Փրկարար ծառայությունը ցուցադրական վարժանք է անցկացրել Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում

12/06/2018 schedule23:20

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հունիսի 12-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամում (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հակառակորդի հարձակման դեպքում աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը» թեմայով:

Միջոցառման հիմնական նպատակներն էին՝

- ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս,

- կատարելագործել «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի կազմավորումների եւ արձագանքող ուժերի համագործակցությունը:

Մշակված սցենարի համաձայն՝ հակառակորդը կրկին խախտել էր հրադադարը եւ տարբեր տրամաչափի զենքերից սկսել գնդակոծել ՀՀ սահմանամերձ գյուղերը: Նշված համայնքները ենթարկվել էին նաեւ օդուժի հարձակման: ՀՀ սահմանը հատել էր հակառակորդի պայմանական 4 կործանիչ ինքնաթիռ: Թշնամու օդուժի կողմից «ռմբակոծվել» էր նաեւ ինստիտուտի մասնաշենքը:

Վարժանքի մեկնարկը տվեց «Օդային տագնապ» ազդանշանը: Ինստիտուտի քաղպաշտպանության շտաբի պետը, ապաստարանների սպասարկման խմբի միջոցով, կազմակերպեց աշխատակիցների պատասպարումը վարչական շենքի ապաստարանում:

«Ռմբակոծության» հետեւանքով տեղի էր ունեցել փլուզում, որի պատճառով արգելափակվել էին ապաստարանի ելքերը: Դեպքի վայր է ժամանում ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման խումբը: Ծավալվում է փրկարարական աշխատանքների ղեկավարման օպերատիվ շտաբ: Փրկարարները եւ պարամեդիկները տուժածներին ցուցաբերում են առաջին բուժօգնություն եւ հանձնում շտապօգնության բրիգադին: Դեպքի վայրում աշխատում են նաեւ Երեւան քաղաքի հերթապահ ծառայությունների օպերատիվ խմբերն ու ստորաբաժանումները՝ ՀՀ ոստիկանություն, շտապբուժօգնություն, «Երեւան գազ», «ՀԷՑ» եւ «Վեոլիա Ջուր»՝ յուրաքանչյուրն իրականացնելով իր լիազորությունների շրջանակում սահմանված աշխատանքները:

Ուսումնավարժության արդյունքներն ամփոփելու ժամանակ նշվել են նկատված թերություններն ու բացթողումները, ինչպես նաեւ դրանց վերացման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները:

Տպել
846 դիտում

Երևանում և ևս 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Արտաշատ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով 2 հոգի հոսպիտալացվել է

Կենդանիների կենսաապահովման կետեր կկառուցվեն Հայաստանում

Թուրքիայում հայկական եկեղեցու պատերին արված գրաֆիտիները հեռացվել են (լուսանկարներ)

Վաղարշապատի 5 բնակիչ թունավորվել է գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով

Դոնորների հետ համագործակցության համակարգման հարթակը կենսական պահանջ է․ փոխվարչապետ

Անահիտ Տեր-Մինասյանը ՀՀ ամենահեղինակավոր ուսումնասիրող­ներից է. վարչապետը ցավակցել է պատմաբանի մահվան կապակցությամբ

Շարունակում են փակ մնալ Արագածոտնի մարզի 17 գյուղերի միջհամայնքային ճանապարհները

28-ամյա քաղաքացին սպառնացել է նետվել Երեւանի Հաղթանակի կամրջից

Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ. նոր հայցադիմում է ներկայացվել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հետաքրքրել են Դավոսում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մանրամասները

Հանդիպել են Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ու Իրաքի կապի նախարարը

ԳԹԿ կառավարման խորհրդի կազմը հաստատվել է, թեստերի ժողովածուներն էլ վեճի առարկա են

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը

Մենք եկանք անաղմուկ՝ հատուկ ընտրություններին քվեարկելու համար. Նիկոլա Ազնավուրը՝ վարչապետին

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով վաղը կժամանի Երևան

Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդների գործով Վերաքննիչն իրարից տարբերվող որոշումներ է կայացրել

Փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր. ուղերձ՝ Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ

Black Box կամ Սեւ տուփ-Փոքր բեմ. Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է նոր ձեւաչափով թատրոն

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին