N զորամասում տարիներ շարունակ յուրացրել են զինվորի համար տրվող մթերքը. մեղադրանք՝ 4 անձի

14/06/2018 schedule22:00

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում չարաշահումներ են բացահայտվել N զորամասում սննդի բաշխման գործընթացում. մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ N զորամասի ճաշարանի նախկին պետը և ավագ խոհարարը 2009-2016թթ. ընթացքում սննդի բաշխման ժամանակ զորամասի անձնակազմին տրամադրել են սահմանված քանակից քիչ պարենամթերք, իսկ մնացածը՝ հափշտակել:

Իրականացված օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել է նաև, որ զինվորների համար նախատեսված մթերքի յուրացման մասին տեղյակ է եղել նաև զորամասի հրամանատարի՝ թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը՝ կոչումով փոխգնդապետ, սակայն ըստ վերադասության չի զեկուցել, չի կազմակերպել համապատասխան ստուգում՝ այդպիսով օժանդակելով նրանց և 2015- 2016թթ. հոկտեմբերը ներառյալ ճաշարանի պետից ստացել պարենամթերք:

Բացի այդ, պարզվել է նաև այն անձի ինքնությունը, ով գումարի դիմաց ձեռք է բերել գողացված պարենամթերքը՝ նախապես իմանալով, որ այն հափշտակվել է զորամասից:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 4 անձի. զորամասի ճաշարանի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ճաշարանի նախկին ավագ խոհարարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, փոխգնդապետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Տպել
2109 դիտում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Եվրո 2020-ի ընտրական 1-ին խաղում

Կրակոցներ Լոռու մարզում. 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից երկուսը հայր ու որդի են

Փոցխ ու ձեռնոց նաեւ ԵՄ դեսպանին. Պյոտր Սվիտալսկին Գյումրիում միացել YIC-ի շաբաթօրյակին

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է

Առանձնատնից գողություններ կատարածներն անչափահասներ էին. նրանք ձերբակալվել են

Զինծառայողները եւս մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Ոստիկանությունը հայտնաբերել եւ բերման է ենթարկել ավտոլվացման կետից ավտոմեքենա փախցրած անձին

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահող

Համալասարանական հիվանդանոցների ղեկավարները ներկայացրել են կատարված աշխատանքները

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կառույցի ներսում քննարկումները շարունակվում են. ՀՀ ԱԳՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 8-ին կայցելի Ռուսաստան

Մենք պետք է մեր շրջապատի մաքրությունն ապահովենք ամենօրյա աշխատանքի միջոցով․ Սուրեն Պապիկյան

Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ՝ կալանավորման դեմ բողոքը անհապաղ չքննելու վերաբերյալ

Արցախի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Արմավիր քաղաքում լայնամասշտաբ ծառատունկ է իրականացվել․ նպատակ ունեն քաղաքում երկրորդ զբոսայգին հիմնել (լուսանկարներ)

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ակտիվ մասնակցել են շաբաթօրյակին

Լոռու մարզի դատախազությունում խորհրդակցություն է եղել բնակարանային գողությունները նվազեցնելու թեմայով

ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը վաղ առավոտից են բահերով զինված

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են կատարել «Նուբարաշեն» եւ «Վարդաշեն» ՔԿՀ-ներ