Շտեմարանները թույլ չեն տալիս բացահայտել աշակերտների իրական հնարավորությունները. նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: Նա այցելել է Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության համար հայտարարագրվել է 127 դիմորդ, որոնցից 7-ը չէր ներկայացել:

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, Արայիկ Հարությունյանը շրջել է կենտրոնում ձևավորված 3 քննասենյակում, հետաքրքրվել` բավարար վերահսկողություն սահմանվա՞ծ է քննության անաչառ ընթացքի համար: Լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ ինքն այցելել է նաև նախորդ միասնական քննությանը և, ընդհանուր առմամբ քննական գործընթացը գնահատում է բավարար: Այս ընթացքում Արայիկ Հարությունյանը ստացել է երկու դժգոհություն` երկուսն էլ սոցիալական ցանցով: Առաջինը Չարենցավանում տեղակայված քննական կենտրոնում վերահսկողությունը խստացնելու, երկրորդը` Երևանի թիվ 190 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում քննության ժամանակ ընթացակարգի խախտման վերաբերյալ. «Կոնկրետ Երևանի թիվ 190 ավագ դպրոցի ահազանգի վերաբերյալ չի նշվել ոչ կոնկրետ քննական սենյակի համար, ոչ որևէ անուն: Ես խոսել եմ նաև Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ: Նա ինձ տեղեկացրել է, որ որևէ գրավոր բողոք չի ներկայացվել»,- նշել է Ա. Հարությունյանը` հավելելով,  քննությունների ընթացքը, նկատի ունենալով կոռուպցիայի հնարավոր ռիսկերը, վերահսկվում է նաև իրավապահ մարմինների կողմից:

Նախարարը նշել է, որ այս տարի դիմորդների աննախադեպ ցածր թվով պայմանավորված, բուհերում մեծ քանակությամբ թափուր տեղեր են մնալու: Դիմորդների թիվը պայմանավորված է 12-ամյա կրթության համակարգի ներդրմամբ. այս տարի դպրոցն ավարտում են  12-ամյա դպրոցի առաջին շրջանավարտները ( 12 տարի առաջ, երբ համակարգը նոր էր ներդրվում  նույն տարում ծնված երեխաները կիսվեցին): «Այս տարին բուհերի համար ճգնաժամային է, պետք է փորձենք իրավիճակից ելքեր գտնել, որը հեշտ չի լինելու:  Վեց տարի շարունակ այս տարվա ճգնաժամային ընդունելությունը հետապնդելու է բուհերին, որովհետև քիչ թվով ուսանողների ընդունելությունն ազդելու է ձևավորված կուրսերի, խմբերի, դասախոսների դրույքների վրա»,- նշել է նախարարը: Անդրադառնալով Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից հրապարակված քննական շտեմարաններին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ կան դժգոհություններ. «Գիտելիքի ստուգման այս ձևը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը, բայց միևնույն ժամանակ շտեմարանները թույլ չեն տալիս բացահայտել աշակերտների իրական հնարավորությունները, դրանք չեն զարգացնում դիմորդի քննադատական և վերլուծական մտածողությունը»,- նշել է նախարարը:

Ինչ վերաբերում է ավագ դպրոցի կրթության որակին` նախարարը նշել է. «Ավագ դպրոցների բովանդակությունը պետք է փոխվի. իր հիմնական գործառույթն ավագ դպրոցը չի կատարում: Եթե ավագ դպրոցը բավարար որակ ապահովի, աշակերտը բուհ ընդունվելու համար կրկնուսույցի անհրաժեշտություն չի ունենա: Ավագ դպրոցի բովանդակային զարգացման խոչընդոտող տարբեր գործոններ կան. մասնավորապես, միջին մասնագիտական կրթության համակարգի թերի զարգացումը ևս բացասական է ազդում ավագ դպրոցի կայացմանը, մեթոդների և ծրագրերի թերի լինելը, հոսքերի ոչ հստակ տարանջատումը և այլն: Ամեն դեպքում այսօր ունենք մի վիճակ, երբ ծնողները դժգոհում են, որ 12-րդ դասարանում աշակերտները դպրոցում անելիք չունեն»,- նշել է նախարարը:

Լրագրողի հարցին ի պատասխան` Արայիկ Հարությունյանը նշել է, որ քննարկվում  է «Արարատյան բակալավրիատ» գերազանցության ծրագրի հետագա գործունեության հարցը: Անդրադառնալով «ԵՊՀ ռեստարտ» ուսանողական նախաձեռնության` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմի լուծարման վերաբերյալ դիմումին, Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախարարությունն ու կառավարությունը գործելու են բացառապես օրենքի շրջանակում. «Մենք պատասխանատու ենք միայն այն տեղերի համար, որոնք օրենքով հոգաբարձուների խորհրդի կազմում տրված են նախարարությանն ու կառավարությանը»,- նշել է նա և հավելել, որ շուտով համալսարանների խորհուրդների հետ կապված միասնական լուծումներ կլինեն:

Նշենք, որ մարզերում և Երևանում տեղակայված է 12 քննական կենտրոններում. հունիսի 12-ին «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննության համար հայտարարագրվել է 2234 դիմորդ: Քննության ընթացքը սահմանված է 180 րոպե: Ավարտից մեկ ժամ անց հրապարկվում են քննական թեստերի պատասխանները, իսկ  արդյունքները պարզ կլինեն 5 օր հետո:

Տպել
686 դիտում

Ես չեմ կարող մեկնաբանել պարոն Ալիևի հայտարարությունը. Մարիա Զախարովա

«Կոշ» ՔԿՀ-ի մոտ քաղաքացիներ են բերման ենթարկվել. մեքենայում մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել. ՔԿԾ

Կոտայքի մարզպետը դիմել է մարզի դատախազին` Քասախ համայնքի ղեկավարի որոշման իրավաչափությունը պարզելու համար

Ոստիկանին սպանելու մեջ կասկածվող անչափահասը հակասոցիալական վարքով երեխաների դպրոցի սան է. նա 10 օր է՝ դասի չէր գնում

Ձորաղբյուրում երեկվանից այրվող տան հրդեհը այսօր դեռ չի մարվել. բնակչի կրած վնասը անցնում է 7 մլն դրամը (լուսանկարներ)

Պուտինի հրավերով Թուրքիայի նախագահը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Սեռական բնույթի ձայնագրություններ չհրապարակելու, արատավոր տեղեկություններ չտարածելու համար գումարներ է գանձել

Կապանում սողանքից փլուզված տան փլատակների տակից եւս մեկ դի է դուրս բերվել

Մայր Աթոռի և Ճապոնիայի դեսպանատան միջև ձևավորվել է սերտ գործակցություն. հանդիպում Գարեգին Բ-ի հետ

Հայբիզնեսբանկի 24/7 ռեժիմով գործող Հեռախոսազանգերի կենտրոնն ունի նաև Viber և WhatsApp հավելվածներ

Ես զինվորական եմ, ո՞նց կարող եմ համաձայնել կամ չհամաձայնել գալ նիստերին․ Արշակ Կարապետյանն ԱԺ քննիչ հանձնաժողովում է

ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրը և երկու դուստրերը

Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված ոստիկանը պարգևատրվել է Արիության մեդալով

Խախտումներ հայտնաբերվել են Արտաշատում ստուգված բոլոր դպրոցներում. ՍԱՊԾ

Հարկային համակարգի բարեփոխումների երկարաժամկետ հանգրվանը պետք է լինի ՊԵԿ-ի՝ որպես կառույց վերացումը. Մ. Առաքելյան

Վանաձորում խողովակներով բարձված КамАЗ է վթարի ենթարկվել (լուսանկարներ)

Կապանում փլուզված երկհարկանի տան փլատակների տակից 69-ամյա կնոջ դի է դուրս բերվել

Պարոն Էրդողան, հիմար մի՛ եղեք. հրապարակվել է Թրամփի նամակը Էրդողանին (լուսանկար)

Արծվանիկի պոչամբարում տեղի ունեցած վթարը վերացվել է. Տեսչական մարմին

ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետը հանդիպել է կին զինծառայողների հետ