ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակներին

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը, որի կազմում էին ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Ժան-Ֆիլիպ Բոզուլը, ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի քարտուղարության արտաքին հարաբերությունների վարչության ղեկավարի տեղակալ Դմիտրի Մարչենկովը, ԵԽ հայաստանյան գրասենյակի ծրագրի համակարգող Տաթևիկ Դավթյանը։

ՏԿԶ հաղորդագրության համաձայն, ողջունելով հյուրերին՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ Հայաստանի երկարամյա համագործակցության պատմությունը և այդ համագործակցության շրջանակներում իրականացված բոլոր այն ծրագրերը, որոնք նպաստել են համապետական և տեղական մակարդակներում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը։

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Ժան-Ֆիլիպ Բոզուլը շնորհակալություն է հայտնել նախարար Պապիկյանին ընդունելության համար և նշել, որ նախարարության հետ երկար տարիների համագործակցությունը միտված է եղել Հայաստանի համայնքների կարողությունների հզորացմանն ու ուժեղ և ինքնուրույն վարչատարածքային միավորներ ունենալուն։ Բոզուլը նաև հայտնել է, որ իրենք ուշադրությամբ են հետևել Հայաստանում տեղի ունեցած խաղաղ և անցնցում փոփոխություններին, ինչը վկայում է երկրում հաստատված իրական ժողովրդավարության մասին՝ միաժամանակ հավելելով, որ կոնգրեսը պատրաստակամ է իր իրավասությունների շրջանակներում և ունեցած գործիքակազմով աջակցել Հայաստանում սկիզբ առած բարեփոխումներին։

Նախարարը պատվիրակներին տեղեկացրել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են ավարտին հասցնել տեղական ինքնակառավարման մարմինների ապակենտրոնացման գործընթացը, որն իրականացվելու է հանրության լայն շրջանակների մասնակցության և նրանց ազատ կամարտահայտության պայմաններում։ «Իրական ապակենտրոնացված, ինքնակառավարվող և անկախ ավագանու ինստիտուտ ունեցող համայնքներ մենք կարող ենք ունենալ միայն այն ժամանակ, երբ համագործակցելով քաղհասարակության հետ, ձևավորենք հանրային ինքնագիտակցության և քաղաքական հասունության բարձր մակարդակ ունեցող քաղաքացիներ»,-ասել է Սուրեն Պապիկյանը՝ հույս հայտնելով, որ այդ հանգրվանին հասնելու գործում կունենան ԵԽ աջակցությունը։

Ավարտին Ժան-Ֆիլիպ Բոզուլը կոնգրեսի նախագահի անունից նախարար Պապիկյանին հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Ստրասբուրգում կայանալիք Կոնգրեսի ամենամյա նստաշրջանին։

Տպել
625 դիտում

Չինաստան՝ առանց վիզայի. կառավարությունում նախագիծ է քննարկվում

Ռուսաստանում ավտովթար է տեղի ունեցել հայկական պետհամարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ

ՊԵԿ-ում ամենամեծ պարգեւավճարը 1,5 մլն դրամ է եղել. Դավիթ Անանյան

#թողեք աշխատենք. Օպերայի հարակից սրճարանատերերը չեն պատրաստվում հեշտությամբ զիջել դիրքերը

Հրապարակվել է Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը․ միկրոձեռնարկատիրությունն ազատվելու է հարկերից

Մարկոս Պիզելիի վիրահատությունը հաջող է անցել

Արմեն Գրիգորյանը չի ստանձնելու ԿԸՀ նախագահի պաշտոնը․ պաշտոնական հերքում

Կառավարության հերթական նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը

ՀՀ-ում վերելակներ կարտադրվեն․ չինացի ներդրողներին ընդունել է նախարար Տիգրան Խաչատրյանը

Մացահել է ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը

Ապատեղեկատվություն եւ բացահայտ սուտ․ ՊԵԿ-ն՝ աստղաբաշխական պարգեւատրումների մասին

Հայաստանը «Կալաշնիկով» կոնցեռնից կգնի մոտ 50 նորագույն АК-12 ինքնաձիգ

Արցախյան գոյամարտում անկասկած մեծ է ՀՅԴ ներդրումը. Արայիկ Հարությունյան

Հարկադիր կատարման ծառայությունը տնտեսել և բյուջե է վերադարձրել ավելի քան 26 մլն դրամ. նախարար

Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով ավտոմեքենաների համար, Լարսը բաց է. ճանապարհներն՝ այսօր

Խոշոր հրդեհ Ավանում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ. տանիքն ամբողջությամբ այրվել է

Գրադարաններ, երաժշտական դպրոց, մանկապարտեզ. քաղաքապետարանում տնօրենների մրցույթ է կայացել

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների վարչապետը

Մեդիան մեզ բլոկադայի էր ենթարկել, մենք կարողացանք ճեղքել այն՝ կիրառելով սոցցանցերը. վարչապետ (տեսանյութ)

Իմ կառավարության ռազմավարությունն է Վրաստանը դարձնել տարածաշրջանի կենտրոն. Բախտաձե