ՏԻՄ. Հրազդանում կրքերը չեն հանդարտվում

13/06/2018 schedule14:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 10-ի համարում

Հրազդանում հետընտրական կրքերը այդպես էլ չեն հանդարտվում: Երեկ Հրազդանի կենտրոնական հրապարակում, Կոտայքի մարզպետարանի վարչական շենքի դիմաց կրկին տեղի է ունեցել քաղաքապետի թեկնածու Արթուր Շաբոյանի կողմնակիցների հանրահավաք: Իսկ այսօր Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը կսկսի քննարկել Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արթուր Շաբոյանի դիմումը, որով նա պահանջել է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 29-ին Հրազդանում տեղի էին ունեցել քաղաքապետի ընտրություններ, որոնք նշանավորվեցին նրանով, որ դրանց կազմակերպիչ թիվ 41 ԸԸՀ-ն սկսել էր բացահայտ օրինախախտմամբ զբաղվել:

Ընտրությունները աչքի ընկան նաեւ այն փաստով, որ քվեարկության վերջում եւ արդյունքների ամփոփման փուլում ինչ-որ ոստիկաններ քաղաքապետի թեկնածուներից Արթուր Շաբոյանի կողմնակիցների ծեծ ու ջարդ էին իրականացրել: Ա.Շաբոյանի բողոքով թիվ 41 ԸԸՀ-ն վերստուգել էր 23 տեղամասերից 21-ը, որից հետո ընտրությունների արդյունքները եղել էին այսպիսին՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի օգտին քվեարկել էր 10 հազար 488, իսկ Ա.Շաբոյանի՝ 10 հազար 100 ընտրողներ: Իսկ երեկվա հանրահավաքից հետո նրա կազմակերպիչները տարածել են մի հայտարարություն, որում մասնավորապես ասված է, որ հանրահավաքի մասնակիցներն իրենց վճռական բողոքն են արտահայտում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանի դեմ, նշվում է նաեւ, որ թիվ 41 ԸԸՀ-ն օրինականությունն ապահովելու փոխարեն ինքն է Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումներ թույլ տվել:

«2005թ. մայիսի 29-ին տեղի ունեցած Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում, ինչպես նաեւ դրանցից հետո տեղի ունեցած կեղծիքները, ԸՕ-ի խախտումները եւ ոստիկանության ջոկատների բռնարարքները իրականացվել են Կոտայքի մարզպետի, Հրազդանի գործող քաղաքապետի եւ թիվ 41 ԸԸՀ դրդմամբ եւ թողտվությամբ»,- ասված է հայտարարությունում: Այսպիսով, հանրահավաքի մասնակիցները որոշել են դիմել ՀՀ նախագահին եւ Աժ նախագահին, որպեսզի նրանք Հրազդան ուղարկեն իրենց ներկայացուցիչներին` իրավիճակին տեղում ծանոթանալու:

Վարչապետին դիմում են Կոտայքի մարզպետ Կ.Շահգելդյանի կամայականություններին վերջ տալու, ՀՀ գլխավոր դատախազին՝ Հրազդանում տեղի ունեցածին իրավական գնահատական տալու, ինչպես նաեւ օրինախախտ ԸԸՀ համապատասխան անդամներին պատասխանատվության ենթարկելու համար: Ըստ հայտարարության, հանրահավաքի մասնակիցները որոշել են դիմել նաեւ արդարադատության նախարարին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, հասարակական կազմակերպություններին եւ ԶԼՄ-ներին:

Հ.Գ. Երեկ  ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ հանրահավաքի 8 մասնակիցներ ենթարկվել են վարչական տույժի չարտոնված հարահավաքի մասնակցելու համար:        

Վահագն Հովակիմյան

Տպել
1066 դիտում

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի․ Վեհափառ

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև