Որ պարագայում Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական կտա. Դոն Պիպոն միտինգ է անում

Էջմիածնում այս պահին շարունակվում է բողոքի ցույցն ընդդեմ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի: Մեծ թվով մարդիկ պահանջում են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Հանրահավաքին ներկա է նաեւ քրեական հեղինակություն Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը:

Գրիգորյանը հրաժարական կտա՞: Մեր հարցերին պատասխանեց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի նախկին պետ Վարդան Վարդանյանը: Վարդանյանն այժմ ԵԿՄ լրատվության վարչության պետն է, ինչպես նաեւ Կարեն Գրիգորյանի ընկերը:

- Պարոն Վարդանյան, Էջմիածնում մեծ թվով մարդիկ այդ պահին բողոքի ցույց են անում են պահանջում են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը, Գրիգորյանը հրաժարական կտա՞:

- Եթե Էջմիածնի քաղաքապետի փոփոխության հարց է դրվում, ապա ո՞վ իրավունք ունի նման պահանջ դնել, Էջմիածնի բնակչությունը, ճի՞շտ է:

Կարեն Գրիգորյանը 3 անգամ ընտրվել է Էջմիածնի քաղաքապետ: Առաջին անգամ 2008 թվականի հոկտեմբերի 19-ի ընտրություններում, Կարեն Գրիգորյանը, լինելով անկուսակցական, ինքնառաջադրվել էր, ՀՀԿ-ն առաջադրել էր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) թեկնածությունը: Կառավարող կոալիցիան`ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, հայտարարությամբ պաշտպանում էր Հակոբ Հակոբյանի թեկնածությունը: Բոլոր հանձնաժողովները իրենց ձեռքն էր ու փորձում էին խախտումներ անել, այդ պայմաններում էջմիածնեցին ընտրեց Կարեն Գրիգորյանին ու այնպիսի վստահության քվե տվեց, նույնիսկ պաշտոնական թվերով 75 տոկոս ստացավ Կարեն Գրիգորյանը: Իշխանությունը հաստատ կեղծիքներ արած կլիներ, բայց անգամ այդ պարագայում արձանագրվեց 75 տոկոս: Դրանից հետո ե՛ւ 2012 թվականին ե՛ւ 2017 թվականին Կարեն Գրիգորյանն ինքնառաջադրվել է որպես անկուսակցական եւ ընտրվել է:

Լավ, ենթադրենք, դժգոհ են էջմիածինցիները, խնդիր չկա, բայց հիմա հանրահավաքին մասնակցողների մեջ եկեք շրջեք, տեսեք, թե քանի՞ էջմիածինցի կա: Ես հենց հիմա Էջմիածնում եմ, կան կողքի գյուղերից մարդիկ, կան Ռուսաստանից, Իսպանիայից, Բելգիայից մարդիկ, Երեւանից շատ մարդ կա: Ես 10 հոգի էջմիածինցի եմ տեսել առայժմ այդ ցուցարարների մեջ: Վաղը չէ մյուս օրն էլ Կարեն Գրիգորյանի ընկերները, սատարողները, էջմիածինցիները հանրահավաք են անելու ի պաշտպանություն Կարեն Գրիգորյանի, մենք համարում ենք, որ մեր քաղաքապետը պետք է մնա Կարեն Գրիգորյանը:

Այսօր էլ, այդ օրն էլ մտեք ժողովրդի մեջ եւ տեսեք՝ քանի էջմիածինցի է այսպես ասում եւ քանի էջմիածինցի է այնպես ասում: Իսկ սկզբունքորեն, եթե Էջմիածնի բնակչությունը ասի, որ չենք ուզում Կարեն Գրիգորյանին, ես իրենց ճանաչում եմ, հաստատ հրաժարական կտա: Նա երբեք չի բռնացել ժողովրդի կամքին: Համապետական ընտրություններ են եղել, երբեք կեղծիքներ չեն արվել, որ ընտրությունները ուզում եք՝ նայեք: 2013-ին պաշտոնական թվերով այստեղ Սերժ Սարգսյանը 27 տոկոս ստացավ, իսկ եթե կեղծեին, այդպես չէր լինի, այնպես որ Կարեն Գրիգորյանը միշտ ժողովրդի ազատ կամարտահայտությունը հարգել է: Եթե Էջմիածնի բնակչությունը իրոք կպահանջի իր հրաժարականը, նա կտա հրաժարական, բայց եթե պիտի բրյուսելցին, վլադիվաստոկցին պահանջեն, համաձա՞յն եք, ինձ հետ, որ դա օրինական պահանջ չի:

Դոն Պիպոն հիմա հրապարակում կանգնած է, նա ասում է՝ ես չեմ կազմակերպիչը, պարզապես մասնակցում եմ: Սերգոյան Արտակն ասում է՝ ես եմ կազմակերպիչը, բայց նա անգամ Էջմիածնի ընտրող չի, նա ո՞վ է, որ որոշի, թե ով լինի այստեղ քաղաքապետ:

- Այսինքն սա հրահրված ցո՞ւյց է:

- Այո, նույնիսկ այն մարդը, որ որպես կազմակերպիչ կանգնում է եւ հիմա էլ ցույցն է վարում, անգամ Էջմիածնի ընտրող չի: Ամբողջ գիշեր երեկ Էջմիածնի հրապարակում անկարգություններ են արել, լկտի, բարձր աղմուկ-աղաղակ են արել այսօրվա միտինգի կազմակերպիչները: Այդ ամենն ուղարկված է ոստիկանություն:

- Դոն Պիպո՞ն է կազմակերպիչը:

- Ոչ, Դոն Պիպոն չի եղել նրանց մեջ: Էջմիածնի քաղաքապետարանը նյութերն ուղարկել է ոստիկանություն:

- Իսկ ո՞րն է այս ամենի նպատակը:

- Այ դա անողներից կհարցնեք, այնտեղ մեքենաների համարներն էլ են երեւում, դեմքերն էլ են երեւում, ուղարկվել է ոստիկանություն: Խնդրեք ոստիկանությունից, թող տրամադրեն, համ էլ ասեք՝ ինչո՞ւ ընթացք չեք տալիս:

- Ասում են, որ Էջմիածնում վախի մթնոլորտ է, դրա համար են ընտրում Կարեն Գրիգորյանին:

- Էջմիածինցին այնքան դուխով է, որ 2008 թվականին, ի հեճուկս ՀՀԿ-ի, ընտրեց Կարեն Գրիգորյանին, Էջմիածնում երբեք չի եղել վախի մթնոլորտ: Իսկ, եթե ենթադրենք, որ եղել է, այսօր չկա չէ՞ այդպիսի խնդիր, դե թող հիմա ազատ կամարտահայտվեն: Ես այստեղ հրաժարական պահանջող էջմիածինցի չեմ տեսնում: Կարեն Գրիգորյանին ապացուցեք, որ էջմիածինցիներն են պահանջում իր հրաժարականը եւ ես խոստանում եմ, որ այդ դեպքում նա կտա հրաժարական:

Տպել
11705 դիտում

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը