Կալանավորման պրակտիկայի բարեփոխման նպատակով կտրուկ միջոցներ կձեռնարկվեն

12/06/2018 schedule21:45

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նիստի ընթացքում քննարկվել են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների հիմնավորվածության պրակտիկային առնչվող հարցեր՝ նախորդ տարի օգոստոսի 4-ի ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ընդունված որոշումների կատարման համատեքստում: 

ՀՀ դատախազության հաղորդագրության համաձայն, ընդգծվել է խափանման միջոց կալանքի ընտրության և կալանքի ժամկետը երկարացնելու լիարժեք օրինականության ապահովմանն ուղղված դատախազական հսկողությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը: 

Նշելով, որ չնայած կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունների քանակի նվազումը, դատարանների կողմից այդ միջնորդությունների բավարարման ցուցանիշների բարելավումը վկայում են չհիմնավորված միջնորդություններ ներկայացնելուց խուսափելու պրակտիկայի ամրապնդման մասին՝ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ այս ոլորտում արձանագրված ձեռքբերումները, առկա միտումները չեն արդարացնում ինչպես մեր սպասելիքները, այնպես էլ հանրային ընկալումը: Նրա դիտարկմամբ խնդիրը շարունակում է մնալ արդիական և այն արագ, հիմնավորապես լուծելու նպատակով անհրաժեշտ է անցնել կտրուկ միջոցառումների՝ ապահովելով բարեփոխումների շարունակականությունը:   

Առաջին, ըստ Արթուր Դավթյանի, յուրաքանչյուր գործով խափանման միջոցի ընտրության միջնորդության՝ ՀՀ դատախազության կոլեգիայի կողմից ընդունված կանոններին լիարժեք համապատասխանության ապահովման համատեքստում անհրաժեշտ է հատկապես ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների պարագայում շեշտը դնել կալանքի հիմքերի ոչ թե հավանական կանխատեսելիության, այլ քրեական գործի նյութերով կալանքի հիմքերի մասին ռեալ փաստական տվյալների առկայության վրա:

 Երկրորդ, ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է խափանման միջոց ընտրելու հարցի քննարկման ցանկացած դեպքում պարտադիր դիտարկել այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորության հարցը և, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատելով ռիսկերը, լայնորեն կիրառել անձնական կամ կազմակերպությունների երաշխավորությունը, նաև գրավը՝ որպես խափանման միջոց: 

Երրորդ, շեշտվել է, որ հատկապես կալանքի ժամկետների երկարացման դեպքում մանրամասն քննության առարկա պետք է դարձնել կալանավորման հիմքերի իրական շարունակականության առկայությունը, ինչպես նաև վարույթ իրականացնող մարմինների կողմից նախաքննության խնդիրների լուծման գործում պատշաճ ջանասիրության ցուցաբերումը:   

«Այս ամենը, իհարկե, չի նշանակում, թե մենք միաժամանակ պատասխանատու չենք մեղադրյալի հետագա վարքագծի ճիշտ գնահատման, անազատության մեջ գտնվող մեղադրյալի դրսևորած բացասական վարքագծի հետևանքների առումով: Անխոս, գերխնդիրը յուրաքանչյուր գործով պատշաճ վարույթի ընթացքն ու արդյունքներն ապահովելն է: Բայց միաժամանակ՝ որպեսզի դա չհանգեցնի մեղադրյալի ապագա վարքագծի գնահատման ընդարձակ հավանականությամբ վերջինիս իրավունքների չհիմնավորված սահմանափակման, յուրաքանչյուր դեպքում, երբ կընտրվի անազատության հետ չկապված խափանման միջոց, անհրաժեշտ է ապահովել, որ հետաքննության մարմիններն իրենց ողջ գործիքակազմի գործադրմամբ հետևեն, որպեսզի մեղադրյալի կողմից անազատության հետ չկապված խափանման միջոցի պայմանների խախտման յուրաքանչյուր դեպքում անմիջապես պատշաճ արձանագրվի այն, տրվի իրավաչափ արձագանք և վարույթ իրականացնող մարմնին անհապաղ տեղեկացնեն այդ մասին: Նույն նպատակով անհրաժեշտ է ցուցումներ տալ քննիչներին՝ քննչական գործողությունների միջոցով ստուգելու նույն պայմանների պատշաճ պահպանումը մեղադրյալների կողմից: Իսկ երբ օրենքով սահմանված կարգով կարձանագրվի այդ պայմանների խախտումը՝ դա իրավաչափ գնահատականների կարժանանա»,-նշել է Արթուր Դավթյանը: 

Գլխավոր դատախազը հանձնարարել է խիստ հետևողական լինել նշված պահանջների՝ քննիչների, հսկող դատախազների կողմից ապահովման նկատմամբ, իսկ խախտման յուրաքանչյուր դեպքում պարտադիր կիրառել դատախազական ներգործության համաչափ միջոցներ: 

 Նկատի ունենալով քրեական դատավարության նոր օրենքի ընդունման գործընթացի ձգձգումը, մյուս կողմից Հայաստանում պրոբացիոն ծառայության կայացումը՝ ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է ամենասեղմ ժամկետներում միջազգային փորձի ուսումնասիրության հենքի վրա մշակել կալանավորման՝ որպես խափանման միջոցի կիրառման իրավակարգավորումների՝ այդ թվում այլընտրանքային փախանման միջոցների ներդրմանն առնչվող օրենսդրական փոփոխությունների փաթեթ և միջոցներ ձեռնարկել հանրային մասնակցայնությունն ապահովելու նպատակով մասնագիտական շահագրգիռ շրջանակների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ նախագիծը քննարկելու ուղղությամբ:

Տպել
3053 դիտում

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ