Իշխանությունը ծախել է հեղինակային իրավունքս. բաց նամակ Վալերի Օսիպյանին եւ Արթուր Դավթանին

Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցը կեղծիքով է զբաղվել: Կատարվել է իմ հեղինակած քարտեզների նկատմամբ հեղինակային իրավունքիս խախտում։

  Տասնյակ տարիներ առաջ ձեռագիր կազմել և հեղինակել եմ դպրոցական ուրվագծային քարտեզներ։ Շատ էջերում կան իմ ձեռագիր լեռնագրության, հրաբուխների և այլ պատկերների գեղանկարները, որոնք համադրել, մեկտեղել եմ քարտեզների հետ։ Քարտեզներ կազմելուց այն աղբյուրները, որոնցից ես մոտ 30 տարի առաջ օգտվել եմ չի եղել իմ հեղինակած քարտեզների նմանը կամ նույնը, որոնցից չկա նաև այլ լեզուներով համանման քարտեզներում։ Արդյունքում ստացվել են արմատապես և հիմնավոր վերափոխված, ուրիշ քարտեզներին ոչ նման, յուրատեսակ, կիսաատլասների նման բրոշյուրքարտեզներ, որոնք 1999թ.-ին հաստատվել են ԿԳՆ-ի ԿԲԿ-ի կողմից, որպես ուսումնաօժանդակ ձեռնարկներ։ Բրոշյուրքարտեզները 10.05.2008թ-ին գրանցվել են գրապալատի կողմից և տրված են  ISBN և «C» նշան, որոնք նշված են քարտեզների վրա։ Ի պահ է տրված նաև «Հայհեղինակ» ՀԿ-ում, դրանց վերաբերյալ տրված են տեղեկանքներ։ Իմ և տպարանի միջև կա պայմանագիր։

 Տարիներ առաջ Հրազդան քաղաքում գործած տպարանի տեր Կ․ Շխոյանը (ով նաև ոստիկանության աշխատակից էր), քարտեզների վրայից ջնջելով ինձ վերաբերող տվյալները, արտատպել է և իրացրել։ Նրա տպարանի փակվելուց հետո Կ․Շխոյանը նույնը շարունակել է կատարել մինչև 2018թիվը, կեղծված քարտեզները արտատպելով  ք․ Մասիսի տպարանում, որը պատկանում է մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյաի (կից ներկայացնում եմ նաև կեղծվածի օրինակները): Սա՝ Կ․ Շխոյանի և Մասիսի տպարանի համատեղ արտատպությունը համարենք արտատպվածի A տարբերակ։

 Նույնը զուգահեռաբար կատարել է նաև Մասիսի տպարանը՝ քարտեզների վրա գրելով 2017թ․ տարեթիվը։ Իսկ այս արտատպությունը համարենք B տարբերակ։

 Վերոնշված արտատպվածների՝ իմ հեղինակային իրավունքի խախտման կապակցությամբ դիմել եմ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ին, որտեղ պատասխանը դիտավորյալ ձգձգում էին, ստիպված երկրորդ հայտարարությամբ եմ դիմել և հեռագրել ՀՀ նախկին ոստիկանապետին։ ԵՎ քանի որ տպարանները չէին կարող «մարսել» այս աղաղակող կեղծիքը, առաջ քաշեցին «կեղծ հեղինակ» վարկածը՝ իբրև թե այդ քարտեզների հեղինակը 2017թ․-ին ուրիշ անձ է եղել։ 

 Հետաքննության ընթացքում 2017թ․ սեպտեմբերին ոստիկանության համապատասխան բաժնում ինձ պարտադրում էին, որ իրենց տամ իմ քարտեզների էլեկտրոնային վերջնական տարբերակը։ Ինչո՞ւ․․․։ Այս ամենից երևում էր, որ «իրենք՝ 6-րդ վարչությունը» քաջատեղյակ էին «իրադրությանը» և «աշխատում էին ինչ-որ մեկի» համար։ Հետո հասկացա, որ քարտեզների պատրաստի բնագրի էլեկտրոնային տարբերակը իրենց պետք էր, որը պարտադրաբար ուզում էին ինձնից ստանալ։

  Տվյալ բաժնի աշխատակիցները գործին կցելու համար նույնիսկ չվերցրին իմ քարտեզների վերաբերյալ գրապալատի տված գրությունն ու իմ և հրատարակչության միջև կնքված պայմանագրի պատճեն, գիտակցելով, որ դրանք բացասական ապացույցներ են ընդդեմ «իրենց մարդու»։

  1) Իբրև գործ հարուցվեց Մասիսի տպարանի նկատմամբ արտատպված B տարբերակի համար, որոնց վրա գրված է 2017թ․։ Դրանով իսկ իմ քարտեզների սեփականության իրավունքի ապօրինաբար ծախելու սկիզբը երևաց։

  2) Իսկ Հրազդան քաղաքի նախկին տպարանի տիրոջ՝ Կ․ Շխոյանի և Մասիսի տպարանի համատեղ արտատպության նկատմամբ գործ չի հարուցվել, «ծածկադմփոց» է արվել։     Ամեն ուսումնական տարվա սկզբում «Սուրմալու» շուկայում, ՀՀ-ի ողջ տարածքի գրախանութներում և այլ վաճառակետերում արտատպված A տարբերակը կապոցներով առկա են եղել, չնայած օրինապահ մարմինները(6-րդ բաժին) այդ երևույթը վարպետորեն կոծկեցին։

 Նախաքննական մարմնում ինձ հետ առերեսման ժամանակ «կեղծ հեղինակը» պնդաճակատորեն պնդում էր, որ այդ քարտեզները ինքն է գծել, կազմել՝ առանց օգտվելու իմ կողմից 1999թ-ի և 2010թկազմած և հեղինակած քարտեզներից։

 Հարց է առաձանում արտատպվածը եթե սկան արված չէ, ապա որտեղի՞ց է հայտնվել նույն իմ քարտեզը Մասիսի տպարանում՝  «կեղծ հեղինակի» մոտ։ «Կեղծ հեղինակը» սկզբնաղբյուրը ցույց չիտալիս, որովհետև այն գոյություն չունի։Դրանք իմ ձեռագրերն են։

   Մեջբերում եմ կատարում մի հատված նախաքննական մարմնին տրված իմ միջնորդությունից․ «Գ Ղազարյանը և Աշ Խաչատրյանը իբրև օգտվել են նույն աղբյուրներից, կազմել են նույն քարտեզները։ Այդ քարտեզների բազմաթիվ էջերում առկա են Գ Ղազարյանի ձեռագիր գեղանկարները, նաև կատարած արմատական փոփոխությունները, լրացումները։ Այդ բրոշյուրաքարտեզների 70 էջերի մոտ 90 քարտեզներում պարունակում են տասնյակ հազարավոր գծիկներ, պատկերներ։ Իրարից անկախ հեռազգաց մարդիկ չեն կարող այնպիսի գծագրում կատարել, որ բոլոր վերոնշված տվյալները մեկին մեկ համընկնե  իրար և կազմեն մոտ 90 քարտեզ։  Դրանք իրար կողքի դնելուց իրարից ոչ մի բանով չեն տարբերվում (քանի որ նույնի սկան արվածն է)։

 Փաստորեն «կեղծ հեղինակը» հեռազգացից ավելի զորեղ ունակություններ ունի»։

 Կրկին հարց է առաջանում՝ ինչու՞ և ինչպե՞ս է, որ «կեղծ հեղինակը» խառնված է այս գործին, ըստ իր ցուցմունքի իբրև որոշ գումարի դիմաց պատվեր է կատարել։ Բայց ի՞նչ պատվեր․․․ Այս նսեմացնող պատվե՞րը․․․

Նախաքննությունը ԱՅԼ ՀՈՒՆՈՎ է ընթացել։ Գործը իբրև թե քննվել է քննչական կոմիտեի քՄասիսի քննչական բաժնում։ Գործը չի քննվել լրիվ, օբեկտիվ և բազմակողմանի։ Ուժեղ ճնշում է կատարվել մեր վրա, որ գործը անպայման պետք է կարճվի։

«Կեղծ հեղինակի» հետ առերեսման ժամանակ (19.01.2018թ․) քննիչի հարցին, թե ինչ աղբյուրներից եմ օգտվել քարտեզներ կազմելուց, պատասխանեցի․ «Չեմ կարող պատասխանել, քանի որ դա իմ ձեռնարկատիրական գործունեության իրավունքի գաղտնիքն է»։ Բայց քննիչը այս պատասխանը որպես պատասխան չհամարեց և անօրինականորեն պարտադրեց, որ պատասխանը փոխեմ։ Նույն ժամանակ քննչական բաժնում իմ ներկայացուցչին զբաղեցրել էին, որպեսզի քննիչը իր ձևով հարցաքննություն կատարի՝ լրիվ  ոտնահարելով իմ իրավունքները։ Առերեսման ընթացքը դիտմամբ ձգձգվում էր, քննիչը ինչ-որ կենտրոնից նյութեր էր ստանում նոր ընդմիջումներով հարցեր տալիս, իմ պատասխանից հետո ձեռագիրը տանում էր քննարկելու, հետո վերադառնում նոր հարցեր ուղղելով ինձ, այդպես շարունակ առերեսումը ձգձգվեց ժամը 1000 մինչև ժամը 1830, բայց ուրիշ ձևի «ժամանակահատված» ձևակերպվեց։

Սպառնալիք է կատարվել նաև այն ժամանակ, երբ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ-ի ԳՎ-ի աշխատակցից հեռախոսով հարցում եմ կատարել կեղծված քարտեզների A տարբերակի վերաբերյալ որոշման կայացման մասին, սակայն նա սպառնալիքով է պատասխանել ինձ (կա հեռախոսային խոսակցություն)։ Ինձ լռեցնելու համար նաև նույն ժամանակ նույն բաժնից (6-րդ վարչություն) մի շփոթեցնող որոշում եմ ստացել այլ քննչական բաժնին հասցեագրված, որի պատճենը կից ներկայացնում եմ՝ թվագրված 24.01.2018թ․ N 274։ Իրենց պնդմամբ իմ գործում A տարբերակի վերաբերյալ որոշում կա, որը իմ կարծիքով, իմ գործի միջից Մասիսի քննչական բաժնում վերացրել են։ Քննիչի և այլոց արարքը նպատակաուղղված են եղել, որ հիմք ստեղծվեր հանցակազմը վերացնելու համար։

 Անկողմնակալ դիտորդի աչքին էլ առաջին հայացքից երևում է, որ բնագիրը և արտատպվածը նույն քարտեզներն են իրենց վրիպակներով ու նույն թերություններով հանդերձ, մոտ 90 քարտեզներ։ Ինչու՞ դատախազ ՏՀակոբյանը, Արարատի մարզի դատախազի պաշտոնակատար ՀՆիկողոսյանը և ՀՀ գլխավոր դատախազ ԱԴավթյանը չնկատեցին դա, թե՞ «չուզեցին տեսնել», թե՞ ինչ-ինչ պատճառներով «ճնշման տակ չկարողացան տեսնել» և թույլ տվեցին իրենց վերահսկողության տակ գտնվող քննիչ  ԵԹորոսյանը կամայականություններ կատարի։

ք․Մասիսից նամակը ստանում եմ 1-2 օրում, իսկ ք․Երևանից ք․Մասիս քննչական բաժին նամակը ստանում են 6 և ավելի օրերից հետո։  Իմ օրինական ժամկետում կատարած միջնորդությունը՝ ք․ Երևանում փոստ հանձնվածը՝ (21.02 2018թվին) իբրև ստացել են 27.02.2018թվին, և այլ միջնորդությունները նմանապես ուշացումով են ձևակերպված։ Ինչո՞ւ․․․

      Ո՞վ է պատասխան տալու այս իբրև ուշացումների համար։

 Արարատի մարզի դատախազության դատախազ ՍՀովհաննիսյանը կարծես թե չխառնվեց կատարվելիք կեղծիքներին (մինչ այդ լսել էի, որ նա հեղինակային աշխատանքի նկատմամբ հարգանք ունի)։ Ոչ մի քննիչ կամ դատախազ առանց իր վերադասի համաձայնության կամ հանձնարության (ի դեպ ըստ չար լեզուների «կեղծ հեղինակը» և արտատպողները քննչական կոմիտեում «ապարանցի ազգական» և այլուր «ուժեղ մեջք» ունեն) չի կարող նման անօրինական և չհիմնավորված կարճման որոշում կայացնել։

 Այդ անօրինական որոշման դեմ բազմաթիվ անգամներ եմ բողոք կատարել, բայց․․․ անօգուտ։ Զգացել եմ իշխանական, ուժային կառույցների ճնշումները իմ և փաստաբանների վրա։ Նույնիսկ փաստաբաններից մեկը իմ միջնորդության առաջին կետը գաղտնի կերպով փոխել է հօգուտ իմ հակառակորդի։

 Արդյոք փաստաբանական կառույցը անկա՞խ է, թ՞ե․․․

 Ես պարբերաբար հեռախոսիս համարը փոխում եմ։ Յուրաքանչյուր փաստաբանի հետ խոսում եմ առանձին և չօգտագործվող համարներից, բայց միևնույն է «նրանք ինչ-ինչ միջոցներով տեղեկանում (հեռախոսի համար անմիջապես իմանալու հնարավորությունը ունեն միմյան ուժային կառույցները) և խառնվում են փաստաբանների գործին։ Ստացվում է, որ ուժային կառույցներն այս տեխնիկական լայն հնարավորություններն օգտագործում են նաև ի շահ իրենց անձնական նպատակների։

 Արտատպողները անօրինական կերպով օգտագործել են «Հաստատված է ԿԳՆ ԿԱԻ-ի կողմից․․» հղումը։ Վերոնշված կառույցները, տեղյակ լինելով, համառորեն լռում են՝ վերաբերմունք ցույց չտալով կատարված հանցագործության նկատմամբ։

     Կաշառե՞լ են, թե՞ «ճնշել՝» ձայն չհանելու համար։ Ինչքա՞ն է պետք լռել։ 

Արտատպվածի B տարբերակի VI դաս-ի ուրվագծային քարտեզի էջ 10-ում ԱՎՍՏՐԱԼԻԱ վերնագրի փոխարեն գրված է ԱՆՏԱՐԿՏԻԴԱ ֆիզիկական քարտեզ, տե՜ս քարտեզին, սկանելուց հետո քարտեզի վրա չեն կարողացել փոփոխություն կատարել, վերնագիրն է փոխվել։ Սրա վերաբերյալ տասնյակ հազարավոր աշակերտներ պետք է հարցեր տան ուսուցչին։ Ավելի ճիշտ չէ՞, որ այդ հարցը ուղղել «կեղծ հեղինակին»՝ ԿԱԻ-ի աշխատակից Աշոտ Խաչատրյանին, ով իբրև այդ քարտեզները արտատպողների պատվերն է կատարել՝ որոշ գումարով նրանց փոխարեն «թուք ու մուր ուտելու» պատասխանատվությունը և հանցանքը վերցրել է իր վրա՝ քննչական կոմիտեի «ապարանցի ազգականի» հույսով:

«Ոսկե բարեկամ հայ ընտանեաց» մատենաշարի հեղինակ և հրատարակիչ քարտեզագիր-հեղինակ Գագիկ Ղազարյան (Գագիկ Ս-Սարգսենց) 

Տպել
4760 դիտում

Արմեն Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների հիշատակին

Մայիսյան եռատոնը պետք է մնա եռատոն, թեկուզև ժամանակավորապես խեղված խորհրդով. Արտակ Բեգլարյան

Խաշոկջիի սպանությունից ի վեր Թուրքիայից առաջին անգամ պաշտոնյա կմեկնի Սաուդյան Արաբիա

3800-4200 մարդ է մասնակցում Քոչարյանի «հեռահավաքին» 16:25-ի դրությամբ. Civic

Այս գիշեր ցուրտ ցիկլոն է ներթափանցելու Հայաստան. սպասվում է ինտենսիվ անձրև, կարկուտ, ձյուն, ուժգին քամի

Երևանում երթուղայինի հրդեհումից այրվել է նաև մոտակա կանգառի գովազդային վահանակը (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը պետական պարգևներ է հանձնել մի շարք զինծառայողների (լուսանկարներ, տեսանյութ)

Հարգանքով ենք հիշում մեր ընդհանուր հերոսներին. ՀՀ նախագաhին շնորհավորել է Տաջիկստանի նախագահը

Մաղթանքս մեկն է՝ խաղաղ երկինք. Գյումրիում անցկացվեց ՀՀ և ՌԴ զինված ուժերի զինծառայողների համատեղ շքերթ (լուսանկրաներ)

Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառներ է ունեցել Վարդենիս եւ Ծովակ համայնքներում

Քոչարյանն ու դաշինքը մարդկանց հավաքել են Ազատության հրապարակում, իրենք ելույթ են ունենում «Գրանդ հոթել Երևան»-ից. Civic

Իսպանիայում ՀՀ դեսպանը Մադրիդում ներկա է գտնվել Մեծ հայրենականի տարելիցի միջոցառումներին

Հայրենական պատերազմում հաղթանակի տարեդարձի առթիվ Ա. Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի նախագահները

Հաղթանակի ու խաղաղության տոնին Սուրբ պատարագ է մատուցվել Գայանե վանքում

Հրդեհ Գյումրի քաղաքում. այրվել է տան տանիք

Նիկոլ Փաշինյանը ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի N զորամաս

Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող ГАЗель-ում հրդեհ է բռնկվել. վարորդը էվակուացրել է ուղևորներին

Արմավիրում 28-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Toyota Camry-ով մխրճվել է հոտի մեջ. 31 գառ տեղում սատկել է, 7-ը՝ վիրավորվել

Երևանում կանխվել է ինքնասպանության փորձը Հաղթանակի կամրջից

Արայիկ Հարությունյանն ու Գագիկ Ծառուկյանը քննարկել են Արցախում սոցիալ-տնտեսական և հումանիտար ծրագրերի իրականացումը

Կյանքից հեռացել է Հասմիկ Կիրակոսյանը

Արցախի նախագահը Մայիսյան եռատոնի առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Համոզված եմ, որ մենք կվերակենդանանանք և, անկասկած, կկերտենք մեր հաղթական ապագան. Արթուր Թովմասյան

Արցախում Մայիսի 9-ի միջոցառումները մեկնարկել են խաչերթով

Արմեն Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը Մայիսի 9-ի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին

Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը զոհաբերածների հիշատակին (լուսանկարներ)

Մենք պարտք ունենք մեր նահատակների ու նոր սերնդի առջև. Ամենայն հայոց կաթողիկոս

Շորժա գյուղում բնակելի տունէ հրդեհվել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 178 նոր դեպք. առողջացածների թիվը գրեթե եռակի է

Դավաճանած կլինենք նրանց հիշատակը, եթե չկառուցենք ամուր պետություն, որը կապահովի Արցախի վերածնունդը. Նիկոլ Փաշինյան

Նոր հաղթանակներ գրանցելու համար պետք է հիշել և արժևորել պատմական հաղթանակները. Արցախի ԱԳՆ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր

Մենք պարտավոր ենք հաղթել. ՀՀ նախագահի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

Շուշին այսօր էլ պիտի լինի հայկական վերածննդի կարևորագույն խորհրդանիշներից մեկը. Արարատ Միրզոյան

Ֆիորին France 3-ի եթերում չկարողացավ զսպել հուզմունքը Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգի կատարման ժամանակ (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է անմահացած ժամկետային զինծառայող Վահան Աղախանյանի ընտանիքին

Ցավում եմ, որ այս բարձրագույն կոչումը հանձնում եմ ոչ թե անձամբ Կոմանդոսին, այլ Ձեզ, և հանձնում ենք հետմահու. Փաշինյան