ՀՀ մարմնամարզության առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատարները

Հայաստանի 2018 թ. մարմնամարզության առաջնությանը մասնակցելու են հավաքականի բոլոր առաջատարները: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ընտրանու գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Առաջատարների թվում են Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը, Եվրոպայի արծաթե մեդալակիրներ Վահագն Դավթյանն ու Արթուր Դավթյանը, համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող Արթուր Թովմասյանը: Սա մեծահասակների առաջնություն է, սակայն ՀՀ ֆեդերացիան թույլ է տալու, որ ելույթ ունենան նաեւ երիտասարդները:

ՀՀ առաջնությունը մեկնարկում է այսօր՝ հունիսի 11-ին: Մրցումային օրերը սկսվելու են վաղը: Մրցաշարն ավարտվելու է հունիսի 15-ին: Անցկացվելու է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում:

ՀՀ առաջնությունից հետո հավաքականը նախապատրաստվելու է Եվրոպայի 2018 թ. առաջնությանը, որը տեղի է ունենալու օգոստոսի 9-12-ը Գլազգոյում: Սերոբյանը նշեց, որ կազմը, ըստ էության, որոշված է: Հնարավոր է՝ որոշ փոփոխություններ տեղի ունենան ՀՀ առաջնությունից հետո, սակայն ամեն դեպքում նախապես որոշված է, որ մասնակցելու են Հարություն Մեդրինյանը (նժույգթափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Արթուր Թովմասյանը (օղակներ), Արթուր Դավթյանը (բազմամարտ), Վիգեն Խաչատրյանը (բազմամարտ), ինչպես նաեւ 2 երիտասարդ՝ Ժորա Սմբատյանն ու Գագիկ Խաչիկյանը (2-ն էլ բազմամարտ):

Մեծահասակների հավաքականի եւս մեկ անդամ՝ Եվրոպայի արծաթե մեդալակիր Արթուր Ավետիսյանը, նախնական տվյալներով՝ չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Սերոբյանը պարզաբանեց, որ պատճառն այն է, որ մեծահասակների թվում իրենք իրավունք չունեն ընդգրկելու 5-ից ավելի հոգու, եւ Ավետիսյանն էլ բազմամարտի իր ցուցանիշներով այս պահին զիջում է Խաչատրյանին: Եթե ՀՀ առաջնության ժամանակ Ավետիսյանը կարողանա հաղթել Խաչատրյանին, ինքը կընդգրկվի հավաքականի կազմում:

Եվրոպայի առաջնությունից առաջ մարմնամարզիկները 1 շաբաթ ուսումնամարզական հավաք են անցկացնելու Թբիլիսիում: Օգոստոսի 6-ին մեկնելու են Գլազգո:

Տպել
1122 դիտում

Ռուսաստանում ավտովթար է տեղի ունեցել հայկական պետհամարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ

ՊԵԿ-ում ամենամեծ պարգեւավճարը 1,5 մլն դրամ է եղել. Դավիթ Անանյան

#թողեք աշխատենք. Օպերայի հարակից սրճարանատերերը չեն պատրաստվում հեշտությամբ զիջել դիրքերը

Հրապարակվել է Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը․ միկրոձեռնարկատիրությունն ազատվելու է հարկերից

Մարկոս Պիզելիի վիրահատությունը հաջող է անցել

Արմեն Գրիգորյանը չի ստանձնելու ԿԸՀ նախագահի պաշտոնը․ պաշտոնական հերքում

Կառավարության հերթական նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը

ՀՀ-ում վերելակներ կարտադրվեն․ չինացի ներդրողներին ընդունել է նախարար Տիգրան Խաչատրյանը

Մացահել է ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը

Ապատեղեկատվություն եւ բացահայտ սուտ․ ՊԵԿ-ն՝ աստղաբաշխական պարգեւատրումների մասին

Հայաստանը «Կալաշնիկով» կոնցեռնից կգնի մոտ 50 նորագույն АК-12 ինքնաձիգ

Արցախյան գոյամարտում անկասկած մեծ է ՀՅԴ ներդրումը. Արայիկ Հարությունյան

Հարկադիր կատարման ծառայությունը տնտեսել և բյուջե է վերադարձրել ավելի քան 26 մլն դրամ. նախարար

Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով ավտոմեքենաների համար, Լարսը բաց է. ճանապարհներն՝ այսօր

Խոշոր հրդեհ Ավանում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ. տանիքն ամբողջությամբ այրվել է

Գրադարաններ, երաժշտական դպրոց, մանկապարտեզ. քաղաքապետարանում տնօրենների մրցույթ է կայացել

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների վարչապետը

Մեդիան մեզ բլոկադայի էր ենթարկել, մենք կարողացանք ճեղքել այն՝ կիրառելով սոցցանցերը. վարչապետ (տեսանյութ)

Իմ կառավարության ռազմավարությունն է Վրաստանը դարձնել տարածաշրջանի կենտրոն. Բախտաձե

Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վարորդներից մեկը հայտնվել է հիվանդանոցում