Նունե Եսայանը հայտարարում է, որ շանտաժով եւ իր անունը շահարկելով փորձել են տուն պահել

Երգչուհի Նունե Եսայանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է վերջին օրերին իր անվան շուրջ առաջացած աղմուկին: Ըստ շրջանառվող լուրերի՝ երգչուհին անօրինական ձեւով տիրացել է Ջրվեժում գտնվող մի տան: Վերջին իրադարձության հետ կապված երգչուհին որոշել է անձամբ հանդիպել լրագրողների հետ եւ խոսել:

«Միգուցե սխալն իմն էր, որ ի սկզբանե մարդկանց ինձ մոտ չեմ թողել եւ թյուր կարծիքներ են տարածվել: Հինգ տարի առաջ ինձ հարազատ մարդ՝ քրոջս փեսան, խնդրեց, որպեսզի ես «Կոնվերս» բանկում երաշխավոր կանգնեմ: Վստահելով հարազատ մարդուն՝ երաշխավոր կանգնեցի: Մի քանի ամիս նա կարողացավ գումարը մուծել, որից հետո անցան ամիսներ, նա մուծումները դադարեցրեց, եւ «Կոնվերս» բանկը սկսեց գումար գանձել իմ անձնական հաշվեհամարից: Դա տեւեց մի քանի ամիս, որից հետո ես խնդրեցի բանկին՝ լուծում գտնել»,- պատմեց երգչուհին:

Վերջինս ներկայացրեց բանկի առաջարկած լուծումները՝ կամ տունը մնում է բանկին եւ աճուրդով վաճառվում, կամ երաշխավորը վճարում է եւ տունը փրկում: «Ես ընտրեցի երկրորդ տարբերակը, որպեսզի փրկեմ «հարազատներիս» եւ նրանք դրսում չհայտնվեն: Դա հինգ տարի առաջ էր, հետո վեց ամիսը մեկ խնդրում էի՝ մի քիչ գումար տան, որպեսզի քիչ-քիչ վճարեն, հարցն էլ լուծում ստանա»,- հինգ տարի անց, գումարը չվերադարձնելուց հետո, իրավաբանների հետ խորհրդակցելով՝ Նունե Եսայանը որոշում է ոստիկանություն դիմել եւ ստիպել պարտքի դիմաց տունն ազատել:

Երգչուհին ասաց, որ նամակով դիմել է անգամ Վալերի Օսիպյանին: Իսկ մի քանի օր անընդմեջ համացանցը ողողած զրպարտության եւ խղճահարություն առաջացնող լուրերի մասին ասաց, որ հերքում է պահանջել եւ հարազատները պատրաստվում են նամակ-հերքում հրապարակել: Երգչուհին գտնում է, որ սա հատուկ արված շանտաժ է, եւ որ այդ մարդիկ, շահարկելով «Նունե Եսայան» անունը, փորձել են պահել իրենց տունը:

Նունե Եսայանի անվան շուրջ մոտավորապես նմանատիպ հրապարակումներ են արվել. «90-ամյա Ա. Անտոնյանն իր ընտանիքի անդամների հետ բնակվում է մինչ օրս ՀՀ Կոտայքի մարզ գ․ Ջրվեժ, 7-րդ փողոց 14 տուն հասցեում՝ սկսած 1970թ․-ից։ Հիշյալ տունը կառուցել է Ա. Անտոնյանի ընտանիքը։ Ա. Անտոնյանը մոլորության մեջ 2010թ․-ին շինծու գործարքների հիման վրա բնակարանը օտարել է իր թոռանը՝ Կ․ Կ-ին, իսկ այնուհետեւ այդ տունը անցել է Նունե Եսայանի սեփականությանը։ Այդ շինծու գործարքներին մասնակից է եղել նաեւ Ն. Եսայանը»:

Տպել
7728 դիտում

Ինչու են վաղը փակվելու դատարանների մուտքերը եւ ինչպիսին է լինելու ընթացքը. վարչապետը մանրամասնում է (տեսանյութ)

Արմավիրում Opel-ը բախվել է կայանված Nissan-ին, վերջինն էլ վրաերթի է ենթարկել 3 հոգու

Գիզայի պայթյունից նախնական տվյալով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ

Վաղը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը. վարչապետ

13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը հեռացվել է ամբողջությամբ. ՄԻՊ

Ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը. վարչապետ

ՀՀ վարչապետը վաղը կարեւոր հայտարարություն է անելու դատաիրավական համակարգի վերաբերյալ

Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը կմասնակցի Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը

Օպերայի եւ բալետի թատրոնում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. մարդկանց տարհանել են, տեղազննում իրականացրել

Ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, առաջիկա օրերին անձրեւներ են սպասվում

Նախարար Բաթոյանն անդրադարձել է 13-ամյա երեխայի հղիությանն ու կոչ արել այլեւս չտարածել տեսանյութը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել

Արմեն Գրիգորյանը Լոս Անջելեսում մասնակցեց «Ինովեյթ Արմենիա» ամենամյա 4-րդ փառատոնին

Վարչապետն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (լուսանկարներ)

Հանգիստ եղեք, ոչինչ չի մոռացվել, ոչ մեկը չի խուսափի արդարադատությունից. Սիմոնյանը՝ Քոչարյանի դատավարության մասին

Կապանի 28-ամյա բնակչուհին որոնվում է որպես անհետ կորած

Գյումրու մարզադպրոցում ապօրինություններ են բացահայտվել․ յուրացվել է մոտ 17 մլն դրամ

Ինքնաթիռում 3 ժամ տեւած ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել ՀՀ եւ ՌԴ ներկայացուցիչները. Ալեն Սիմոնյան

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին.մեկ մարդ զոհվել է, մյուսի վիճակը միջին ծանրության է

Շիրակի մարզում իրականացվել է հատուկ «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ