Կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկանը հրաժարական տվեց. ով կփոխարինի Բաբախանյանին

Երեւանի Կոմիտասի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետն առանց դեկանի է մնացել: Արմեն Բաբախանյանին պարտադրված հրաժարականից հետո դեռ ոչ ոք չի առաջադրվել այդ պաշտոնում:

Դեռեւս մայիս ամսին, երբ Կոնսերվատորիայի ուսանողներն ու դասախոսները ստորագրահավաք էին կազմակերպել ընդդեմ դաշնամուրային ֆակուլտետի արդեն նախկին դեկան Արմեն Բաբախանյանի՝ այս պահին էլ դեկանի թեկնածու չունեն: Նախաձեռնության անդամները փորձում էին Կոնսերվատորիայում արդարություն վերականգնել եւ կոտրել տարիներով կուտակված վախի մթնոլորտը: Ստորագրահավաքի եւ բողոքների մասին ՀԺ-ն ավելի վաղ զրուցել էր սկանդալի կենտրոնում հայտնված հայտնի դաշնակահարի հետ:

Արմեն Բաբախանյանը մեզ հայտնել էր, որ եթե ստորագրահավաքին ավելի շատ ուսանողներ միանան եւ պահանջեն իր հրաժարականը, ապա պատրաստ է գնալ այդ քայլին: Բաբախանյանը հույս ուներ, որ ուսանողության հետ հանդիպման ընթացքում կփորձեն ընդհանուր եզրեր գտնել եւ իրար հասկանալ, սակայն կողմերի միջեւ հաշտություն այդպես էլ չկնքվեց: Մայիսի 28-ին Արմեն Բաբախանյանը ստիպված եղավ նախապես բանավոր կերպով հայտարարած հրաժարականը ներկայացնել գրավոր տարբերակով:

Ուսանողների խոսքով՝ Բաբախանյանը պաշտոնաթող լինելուց առաջ ասել էր՝ քանի որ նախաքննական շրջան է, ուստի հաշվի է առնում դա ու մի շարք այլ նրբություններ եւ բնականոն դասապրոցեսը չխաթարելու համար հրաժարվում է դեկանի պաշտոնից: «Սերժ Սարգսյանի մարտավարությունն էր որդեգրել Բաբախանյանը. այլընտրանք չունենալով՝ ստիպված լքեց պաշտոնը, սակայն այնպես ներկայացրեց, թե դա հանուն մեզ է անում»,- մեզ հետ զրույցում ասացին ուսանողներից մի քանիսը:

Ընդգծեցին, որ Արմեն Բաբախանյանն այս պահին շարունակում է դաշնամուրային ֆակուլտետում ուսանողների հետ պարապել: Սակայն ի տարբերություն իր նախկին վարքագծի՝ նա ավելի մեղմ է դարձել եւ ավելի մարդասիրական վերաբերմունք է ցուցաբերում, իսկ քննություններին չի միջամտում, ինչպես նախկինում էր անում: Ուսանողները վստահեցնում են՝ Կոնսերվատորիայում մեծամասնությունն էր դեմ Բաբախանյանին, սակայն վախենում էին բարձրաձայնել:

Նրանց խոսքով՝ Բաբախանյանի կողմից պաշտոնի չարաշահում էր կատարվում բոլոր առումներով, վերջինս ներկա է գտնվում տարբեր քննությունների ժամանակ, որոնք դաշնամուրային ֆակուլտետին չեն վերաբերվում՝ փորձում էր անտեղի միջամտություններ անել, քննական շրջանում ուսանողների վրա ճնշում գործադրել: Այժմ նրանք հույս ունեն, որ սա դաս կլինի ոչ միայն Բաբախանյանին, այլեւ նրանից հետո եկողներին:

Տպել
1506 դիտում

Երեխան ընդունվել է վերջույթների կաթվածով. «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ն պարզաբանում է փոքրիկի մահը

Գրիպի դեմ պատվաստվողները շատացել են. «Մուրացանում» պատվաստանյութն արագորեն սպառվել է

Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր կարեւոր պարտականությունների կատարման գործում. Յագլանդ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Swift դրամային փոխանցումների վերաբերյալ ակցիա՝ նոր հաճախորդների համար

Արման Թաթոյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է Պաշտպանի զեկույցը

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ պետբյուջե է վերադարձվել ավելի քան 708 մլն դրամ

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

Գրիպով հոսպիտալացվածների 95 տոկոսը երեխաներ են. խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները անդրադարձել են խաղաղ գործընթացին, նաև՝ ժողովուրդների խաղաղությանը

Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի համարը փոխվում է, կլինի նաեւ ձայնային հաղորդագրության հնարավորություն

Գյուղատնտեսական տարին պետք է դարձնել մաքսիմալ կանխատեսելի. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Բարեկամավան գյուղում ականի պայթյունից տուժած կա

Ադրբեջանցիները կրկին փորձել են խեղաթյուրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը. փորձագետ

ՀՔԾ-ն մերժել է Ռ. Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը

Համազգայինում եռուզեռ է. թատրոնի առաջնախաղը կլինի վերանորոգված, վերափոխված դահլիճում

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ են նշանակվել

Անկախ բարդություններից՝ Մոդել Մարիամ Դավթյանը հնդիկների հետ աշխատում է սիրով

ՀՀ առաջատար ազատոճային ըմբիշը դեռ չի կարողանում լիարժեք մարզվել