Ներկա-բացակա. կոճակ սեղմողները աշխատել են գերազանց 

13/06/2018 schedule14:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 10-ի համարում

Ինչքան վատ է աշխատում մեր խորհրդարանը, այնքան ԱԺ քարտուղարության տրամադրած տեղեկանքը՝ պատգամավորների բացակայությունների վերաբերյալ, գնալով հուսադրող է դառնում: Անցած՝ գարնանային նստաշրջանում նախատեսված էր խորհրդարանի 6 հերթական նիստ, որից երկուսը տեղի չի ունեցել քվորումի բացակայության պատճառով, իսկ մնացած նիստերն էլ մի կերպ էին կազմակերպվում՝  գրանցման քվեարկությունները մի քանի անգամ կրկնելուց եւ իրար փոխարեն գրանցվելուց հետո: Ու մինչ լրագրողները կանխատեսում էին, որ գարնանային նստաշրջանում անհարգելի բացակայած պատգամավորների թիվը, չհաշված ընդդիմադիրներին, անցնելու է մեկ տասնյակը, երեկ պարզեցինք, որ  պատգամավորներն աշխատել են իրենց չխնայելով:

Համենայնդեպս, բացականեր, բացի «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցություններից, գրեթե չկան: Ու եթե ընդամենը երկու պատգամավորի՝ Գագիկ Ծառուկյանի եւ Մխիթար Վարագյանի դեպքում է ԱԺ քարտուղարությունը տեղեկանք տրամադրել, որ վերջիններս չեն մասնակցել քվեարկությունների կեսից ավելիին, ապա բազմաթիվ այլ պատգամավորներ, որոնք եւս անհիշելի ժամանակներից ոտք չեն դրել խորհրդարան, պարզվում է, ոչ միայն ներկա են եղել նիստերին, այլ նաեւ մասնակցել են բոլոր քվեարկություններին:

Մասնավորապես, եթե որեւէ մեկին թվում է, թե խորհրդարանում ինքը գրեթե չի տեսել, կամ՝ քվեարկությունների կեսին հաստատ չեն մասնակցել պատգամավորներ Ալեքսանյան Սամվելը, Արզաքանցյան Տիգրանը, Գուլոյան Մուրադը, Գեւորգյան Նահապետը, Հակոբյան Գեւորգը, Հակոբյան Հակոբը (Lեդի), Համբարձումյան Արկադին, Հայրապետյան Ռուբենը, Մանուկյան Աբրահամը, Միքայելյան Սասունը, Մխիթարյան Արշակը, Սահակյան Սամվելը, Սարգսյան Ալեքսանդրը, Սարգսյան Լեւոնն ու Փամբուկյանը Հարությունը, ապա նման բան մտածողները լուրջ թյուրիմացության մեջ են, քանզի, ինչպես ասում է ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը՝ կա համակարգիչ, որի տրամադրած արդյունքի համաձայն, այդ պատգամավորները չեն բացակայել, անկախ նրանից՝ ընդհանրապես մտե՞լ են խորհրդարանի շենք, թե՞ ոչ:

Իսկ որ պատգամավորների վերոնշյալ խումբն անցած նստաշրջանում խորհրդարանում գրեթե չի երեւացել, դա ապացուցելու համար համակարգչին հղումն անելն անիմաստ է: Նրանք չեն երեւացել, սակայն նրանց բոլոր կոճակները պարտաճանաչորեն սեղմվել են այդ գործում մեր խորհրդարանում առկա բազմաթիվ պրոֆեսիոնալների կողմից, որոնցից շատերն արդեն յուրացրել են մի մատով իրենց, արմունկով՝ կողքինի կոճակը սեղմելու մասնագիտական նրբությունները: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին եւ Մխիթար Վարագյանին, ապա, մեզ հասած տեղեկությամբ, ԱԺ-ում կոճակ սեղմելու «գործ» դրած պատգամավորներից մեկը նրանց եւս առաջարկել է իր ծառայությունները, սակայն վերջիններս հրաժարվել են: Համենայնդեպս, երեկ թե՛ Ծառուկյանի եւ թե՛ Վարագյանի օգնականներն ԱԺ նախագահին դիմում էին պատրաստում՝ վերջիններիս բացակայությունները հիմնավորող գրություններով:

Այսպիսով, էլի մնացին «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների 23 պատգամավորները, որոնք բոյկոտել են գարնանային ողջ նստաշրջանը: Եւ չնայած հատուկ ընդդիմության համար փոխվեց ԱԺ կանոնակարգն ու ընդդիմությանը շանս տրվեց բոյկոտը հարգելի համարելու համար յուրաքանչյուր քվեարկությունից առաջ իր ներկայացուցչի միջոցով դրա մասին հայտարարելու, սակայն անցած նստաշրջանի ընթացքում ընդդիմադիր խմբակցություններն այդպես էլ չօգտվեցին ԱԺ կանոնակարգով իրենց համար արված «ադալժենիից»: Ուստի, չնայած կանխատեսելի պատասխանին, երեկ դիմեցինք «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցություններին, ճշտելու՝ նրանք որեւէ տեղեկանք պատրաստվո՞ւմ են ներկայացնել խորհրդարանին:

Ներկայացնում ենք այդ պատասխանների առավել կոռեկտ հատվածները. «Ո՛չ»,- ասաց «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: Իսկ Արտաշես Գեղամյանն ասաց. «Երբ անօրինական իշխանություններին օրենքով պահանջված տեղեկանք ես ներկայացնում, անուղղակի կերպով ինքդ քեզ ես դնում վատ վիճակի մեջ, որովհետեւ այդ քայլով լեգիտիմացնում ես անօրինական իշխանությանը: Ի տարբերություն ոմանց, «Ազգային միաբանության» պատգամավորները զուրկ չեն տրամաբանությունից, ուստի մենք անօրեն իշխանություններին մեր օրինական բացակայությունների համար որեւէ տեղեկանք չենք պատրաստվում ներկայացնել»: Իսկ հարցը, թե այդ դեպքում հնարավոր է սեպտեմբերին զրկվեք մանդատներից, առաջացրեց ընդդիմության բուռն ու երկարատեւ ծիծաղը:

Այսպիսով, սեպտեմբերին, արդեն երրորդ անգամ, կրկնվելու է ձանձրալի  դարձած նույն սցենարը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն ընդդիմադիր պատգամավորների բացակայությունները  համարելու է անհարգելի եւ երրորդ անգամ առաջարկելու է լիագումար նիստում քննարկել պատգամավորներին մանդատից զրկելու հարցը: Մինչդեռ ԱԺ նախագահը, որի քաղաքական ծրագրերի մեջ չի մտնում ընդդիմությանը նեղացնելը, երրորդ անգամ նույն համառությամբ քննարկման չի դնելու ընդդիմությանը մանդատից զրկելու հարցը: Եւ այսպես՝ երեւի մինչեւ այս խորհրդարանի լիազորությունների ավարտը:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1275 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին