մեր հեռախոսազրույցում հայտարարեց, որ արդեն այս ուրբաթ օրը Հասարակածային Գվինեայի նախագահի կողմից ներում ստացած հայ օդաչուները լինելու են Մոսկվայում, իսկ շաբաթ օրը ինքն անձամբ նրանց ուղեկցելու է Հայաստան: Այս երկուշաբթի օրն Արա Աբրահամյանի հատուկ ներկայացուցիչ Անդրանիկ Միհրանյանը մեկնել է Հասարակածային Գվինեա, որին էլ, ըստ Արա Աբրահամյանի, հանձնվելու են հայ օդաչուները: Իսկապես հուզիչ այս պատմությունը, սակայն, սպառնում է վերածվել հերթական սկանդալի: Բանն այն է, որ ՀՀ արտգործնախարարությունը, որը հայ գերիների ազատ արձակումը համարում է բացառապես Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ջանքի արդյունք, Հասարակածային Գվինեա է ուղարկել արտգործնախարարության ներկայացուցիչ Գեւորգ Պետրոսյանին, որին էլ,  ըստ արտգործնախարարության մամուլի խոսնակ Համլետ Գասպարյանի, Մալոբոյի իշխանությունները հանձնելու են հայ օդաչուներին:

Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական այս  տեղեկատվությունն Արա Աբրահամյանը համարում է ապատեղեկատվություն եւ հայտարարում, թե չի կարելի ուրիշի արած բարի գործի վրա փորձել ավելորդ դիվիդենտներ շահել. «Այս պահին ես պարզապես չեմ կարող ասել, թե ի՞նչ բնույթի պարտավորություններ եմ ստանձնել մեր օդաչուներին ազատ արձակելու դիմաց: Բայց կգա ժամանակը, եւ ես ամեն ինչ բացահայտ կհրապարակեմ: Ես Հայաստանի արտգործնախարարին էլ եմ ասել, որ եթե իսկապես շատ անհրաժեշտ է, ես կարող եմ ասել, որ ամեն ինչ իրենք են արել: Բայց արդարությունը պահանջում է նշել, որ ՀՀ կառավարության միջամտությունն այս գործին եղավ այն, որ հայ օդաչուներին դատապարտեցին 14-24 տարվա ազատազրկման: Այդ մասով իրենք իսկապես միջամտել են:

Դեռ երեք ամիս առաջ ես արտգործնախարարին ասացի, թե կարող եմ այդ հարցը լուծել, միայն թե իրենք չխառնվեն: ՀՀ կառավարությունը չդիմացավ, կրկին խառնվեց, որի արդյունքը եղավ այն, որ ինձ համար ավելորդ ֆինանսական եւ այլ կարգի բարդություններ ստեղծվեցին, որոնց մասին հարկ չեմ համարում խոսել: Ինձ վիրավորում է միայն այն, որ այս գործը, որը իսկապես կարող էր դառնալ ազգի, հայրենիքի ու սփյուռքի միասնությունն ապացուցող հերթական մի քայլ, անհարկի շահարկումների է ենթարկվում: Ի վերջո, ուրբաթ օրը օդաչուները իմ ներկայացուցիչ Անդրանիկ Միհրանյանի ուղեկցությամբ ժամանելու են Մոսկվա, հետո ես եմ նրանց բերելու Հայաստան, մեզ հետ է լինելու նաեւ Հասարակածային Գվինեայի նախագահի հատուկ ներկայացուցիչը, որը տիրապետում է ռուսերենին, եւ նա կասի, թե ով ինչ է արել հայ օդաչուներին ազատելու համար:

Ինձ ավելորդ դիվիդենտներ պետք չեն, որովհետեւ թե՛ օդաչուները եւ թե՛ նրանց ընտանիքներն իրականությունը գիտեն: Բայց երբ արված յուրաքանչյուր լավ գործ ուրացվում է, դրա համար էլ երկրի վիճակն այս է: Եթե Հայաստանի կառավարությունն է օդաչուներին ազատ արձակել, ապա թող ասեն, թե ո՞ւմ են հանդիպել եւ ինչպե՞ս են հարց լուծել: Ես այս հարցի շուրջ բանակցել եմ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Մացուրայի հետ, հասցրել եմ մահամերձ Հռոմի պապին խնդրագիր ստորագրել տալ: Այնպես որ, ամեն ինչ խիստ ակնհայտ է»,- երեկ մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց Արա Աբրահամյանը:

Իսկ մեր այն հարցին, թե երկրի հեղինակության համար գուցե անպատվաբեր կլիներ, եթե ասվեր, որ պետությունը ոչինչ չի կարողացել անել, եւ բարդագույն այդ հարցը լուծել է ընդամենը մի անհատ, Արա Աբրահամյանը պատասխանեց. «Ի վերջո, դա նաեւ երկրի պատիվը պետք է լիներ, որ իր ազգի մի ներկայացուցիչ կարողացել է նման բարդագույն հարց լուծել: Իսկ թե այդ հարցի լուծման դիմաց ես ի՞նչ պարտավորություններ եմ ստանձնել, այդ մասին ես կխոսեմ ավելի ուշ: Հիմա կարեւորն այն է, որ օդաչուներն ազատ են արձակված, որովհետեւ  դեռ մարտին էի ես նրանց հարազատներին խոսք տվել, որ օդաչուները վերադառնալու են իրենց ընտանիքները: Ես իմ խոստումը կատարել եմ: Մնացածն ինձ չի հետաքրքրում»,- ասում է Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը:

Բնականաբար, նման պատասխանատու հայտարարությունից հետո մենք  ԱԳՆ մամուլի պատասխանատու Համլետ Գասպարյանից փորձեցինք ճշտել, թե Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ դերակատարություն է ունեցել հայ օդաչուների ազատման գործում, եւ ինչո՞ւ են իրենք ուրանում Արա Աբրահամյանի ծառայությունները: Մեզ հետաքրքրում էր մի հարց եւս՝ հայ օդաչուները Հասարակածային Գվինեայից վերադառնալու են  արտգործնախարարությա՞ն, թե՞ Արա Աբրահամյանի ներկայացուցչի ուղեկցությամբ: Մեր վերջին հարցին պարոն Գասպարյանը համառորեն չէր պատասխանում, իսկ այլ հարցերի առնչությամբ ասաց հետեւյալը. «Պետությունն ուղղակի հարկ չի համարում առանձին անհատների հետ վեճի մեջ մտնել այդ հարցում, մանավանդ, որ հարցը դրական լուծում է ստացել:

Ուստի, մենք Արա Աբրահամյանի գործողությունները չենք մեկնաբանում: Իսկ Հայաստանի իշխանությունների գործողություններն օդաչուներին ազատ արձակելու գործում հայտնի են բոլորին: Ուստի  պետությունը չի իջնելու դափնիներ բաժանելու մակարդակին: Աստված նրանց հետ, ովքեր ընդհանրապես բարի գործ են անում»,- պաշտոնապես փոխանցեց արտգործնախարարության խոսնակը:  Ինչեւէ, Հասարակածային Գվինեայի նախագահի ծննդյան տարեդարձն ու այդ շատ տոնական առիթով հայ օդաչուներին ներում շնորհելը վերջին օրերի ամենաուրախալի նորությունն է եղել: Սակայն նույնիսկ այս, թվում է թե բացարձակ ապաքաղաքական հարցը, հնարավոր չեղավ զերծ պահել  հայկական ավանդական ռազբորկաներից, թե ով իրականում ինչ է արել:

Իհարկե, եթե Հասարակածային Գվինեայի նախագահ Թեոդորո Նգումեան, որը երկու ամսից հյուրընկալվելու է Արա Աբրահամյանին, իսկապես թքած է ունեցել մեր երկրի պաշտոնական բոլոր ուղերձների եւ բոլոր պատվիրակությունների վրա, դա լավ չի խոսում մեր երկրի վարկանիշի մասին: Բայց եւ Հայաստանի իշխանություններն էլ լավ չեն անում, որ չեն թարգում ուրիշի ջանքերով արված հերթական լավ գործի ողջ դափնիներն իրենց վրա քաշելու ավանդույթը: Արդյունքում, հայ օդաչուների երկար սպասված վերադարձը սպառնում է վերածվել միջազգային ռազբորկայի՝ Հասարակածային Գվինեայի նախագահի հատուկ ներկայացուցչի մասնակցությամբ:    

Նաիրա Զոհրաբյան

Տպել
3540 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին