48 տարի անց Հեղնարը վերադարձավ Վահրամաբերդ. վերականգվեց «Հեղնար աղբյուր» ֆիլմի աղբյուրը

10/06/2018 schedule20:50

Շիրակի մարզի Մարմաշեն վանական համալիրի տարածքում, հենց այնտեղ, որտեղ 1970 թվականին Մկրտիչ Արմենի  «Հեղնար աղբյուր» վիպակի վրա նկարահանվել էր համանուն ֆիլմը բացվեց Հեղնար աղբյուրը: Այն ֆիլմում եղած աղբյուրի կրկնօրինակն է:

 Հեղնարը՝ Յուլիա Ռուստամյանը, Վահրամաբերդ էր եկել Ֆրանսիայից՝ հատուկ այսօրվա համար: Երանոսը ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանն էր: Նրանք, ինչպես նաեւ ֆիլմի օպերատոր Լևոն Աթոյանցը, Սոս Սարգսյանի դուստրն ու ֆիլմի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը Վահրամաբերդի ձոր իջան գյումրվա ֆայտոնով:

Հեղնար աղբյուրը բացեցին, հանդիպումը հեքիաթային համարեցին,  ուրախացան եւ հուզվեցին: Հիշեցին անցած-գնացած օրերը իրենց, երբ երիտասարդ էին, կյանքն աշխույժով լի, հոգիները՝ թեթեւ:«20 տարեկան էի, երբ ինձ հրավիրեցին նկարահանվելու Հեղնար Աղբյուր ֆիլմում: Շատ էի ուրախացել, հայրս լենինականցի էր եվ ինձ անընդհատ այս վայրերը ձգում էին: Նկարահանման պահերից հիմա ոչինչ չեմ ակրող առանձնացնել, բայց մի բան ուզում եմ պատմել: Մի անգամ մեր տղաներից մեկն ասաց՝ կուզե՞ս մեքենա վարել: Ասացի՝ այո:  Բայց երբեք ղեկին չէի նստել: Փորձեցի, բայց մի կերպ կարողացա փորձանքից պրծնել: Ու պատկերացրեք ռեժիսորի  զայրույթը: Մինչեւ հիմա հիշում եմ, գոռում էր ու ասում՝ դու կարող էին նաեւ մեռնել»,-հիշեց ֆիլմի Հեղնարը՝ Յուլիա Ռուստամյանը: Նա շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնց ջանքերի շնորհիվ մեկ անգամ եւս, ֆիլմի նկարհանումից տասնամյակներ անց նկարահանման իրենց հրապարակում հավաքվեցին հին ընկերներով:Լուսանկարում Հեղնարի դերակատարն է, 5 օր առաջ հատուկ այսօրվա համար Հայաստան եկած Յուլիա Ռուստամյանը 

Ֆիլմի օպերատոր Լեւոն Աթոյանցն ասաց մի կամեռա ունեինք, ֆիլմ էինք նկարում, հիմա ամեն ինչ ունեն, բայց չեն կարողանում նորմալ գործ անեն: Դժվարացավ նկարահանման պահերից հետաքրքիր դրվագներ հիշել:Լուսանկարում «Հեղնար աղբյուր» ֆիլմի օպերատորն է՝ Լեւոն Աթոյանցը 

«Աղբյուրը էս գյուղի վարպետները սարքեցին: Ու մասսայական տեսարաններում էլ հենց էս գյուղի ժողովուրդն է նկարեվել, հոմ ուրիշ տեղերից չէին բերելու, նատուրալ մարդիկ են, տեղից»,-պատմեց Աթոյանցը:  Հեղնարն ու Երանոսը բացեցին Հեղնար Աղբյուրը որպես խորհրդանիշ հայ կինոյի հարատեւության: Բոլորը մեկ անգամ եւս հասկացան, որ «ամեն կնիկ իրա մարդուն ախպուրն է, ուրիշ մարդ չի կրնա էնոր ջրեն խմե»:ՀՀ վաստակավոր արտիստ, ֆիլմի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը Հեղնար աղբյուրի վերաբացումը  մոգական համարեց: «Նման բան միայն Դուք՝ գյոմրեցիներդ կարող էիք անել, Գյումրվա շառավիղը հայոց հզոր մշակութային շառավիղն է, քանզի այն  ավանդապաշտ է,    ասելիքը համեմում է   խորին զգացումներով, ոչ թե հորինում է՝ որպես մոդայիկ ինչ որ մի բան: Այնպես ինչպես այստեղ չկա ձեւական քայլքով եկած գյումրեցի: Բոլորն այստեղ են հոգու կանչով»,-ասաց Ռոբերտ Ամիրխանյանը:Լուսանկարում Երանոսի դերակատար, ՀՀ ժող. արտիստ հակոբ Ազիզյանն է, ֆիլմի օպերատորԼեւոն Աթոյանցի հետ 

Սկզբում աղբյուրի ջրից Հեղնարը խմեց, հետո Երանոսն ու մյուսները: Աղբյուրի հրաշքը պահպանվում էր: Բոլորը չէ, որ կարող էին ջուր խմել: Փոքրիկ մի գաղտնիք կար, որն իմացան միայն հյուրերը

Հեղնար աղբյուրը բացվեց մոսկվայաբնակ, ծնունդով Վահրամաբերդցի Արթուր Գալստյանի ջանքերով: 4 ամիս առաջ պատահաբար «Հեղնար աղբյուր» ֆիլմը դիտելիս իրենց ծանոթ վայրեր, դաշտեր ու ձորեր է  նկատել, մանկության տարիներն է հիշել եւ իրեն  այդ դաշտ ու ձորում է հիշել: Զանգել բարեկամներից հարցրել է ֆիլմի մասին, հորեղբոր կինն էլ պատմել է, որ կինոն հենց իրենց գյուղում են նկարել, բայց թե աղբյուրի քարը որտեղ է հիմա չգիտեն:Այդ օրվանից սկսած Արթուրը մտադրվել է գտնել քարն ու այն վերադարձնել գյուղ, դնել հին տեղում եւ աղբյուրի հրաշքը վերականգնել: Երկար  են որոնել աղբյուրի քարը, սակայն չի գտնվել: Կերտվել է նորը, որը մազաչափ անգամ չի տարբերվում ֆիլմի աղբյուրից:

2020 թվականին կլրանա «Հեղնար աղբյուր» ֆիլմի 50ամյակը: Արթուր Գալստյանը խոստացավ այդ օրը համաժողովրդական տոնի վերածել: Խոստում ուներ նաեւ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:Դեպի աղբյուր եւ Մարմաշենի վանական համալիր բերող ճանապարհները քարուքանդ են, որոշ հատվածներում անանցանելի, ինչը մեծապես խոչընդոտում է տարածք այցելողների երթեւեկը: Զբոսաշրջային առումով Մարմաշենն ակտիվ գոտի է Շիրակի մարզում,  աղբյուրի բացումից հետո եւ արտաքին եւ ներքին տուրիզմի շարժը նկատելի կլինի, շատերը կցանկանան այցելել այս պատմական վայրը: Ուստի, ըստ մարզպետի, պետք է անել ամեն ինչ հնարավորինս կարճ ժամկետում ճանապարհները հարթեցնելու  եւ երթեւեկելի դարձնելու համար: Հուշաղբյուրի բացման հանդիսավոր արարողությունից հետո խորհրդանշական ծառատունկ կատարվեց: 

 

Տպել
5068 դիտում

Լուսանկարներ Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի հարսանիքից

Մարմնի 90 տոկոս այրվածք ստացած տղամարդը մահացել է, իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրը

Սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն 3 պատանի է տեղափոխվել

Ամերիկյան բալետի պարուհի Միստի Կոպլանդը Մոսկվայի «Մեծ թատրոնին» մեղադրել է ռասիզմի մեջ. Lenta.ru

«Wizz Air»-ի Գյումրիից թռիչքներ իրականացնելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում». Տաթեւիկ Ռեւազյան

Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Երեւանում կայացած «Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը ֆինանսավորվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի գրասենյակի կողմից

Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է Միջտարածաշրջանային հուշագիր

Մասիսում բնակարանագողը բռնվել է հանցանքի վայրում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ

Ռուբեն Բալաբանյանն ընտրվեց ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Թանկ Ամանորն ու էժան պոպուլիզմը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի «Դոհա ֆորում-2019»-ին

Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում. РИА Новости

«Սևան» քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների իրացման դեպք է կանխվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 7 աստիճանով

«Արաբկիր» բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

Դալար գյուղի բնակիչը վճարային տերմինալ է գողացել

Դեկտեմբերի 8-ից 14-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց

Կենտրոնական իշխանությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլեւս չի ճնշում, երբեմն էլ չի հաղթում