Ինչո՞վ է պայմանավորված ՏԻՄ ընտրություններում մասնակցության աճը

Հունիսի 10-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու եւ Կոտայքի մարզերի 18 համայնքում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ: Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի ավագանու անդամի ընտրությունը համարվել է չկայացած, քանի որ ոչ մի թեկնածու չի գրանցվել: Այդ համայնքում նոր ընտրություն կանցկացվի հունիսի 24-ին:

Նշված համայնքից 8-ում կայացան միայն համայնքի ղեկավարի, 6-ում` միայն ավագանու անդամի ընտրություններ: Եւս 4 համայնքում միաժամանակ անցկացվեցին ե՛ւ համայնքի ղեկավարի ե՛ւ ավագանու անդամի ընտրություններ:

Անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին, ըստ ԿԸՀ նախնական տվյալների, մասնակցել է վերոնշյալ մարզերի 18 համայնքի ընտրողների միջինում 54.67 տոկոսը։ Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գեղարքունիքի մարզի Վանեվան համայնքում՝ 75.95 տոկոս, իսկ ամենացածրը՝ Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքում՝ 20.7 տոկոս: Ռեկորդային ցածր ցուցանիշ արձանագրած համայնքում անցնում էին ավագանու անդամի ընտրություններ: Նախորդ՝ 2014 թ. ընտրություններին մասնակցությունը, թեեւ նույնպես բարձր չէր, սակայն տեղավորվում էր ընդհանուր տրամաբանության մեջ՝ 48 տոկոս։

Նոր Արտամետը միակ քիչ թե շատ խոշոր համայնքն է, որտեղ ընտրությանը մասնակցած քաղաքացիների թիվը պակաս է ընտրողների ընդհանուր թվի կեսից: Հունիսի 10-ի ՏԻՄ ընտրություններում մասնակցության առումով, համեմատած մարտի 11-ին կայացած ՏԻՄ ընտրությունների հետ, նկատվում է դրական միտում: Մարտին կայացած ընտրություններում մասնակցության միջին ցուցանիշը, ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների, կազմել էր 44.91 տոկոս: Գրեթե նույն ցուցանիշը հունիսի 10-ին ապահովվել էր արդեն ժամը 17:00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել էր ընտրողների ընդհանուր թվի 44,13 տոկոսը:

Այդուհանդերձ, այնքան էլ ճիշտ չէր լինի տարբեր մարզերում եւ համայնքներում անցկացված ընտրություններն իրար հետ համեմատելը: Այս համայնքներում քաղաքացիների՝ ՏԻՄ ընտրությունների նկատմամբ հետաքրքրության միտվածությունը պարզելու նպատակով հարկ է համեմատել նույն համայնքներում 2014 եւ 2018 թթ. ընտրություններին մասնակցության ցուցանիշները: Մասնակցության աճը նկատվում է համեմատաբար խոշոր համայնքներում:

Համայնքի ղեկավար էին ընտրում Արարատի մարզի Գոռավան  եւ Այգեզարդ համայնքներում: Գոռավանում 2014 թ. համայնքի ղեկավար էր ընտրվել միակ թեկնածու Արսեն Բազիկյանը: Քվեարկությանը մասնակցել էին ընտրողների ընդհանուր թվի 41 տոկոսը: Ս. թ. հունիսի 10-ի ընտրություններում Բազիկյանը վերընտրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում, սակայն ավելի աշխույժ մասնակցության պայմաններում՝ 56,4 տոկոս: Մասնակցության տոկոսի այս կտրուկ տարբերությունը պայմանավորված է ոչ միայն եւ ոչ այնքան քաղաքական իրավիճակի փոփոխությամբ, որքան մրցակցության առկայությամբ՝ Բազիկյանի հետ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին եւս չորս թեկնածու:

Միանշանակ պնդել, թե հեղափոխության արդյունքում ընտրությունների ինստիտուտի նկատմամբ համատարած հավատ է ձեւավորվել՝ սխալ է: Ասել, թե այն ազդեցություն չի ունեցել քաղաքացիական հասարակության մթնոլորտի ձեւավորման վրա՝ նույնպես ազնիվ չէ: Այդուհանդերձ, ոչ բոլոր համայնքներում է նկատվում ընտրություններին մասնակցողների թվի աճ: Արարատի մարզի մեկ այլ՝ Այգեզարդ համայքնում 2014 թ. ընտրությունների ընթացքում համայնքի ղեկավար էր ընտրվել Արթուր Մանուկյանը, որը միակ թեկնածուն էր: Մասնակցությունը կազմել էր գրեթե 62 տոկոս: Հունիսի 10-ի ընտրություններին, որոնց արդյունքում գործող համայնքապետը պաշտոնը զիջեց Ազատ Ավետիսյանին, մասնակցեց ընտրողների 58 տոկոսը:

Թեժ պայքարում վերընտրվեց Կոտայքի մարզի Գետամեջ համայնքի ղեկավար Ավետիս Մուրադյանը: Նա իր միակ մրցակից Զորայր Կարապետյանից ընդամենը երկու ձայն ավելի ստացավ: Ընտրողների ընդհանուր թվի 64,7 տոկոսը մասնակցեց ընտրություններին: 4 տարի առաջ, երբ Ավետիս Մուրադյանը միակ թեկնածուն էր, ընտրություններին մասնակցել էր ընտրողների ընդամենը 48,5 տոկոսը:

Շարունակվում է միայն ավագանու անդամ ընտրող համայնքների պասիվությունը ընտրություններում: Այդպես, օրինակ, Կոտայքի մարզի Քասախ համայնքում 2014 թ. մասնակցությունը կազմել է գրեթե 55 տոկոս, իսկ 2018 թ.՝ 53,77 տոկոս: Անկումը միայն տոկոսային է: Բանն այն է, որ 4 տարվա ընթացքում Քասախ համայնքի ընտրացուցակները համալրվել են 119 հոգով 4205-ից հասնելով 4324-ի, իսկ ընտրության մասնակիցների թիվը կազմել է համապատասխանաբար 2311 եւ 2325 հոգի:

Նման իրավիճակի ենք հանդիպում նաեւ Արագածոտնի մարզի Դավթաշեն համայնքում: Այստեղ 2014 թ. ընտրություններում մասնակցությունը բավական բարձր մակարդակի վրա է եղել՝ 72 տոկոս, իսկ 2018 թ. ընտրություններում մասնակիցների տոկոսը նվազել է մինչեւ 66: Արագածոտնի Դավթաշեն համայնքում այս իրավիճակը պայմանավորված է ոչ միայն քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թվի անկումով, այլեւ համայնքի ընտրողների ընդհանուր թվի ավելացմամբ:

Հունիսի 10-ի ՏԻՄ ընտրությունները առաջինն էին հեղափոխությունից հետո: Այս պահին դեռեւս անփոփոխ են ընտրական օրենսգիրքը եւ ԿԸՀ կազմը: Նման պայմաններում այս ՏԻՄ ընտրությունները հասարակության մի մասի՝ ընտրական գործընթացին մասնակցելու միտվածության, ընտրական գործընթացի հանդեպ վստահության որոշակի աճի ցուցիչն են: Մյուս կողմից, սակայն այս ընտրություններն ի ցույց են դնում ընդհանուր մթնոլորտի անփոփոխությունը եւ նախանշում այս ուղղությամբ կառավարության կատարելիք քայլերի անհրաժեշտությունը: Ի վերջո, հենց արտահերթ ընտրությունների անցկացումն է կառավարության առաջնային նպատակը, եւ առկա է արդարացի պահանջ, որպեսզի այդ ընտրություններն անցնեն կատարյալ փոխվստահության եւ պատասխանատվության մթնոլորտում:

Տպել
4826 դիտում

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին