Աշխատավարձերի պահումներ, չհիմնավորված վճարումներ. չարաշահումներ թիվ 19 պոլիկլինիկայում

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է թիվ 19 պոլիկլինիկա ՓԲ ընկերությունում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պոլիկլինիկայի մի քանի աշխատակիցներ ոստիկանությունում բացատրություններ են տվել առ այն, որ ՓԲԸ-ում տեղի են ունեցել աշխատավարձերի պահումներ, չհիմնավորված վճարումներ, տնօրենի կողմից դրսեւորվել է անմարդկային վերաբերմունք:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, որը հունիսի 11-ին ստացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում եւ նույն օրն ընդունվել վարույթ:

Կատարվում է քննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու եւ նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Տպել
888 դիտում

Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է

«Անցյալին վերադարձ չի լինելու` ՀՀԿ կլինի, քոչարյանականներ կլինեն, ով ուզում ա լինի»

Թուրքիան վերսկսելու է ավիահաղորդակցությունը շուրջ 40 երկրի հետ

Արեւաշող համայնքի «Յազիկ» թաղամասում կկառուցվի մանկական խաղահրապարակ

ՌԴ-ից Ադրբեջան ռազմական արտադրանք է մատակարարվել կաշառքի միջոցով. ձերբակալվել են պաշտոնյաներ

Արդենիսում 1730 մետր նոր ջրագիծ կկառուցվի

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման գործընթացը. բուհ գրություն է ուղարկվել

Արթուր Վանեցյանը դատի է տվել վարչապետին եւ նրա խոսնակին․ պահանջում է նաեւ 2 մլն դրամ

Ամբերդ համայնքում 80 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով

ՊՎԾ ուսումնասիրությունը ՊԵԿ նախագահի հրաժարականի հետ կապելը իրատեսական չէ․ ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող

Անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ

Կառավարական թիվ 1 և 3 տներում գործող հանրային սննդի կետերը կասեցվել են. Արթուր Ասոյան

Հետախուզում է հայտարարվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ. նա մեղադրյալ է ներգրավվել 4 հոդվածով

Նախակորոնավիրուսյան «Մարդկության դիմանկար»-ը

Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե կորոնավիրուսից բուժվածների թիվն ինչու՞ է փոքր

Ոստիկանության ծառայողներից մեկին սպանելու, մյուսին մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Ցանկացած հրապարակում ահազանգ է, իսկ անհատական տվյալների պաշտպանության խնդիր միշտ կա. Նիկոլ Փաշինյան

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ

Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)