ՈՒԵՖԱ-ն հաստատել է՝ «Շիրակն» ուզել է պայմանավորված խաղ անցկացնել. բայց վարույթը կասեցված է

ՈՒԵՖԱ-ն հաստատել է, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը փորձել է պայմանավորված խաղ անցկացնել: Այս մասին գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Հունիսի 5-ին ՀՖՖ-ն ստացել է այս գործով ՈՒԵՖԱ-ի որոշումը:

Որոշման համաձայն (30-32-րդ կետեր)՝ ՈՒԵՖԱ-ի բողոքարկման մարմինը գործում առկա ապացույցների հիման վրա հաստատված է համարել, որ «Շիրակը» իր պաշտոնյայի միջոցով ներգրավված է եղել ազգային առաջնության խաղի ելքի վրա ազդելու մեջ:  

Հաստատված համարելով նշված հանգամանքները՝ ՈՒԵՖԱ-ի բողոքարկման մարմինը, այնուամենայնիվ, դադարեցրել է մայիսի 18-ին հարուցած կարգապահական վարույթը, քանի որ «Շիրակը» մինչեւ վարույթի ավարտը՝ 2018 թ. մայիսի 25-ին, ՈՒԵՖԱ-ին ուղղված դիմումով կամավոր հրաժարվել է 2018-19 թթ. ակումբային մրցաշարերի մասնակցությունից:

ՈՒԵՖԱ-ն ընդգծել է, որ նման պայմաններում էական չէ՝ ակումբի որակազրկումը կլինի բողոքարկման մարմնի որոշմամբ, թե ակումբի կամավոր որոշմամբ, քանի որ 2 դեպքում էլ հետեւանքը նույնն է: Այդուհանդերձ, որոշման 33-րդ կետի համաձայն՝ չի բացառվում, որ «Շիրակի» նկատմամբ տվյալ փաստերի հիման վրա հետագայում նոր կարգապահական վարույթ հարուցվի:

Մայիսի 5-ին ՀՖՖ-ն հայտարարել էր, որ փաստեր են հայտնաբերվել, որ ակումբի մարզիչ, մարզական տնօրեն Արարատ Հարությունյանը փորձել է «Բանանցի» ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյին համոզել գումարի դիմաց այնպես անել, որ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում իր թիմը պարտվի «Շիրակին»:

ՀՖՖ-ի կողմից Հարությունյանը ցմահ զրկվել էր ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից: Ակումբն էլ տուգանվել էր նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով: Նաեւ որոշվել էր Բարձրագույն խմբի 2017-18 թթ. առաջնությունում թիմի վաստական միավորները կրճատել 12-ով:

Մայիսի 14-ին ակումբը բողոքարկել էր որոշումը: Մայիսի 18-ին ՀՖՖ բողոքարկման կոմիտեն հայտնել էր, որ ՀՖՖ կարգապահական կոմիտեի պատիժը մնում է նույնը:

«Շիրակը» հրապարակել էր ՀՀ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասությունների դատարանի որոշումը, ըստ որի, ՀՖՖ-ին արգելվել էր կրճատել թիմի միավորները: ՀՖՖ-ին, սակայն, դա չէր կանգնեցրել:

ՀՖՖ որոշումը զայրացրել էր Գյումրին ներկայացնող ակումբին: Ղեկավարության որոշմամբ՝ առաջին թիմը չէր մասնակցել վերջին տուրի «Փյունիկի» դեմ խաղին: Ակումբը նաեւ Հայաստանի բոլոր տարիքային առաջնություններից հանել է իր թիմերին:

Պատժի արդյունքում «Շիրակը» նահանջել էր 4-րդ հորիզոնական: Չեմպիոնական տիտղոսն էլ 3-րդ տարին անընդմեջ նվաճել էր «Ալաշկերտը»:

Որոշման բնագիր անգլերեն տեքստին և դրա հայերեն թարգմանությանը կարող եք ծանոթանալ այստեղ՝ անգլերեն բնօրինակ, հայերեն թարգմանություն:

Տպել
2914 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի