Հակառակորդը զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր է կատարում (տեսանյութ)

Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որից տեղեկանում ենք, որ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր է կազմակերպում, նկատվում են կուտակումներ:

«Վերջին շրջանում ադրբեջանական կողմը նկատելի ակտիվություն է դրսևորում տեղեկատվական դաշտում, ինչն արտահայտվում է տարաբնույթ ապատեղեկատվական հոսքերի և քարոզչական տեսանյութերի առատությամբ: Հիմնական նպատակ ունենալով ներքին ու արտաքին լսարանում «հավուր պատշաճին» ներկայացնել սեփական զինուժի «ձեռքբերումները», պաշտոնական Բաքուն օրերս, նախ՝ շրջանառության մեջ դրեց նախիջևանյան հատվածում իբր 11 հազար հեկտար տարածք ազատագրելու մասին անհիմն տեղեկությունը, իսկ այնուհետև համացանցում տեղադրեց «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ու իսրայելական արտադրության LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների կիրառման տեսագրությունը:

Հատկանշական է, որ այս տեսատեղեկատվական քարոզչությանը զուգահեռ, վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում  նկատվում են նաև հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները աչալրջորեն հետևում են հակառակորդի գործողություններին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր», - ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութում երեւում է հակառակորդի զորքերի տեղաշարժը վերջին օրերի ընթացքում:

Տպել
8246 դիտում

Հայ սպորտսմեն Մանվել Մամոյանը «Գինեսի» նոր ռեկորդ է սահմանել Մոսկվայում

Անձրեւները կշարունակվեն նաեւ առաջիկա օրերին, տեղ-տեղ սպասվում է կարկուտ, քամու ուժգնացում

Առաջին անգամ Երևանում անցկացվել է սպորտային պարերի մինչև 21 տ. աշխարհի առաջնությունը

Գեղարքունիքի մարզի 8 գյուղերում 36 ժամ ջուր չի լինելու

Բացահայտվել է կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը. մեղադրանք՝ նախկին ամուսնուն

Միշտ պիտի Արթուրի կողքը լինեմ. Կարո Փայլանը հանդիպել է 13-ամյա Արթուրի հետ

«Mercedes E» ավտոմեքենան բախվել է կայանած 2 այլ մեքենաների. 2 ուղեւորները հիվանդանոցում են

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար շարունակում է փակ մնալ

Վնասվածքից հետո ապաքինված Արթուր Ալեքսանյանը կմասնակցի միջազգային մրցաշարի

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում

Այն, ինչ կատարվել է, մեզնից՝ ինձնից, Վահե Գրիգորյանից թաքուն է կատարվել. Սեդա Սաֆարյանը՝ գործի վարույթը կասեցնելու մասին

Սևան քաղաքում շմոլ գազից թունավորվել է 3 քաղաքացի

Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի անձեռնամխելության երաշխիքից. դատարանի որոշման հիմնավորումները

«Փյունիկը» խիստ դժգոհ է մրցավարից. արձագանքել են հայտնի ֆուտբոլիստներ (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները երեք օրում բացահայտել են հանցագործության 101 դեպք

Գեղարքունիքի մարզի Արգիճի գետից 30-ամյա քաղաքացու դի է դուրս բերվել

Սահակաշվիլիի կինը Վրաստանում պարտություն է կրել քաղաքապետի ընտրություններում

Բռնցքամարտի ֆեդերացիային սպառնու՞մ են. ահազանգում են եւ հորդորում պաշտոնյաներին հեռու մնալ իրենցից

Բացահայտվել է Երեւանում տերմինալների գողության երկու դեպք

Դատական համակարգի հանդեպ եղած հանրային անվստահությունն այն աստիճանի է, որ vetting-ի կիրառումը դարձել է հրամայական