Կազմակերպվել են ՆԶՊ առարկայի գործնական դաշտային պարապմունքներ

ՀՀ պաշտպանության նախարարության կայքը տեղեկացնում է կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ կազմակերպած ապրիլի 15-ից մայիսի 15-ը նախնական զինվորական պատրաստություն առարկայի գործնական դաշտային պարապմունքների անցկացման մասին: 

«ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտապես աջակցում է զորամասերի և ռազմաուսումնական հաստատությունների հետ դպրոցականների կապերի ամրապնդմանը, հանրակրթական հաստատությունների սովորողների հետ դաշտային պարապմունքների անցկացմանը:

Ի նշանավորումն Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ  պլանավորել ու իրականացրել են նախնական զինվորական պատրաստություն առարկայի գործնական դաշտային պարապմունքներ:

Պարապմունքներին ընդգրկվել են հանրապետության ավագ դպրոցների 11-րդ դասարանների ավելի քան 13.000 աշակերտներ, այդ թվում նաև` աղջիկներ: Պարապմունքների ընթացքում աշակերտները ծանոթացել են զորամասերի մարտական ուղուն, ռազմական տեխնիկային և սպառազինությանը, զինծառայողների կենցաղին, հանդիպել են մարտական գործողություների մասնակիցների և մարտական պատրաստության գերազանցիկների հետ: Զորամասերի հրաձգարաններում աշակերտների համար կազմակերպվել են կրակային պարապմունքներ մարտական փամփուշտներով:

Միջոցառումներն իրականացվել են տարածքային զինկոմիսարիատների սպաների, դպրոցների զինղեկների, մարզպետարանների կրթության վարչությունների պատասխանատուների և զորամասերի հրամանատարների համատեղ ուժերով:

Աշակերտներին զորամասեր և հրաձգարաններ ավտոբուսներով տեղափոխումների անվտանզությունը ապահովելու համար ներգրավվել են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները» - ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Տպել
1665 դիտում

Աշտարակի ոստիկանները հանգստի գոտուց բերման են ենթարկել երիտասարդների և հայտնաբերել թմրամիջոց (տեսանյութ)

Պաշտպանն այց է իրականացրել «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն

Սամվել Կարապետյանի եղբորորդին չի ընդունում մեղադրանքը. նա եւ Վահե Պարազյանը առերեսվել են

Մասիսի գերեզմանատան մոտակայքում ցորենի արտ է այրվում. դեպքի վայր է մեկնել 7 հրշեջ մեքենա

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել է բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովումը

Մի քանի ժամ տեւած բողոքի ակցիայից հետո ցուցարարները բացել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը

Սյունիքի մարզի Ծավ համայնքին կից անտառում հրդեհ է բռնկվել. սահմանել են հերթապահություն

Վենետիկի հանձնաժողովը բեղմնավոր է գնահատում ՀՀ իշխանությունների հետ գործակցությունը. հայտարարություն

ԵԽ փորձագիտական խումբը կաջակցի ազգային երիտասարդական ռազմավարության վերանայմանը

Երևանում հեռուստաաշտարակի հարևանությամբ կողաշրջվել է ցեմենտ տեղափոխող բեռնատարը

Գյումրու շուկայում ՍԱՏՄ-ն առանց փորձաքննության մսեղիք է հայտնաբերել (լուսանկարներ)

ԱԱԾ տնօրենի հանձնարարականով աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանին դատի են տվել

«Բանանցի» երկրպագուները նայելու ոչինչ չունեին. խայտառակ պարտություն կրեց, դուրս մնաց ԵԼ-ից

Հուլիսի 4-ից ուռուցքաբանական հիվանդությունների ճառագայթային թերապիայի մասով կատարվել են փոփոխություններ

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, պայքար է հին ու նոր համակարգերի, ապագան կերտելու հին ու նոր մեթոդների միջեւ

2021 թվականին ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանում

Շորթում կատարելու համար մեղադրվող լրագրողը 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Հուլիսի 18-ին կառավարությունը կքննարկի Մարտի 1-ի ժամանակ տուժածներին որպես աջակցություն տրամադրվող գումարի չափը