Ջրաշենի գյուղապետի ապօրինությունները շարունակվում են. ոստիկանության բացահայտումները

Armtimes.com-ին հասած տեղեկություններով՝ ոստիկանության 6-րդ վարչության եւ Լոռու մարզային վարչության ծառայողները ուսումնասիրություններ են իրականացրել Ջրաշեն գյուղում, ինչի արդյունքում բացահայտել են գյուղապետի հակաօրինական մի շարք գործողություններ:

Հիշեցնենք, որ օրեր շարունակ Ջրաշենի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիաներ իրականացրեցին գյուղում, գյուղապետին մեղադրելով համայնքի բյուջեն վատնելու, կաշառք վերցնելու, ինչպես նաեւ համայնքային սեփականությունը իրենով անելու մեջ:

Ոստիկանության փոխանցմամբ՝ հունիսի 11-ին ոստիկանության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավար Վահան Ուռուսյանը հակառակ ծառայության շահերին օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ թույլ է տվել չարաշահումներ։ Նույն օրը, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Լոռու մարզային վարչության եւ Սպիտակի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ի հայտ եկան Ուռուսյանի գործունեության հակաօրինական որոշ դրսեւորումներ։ Պարզվել է, որ «1988-ի երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագրում» Ջրաշեն համայնքի մի ընտանիքի ներգրավելու համար 2011 թվականին Ուռուսյանը պահանջել եւ ստացել է կաշառք։

Պարզվել է նաեւ, որ Ջրաշեն համայնքի ավագանու կայացրած որոշումներում, որոնք Ուռուսյանը հաստատել է, կեղծվել է ավագանու բացակա անդամի ստորագրություն։ Ուռուսյանը 2015-2018 թվականներին շուրջ 60,000 դրամ աշխատավարձով համայնքի գերեզմանատան սեզոնային պահակ է նշանակել եղբոր կնոջը, որը փաստացի աշխատանքի չի հաճախել։ Արդյունքում՝ համայնքի բյուջեից վատնվել է մեկ միլիոնից ավելի դրամ։
Վահան Ուռուսյանը 2017թ.-ի մարտի 27-ին Դուբայից Հայաստան է ներմուծել 5,000,000 դրամ արժեքով «Լեքսուս GX470» ավտոմեքենա, որը նվիրատվության պայմանագրով անհատույց նվիրել է մի քաղաքացու։ Երկու ամիս անց Ուռուսյանն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, համայնքի կարիքների համար օգտագործելու նպատակով գնել է նույն ավտոմեքենան, արդեն՝ 9,350,000 դրամով։ Արդյունքում՝ համայնքի բյուջեից վատնվել է առանձնապես խոշոր չափի՝ 4,350,000 դրամ։
Քննությունը շարունակվում է։

Փաստորեն, բացի գյուղացիների կողմից հնչեցված մեղադրանքներից, Ջրաշենի 18 տարվա համայնքապետը մի շարք այլ անօրինություններ էլ է թույլ տվել: Գործն ուղարկվել է Քննչական կոմիտե, չի բացառվում, որ առաջիկայում նաեւ քրեական գործ կհարուցվի:

Մեր տեղեկություններով՝ ուսումնասիրություններ են սկսվել նաեւ մարզպետարանի համապատասխան կառույցների կողմից:

Տպել
3661 դիտում

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում

Իմ սպասումն է, որ ժողովրդի կարիքները հանգրվանային կերպով իրագործվեն. Արամ Ա-ն՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Դադարեք անհանգստացնել հացադուլն ընդհատելու հորդորներով. Գալստյանը մտահոգներին առաջարկում է աջակցել նշված հաշվեհամարներով

Մեկնարկեց Գաստիկի, Ծըգլի եւ Տլեի գործով վերաքննիչ բողոքների քննությունը. նրանց համար ցմահ ազատազրկում են պահանջում

«Շախմատ» առարկայի դասավանդման կողմնակից եմ. Արայիկ Հարությունյան

Հայտարարություն մրցույթի մասին

Որեւէ վախ չկա, չի էլ կարող լինել եւ տղաները վստահորեն վերահսկում են իրավիճակը. Բաբայանը` Պողոսյանի գրառման մասին

Զինկոմի տեղակալը առանց բուժզննման զինգրքույկ է խոստացել՝ 1000 դոլարի դիմաց. ԱԱԾ բացահայտումը (տեսանյութ)

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

Անթույլատրելի է այս տարածաշրջանում «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել. Փաշինյանը կարեւորում է ռազմարդյունաբերությունը

Մաքսատուրքերի ժամանակավոր վերացում. Մհեր Գրիգորյանը նախագահում է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ՀԱՊԿ-ում ղեկավարման ոչ մի վակուում չկա. Պեսկով

«Երկրապահ»․ ռազմական կապիտալիզմից մինչեւ ՀԿ

Սանիտարական ավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան

Վիգեն Չալդրանյանն ազատվել է կինոակադեմիայի նախագահի պաշտոնից. ԱՄՆ-ից հրաժարականի նամակ է գրել

Ինչ են անում ՊՆ բժիշկներն ու ականազերծողները Սիրիայում. մանրամասներ