Լոռու մարզպետը լրագրողների համար 100 օր «անհասանելի» կլինի

Վերջին օրերին Լոռու մարզի տարբեր համայնքների բնակիչներ բողոքի ակցիաներ են իրականացնում: Ջրաշենում բնակիչները մեղադրում էին համայնքապետին՝ պաշտոնական դիրքի չարաշահման, համայնքային միջոցները վատնելու, ինչպես նաեւ տարբեր ապօրինությունների մեջ: Բնակիչները պահանջում էին նաեւ մարզպետին ու տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին:

Երեկ էլ բողոքի ցույց են իրականացրել «Թեղուտ» գործարանի աշխատակիցները: Շնող, Թեղուտ եւ հարակից համայնքերի բնակիչները առավոտյան ժամը 7-ից փակել էին գործարան տանող ճանապարհը՝ խոստանալով առաջիկայում էլ փակել միջպետական ճանապարհը: Նշված երկու դեպքում էլ մարզպետը մինչ այս պահը չի հանդիպել բնակիչների հետ, չնայած որ համապատասխան մարդիկ պաշտոնապես ու ոչ պաշտոնապես րոպե առաջ տեղեկացրել են իրավիճակի մասին:

Թեմայի հետ կապված Armtimes.com-ը հարցազրույց խնդրեց Լոռու նորանշանակ մարզպետ Հրանտ Մարգարյանից, որն, ի դեպ, նախօրեին կայացած մարզպետարանի աշխատակազմի խորհրդակցության ժամանակ դժգոհություն էր հայտնել, որ ինքն օր ու գիշեր աշխատում է, իսկ հասարակությունը տեղյակ չէ. «Ես գիշեր ցերեկ աշխատել եմ ձեզ հետ միասին, բայց հասարակությունը դրա մասին տեղյակ չէ: Ես բարեգործությունով չեմ զբաղված, որ անեմ ու չասեմ»,- ասել էր մարզպետը: Ի դեպ, երեկվա խորհրդակցության կեսից լրագրողներին դուրս են հրավիրել, այն շարունակելով առանց լրագրողների:

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը Armtimes.com-ին հայտնեց, որ մարզպետը որեւէ լրատվամիջոցի հարցազրույց չի ցանկանում տալ, լրագրողների հետ կհանդիպի պաշտոնավարման 100 օրը լրանալուց հետո: Մարզպետ Հրանտ Մարգարյանը ընդունարանի աշխատակցուհու միջոցով փոխանցեց, որ զբաղված է, եւ որեւէ հարցի պատասխանել չի կարող:

Ի դեպ, Armtimes.com-ին հասած տեղեկություններով, մարզպետն արձակուրդ է ուղարկել մարզպետարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապի եւ լրատվության բաժնի պետ Վահե Դոխոյանին, լրագրողների հետ աշխատանքը հանձնարարելով կազմակերպել աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանին:

Տպել
2989 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին