Արցախի պետնախարարը ոլորտի պատասխանատուների հետ քննարկել է հարկային բարեփոխումների ծրագիրը

13/06/2018 schedule10:36

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ոլորտի պատասխանատու պաշտոնյաների հետ քննարկելու հարկային բարեփոխումների համալիր ծրագիրը:

Արցախի կառավարության հաղորդագրության համաձայն, Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը զեկուցել է իրականացվող աշխատանքների ընթացքի մասին՝ նշելով, որ հարկային բարեփոխումների հայեցակարգը պատրաստ է կառավարության հաստատմանը ներկայացվելու: Պետնախարարը շեշտադրել է, որ մշակված եւ կառավարության քննարկմանը ներկայացված հայեցակարգն ընդունելուց առաջ նախ անհրաժեշտ է այն հանրային լայն քննարկման դնել, եւ հանձնարարել է առաջիկա օրերին այդ ուղղությամբ սկսել աշխատանքները՝ ներգրավելով շահագրգիռ կազմակերպություններին:

Գ. Մարտիրոսյանը ֆինանսների նախարարության պատասխանատուների հետ հանդիպմանը կարեւորել է Արցախում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող շարունակական քաղաքականությունը եւ այդ համատեքստում հանձնարարել է առաջարկներ ներկայացնել փոքր տնտեսվարող սուբյեկտների հարկային բեռի թեթեւացման ուղղությամբ: Պետնախարարը հանձնարարել է նաեւ առաջիկայում իրականացվելիք բարեփոխումների նպատակով առաջարկներ ներկայացնել ծրագրային բյուջետավորման ներդրման եւ գանձապետական համակարգի վերաբերյալ:

Խորհրդակցության ընթացքում Գ. Մարտիրոսյանը հետաքրքրվել է 2019թ. բյուջետային գործընթացին առնչվող հարցերով եւ կարեւորել է, որ լուրջ ուշադրություն դարձվի միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմմանը:

Անդրադառնալով անբարեխիղճ հարկատուների կողմից կուտակված ժամկետանց պարտավորություններին՝ Գ. Մարտիրոսյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է դրանք եւս վերանայել եւ ֆինանսների նախարարին հանձնարարել է կարճ ժամկետներում կոնկրետ առաջարկներ ներկայացնել՝ անպայման հաշվի առնելով դրանց ծավալն ու կառուցվածքը: «Մեր խնդիրն է փոքր եւ միջին տնտեսվարողի կողքին կանգնելը եւ պետական հնարավոր աջակցություն ցուցաբերելը: ՓՄՁ ոլորտը մշտապես կգտնվի պետական քաղաքականության հոգածության ներքո»,- նշել է Գ. Մարտիրոսյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային նոր օրենքի՝ կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնելու եւ Արցախում դրան համարժեք քայլեր ձեռնարկելու, ինչպես նաեւ հանրապետության ֆինանսական ու հարկային դաշտերին վերաբերող այլ հարցեր:

Տպել
493 դիտում

Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում (տեսանյութ)

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն

Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

Ժամանակ է եղել՝ ծանրորդները խթանիչ են օգտագործել, հիմա դա չկա. ասել է մարզիչը

Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր. դեռ մանկատանն են